Չեռնոգորիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չեռնոգորիայում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 4 անվանում (2017 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,4 % -ը (2017 թվականին 1073-ից)։ Մեկ օբյեկտ ներառված է բնական, մնացած երեքը՝ մշակութային չափանիշներով, այդ թվում մեկը՝ որպես մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ i)։

Բացի այդ, 2017 թվականի դրությամբ, Չեռնագորիայի տարածքում 4 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածուների ցանկում[1]։

Չեռնագորիան վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 2006 թվականի փետրվարի հունիսի 3-ին[2]։ Սակայն առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 3-րդ նստաշրջանում։ Այդ ժամանակ Չեռնագորիան Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասն էր կազմում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ
1 Montenegro-kotor03.jpg Կոտոր բնական և պատմամշակութային շրջան
(չեռնոգոր.՝ Природни и културно-историјски регион Котора)
Քաղաք՝ Կոտոր
Համայնք՝ Կոտոր
Մ․թ․ա 168 թվական 1979 № 125 i, ii, iii, iv
2 Durmitor national park montenegro.jpg Դուրմիտոր ազգային պարկ
(չեռնոգոր.՝ Национални парк Дурмитор)
Մոտակա քաղաք՝ Ժաբլյակ
Համայնք՝ Ժաբլյակ
1980 № 100 vii, viii, x
3 Riblje jezero Novakovici Zabljak.png «Ստեչակ» միջնադարյան գերեզմաններ
(չեռնոգոր.՝ Стећци — средњовековни надгробни споменици)
Համայնքներ՝ Ժաբլյակ, Պլուժինե
(Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Խորվաթիայի հետ համատեղ)
12-16-րդ դարեր 2016 1504 iii, vi
4 Cytadela w obrębie murów miejskich w Kotorze 02.jpg 16-17-րդ դարերի Վենետիկյան պաշտպանական կառույցներ
(չեռնոգոր.՝ Венетиан утврђења XV — XVII века)
Համայնք՝ Կոտոր
(Իտալիայի, Խորվաթիայի հետ համատեղ)
16-17-րդ դարեր 2017 1533 iii, iv

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tentative» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 9 августа 2011 
  2. «The States Parties - Montenegro»։ unesco.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 9 августа 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]