Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիա (սերբ.՝ Црногорска академија наука и умјетности), Չեռնոգորիայի գիտական ու լուսավորական ազգային բարձրագույն հաստատությունը։ Ժամանակակից (կրճատ) անավնումն է՝ ՉԳԱԱ (CANU)։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Պոդգորիցայում։

Հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի հիմնադրման որոշումը հաստատվել է 1976 թվականին։

1960-ական թվականների վերջին գիտահետազոտական գործունեության կոորդինատացման հանրապետական խորհուրդը և Չեռնոգորիայի Հանրապետության կրթության, մշակույթի ու գիտության քարտուղարությունը կողմ հանդես եկան հանրապետության մշակութային ոլորտի գործիչների ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախաձեռնությանը՝ հիմնադրել Չեռնոգորիայի գիտության ու արվեստների միություններ։

Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության հասամբլեայի գործադիր խորհրդի կողմից կազմակերպվեցին հասարակական լայն քննարկումներ, որից հետո կառավարությունը 1971 թվականի հոկտեմբերի 12-ին հաստատեց Չեռնոգորիայի գիտության ու արվեստների միության ստեղծման մասին որոշումը։

Միությունը հիմնադրվեց որպես գիտական ինքնուրույն կազմակերպություն, որ տեղակայված էր Տիտոգրադում և համախմբում էր ականավոր ուսուցիչներին ու արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով նպաստել գիտական մտքի ու արվեստների զաչգացմանը, ինչպես նաև հետազոտական աշխատանքների անցկացումն ու ինքնուրույն կամ գիտական այլ կազմակերպությունների հետ խթանել Շեռնոգորիայի գիտական կազմակերպությունների գործունեությունն ու խրախուսել գիտնականներին։

Չեռնոգորիայի գիտության ու արվեստների միությունն ստեղծվել է Չեռնոգորիայի Հանրապետության 1973 թվականի հունիսի 10-ի որոշմամբ։

1975 թվականի սկզբում Չեռնոգորիայի գիտության ու արվեստների միությունը դարձավ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Գիտության ու արվեստների ակադեմիայի լիիրավ անդամ։ Երեք տարի հաջողությամբ աշխատելուց հետո Ասոցիացիան վերածվեց Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիայի։

Այլ ակադեմիաներ հետ համաձայնությամբ՝ 1976 թվականի մարտին հայտարարվեց Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիայի ստեղծման մասին։ 1976 թվականի ապրիլին՝ Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիայի մասին օրենքի ընդունումից հետո, Միությունը վերակազմավորվեց Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիայի (ՉԳԱԱ)։ Համաձայն օրենքի՝ ՉԳԱԱ-ն գիտության ու արվեստների բնագավառում Չեռնոգորիայի Հանրապետության բարձրագույն հաստատությունն է։

Ակադեմիայի ասամբլեան 2004 թվականի դեկտեմբերի 17-ից մինչ 2005 թվականի մայիսի 27-ն անցկացրած իր նստաշրջանների ժամանակ ընդունել է ակադեմիայի նոր կանոնադրությունը։

Ներկայումս Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակկադեմիան ունի 46 անդամ Չեռնոգորիայից ու 37 արտասահմանյան անդամ։

Ասոցիացիայի ու ՉԳԱԱ-ի նախագահներն են եղել ակադեմիկոսներ՝

Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիայի կազմում գործում են չորս բաժանմունքներ՝

  • բնական գիտությունների,
  • հասարակական գիտությունների,
  • հումանիտար գիտությունների,
  • արվեստների,

Գործում է Պետրոս II Պոտրովիչ Նեգոշայի անվան լեզվի ու գրականության ինստիտուտը, մի քանի կոմիտեներ ու այլ հաստատություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]