Չեռնոգորիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեռնոգորիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Չեռնոգորիա
ՏեղագրությունOld Royal Capital Cetinje?
ՎայրՑետինե
Կազմված էEthnographic Museum of Montenegro?
ՀասցեVladin dom, 81 250 Cetinje, Černá Hora
Հիմնադրվել է1896
Կայքnarodnimuzej.me
Քարտեզ
Քարտեզ

Չեռնոգորիայի ազգային թանգարան (Narodni muzej Crne Gore), Չեռնոգորիայի պատմական մայրաքաղաքում՝ Ցետինեում գտնվող թանգարան, որը հիմնադրվել է 1896 թվականին և իր մեջ ներառել է հետևյալ հինգ թանգարանները.

  • Չեռնոգորիայի պատմության թանգարանը
  • Չեռնոգորիայի ազգագրության թանգարանը
  • Չեռնոգորիայի գեղարվեստական թանգարանը
  • Նիկոլա թագավորի պալատը[1]
  • Բիլյարդան (Պետար Երկրորդ Պետրովիչ Նեգոշի թանգարանը)

Թանգարանի մեծարժեք ցուցանմուշներից են 15-րդ դարի վերջերին լույս ընծայված Oktoih Prvoglasnik գիրքը, որ հազվագյուտ ու նշանակալից հրատարակություն է[2], «Ֆիլերմոսի Աստվածամայրը» սրբապատկերի բնօրինակը, որը Խաչակրաց արշավանքների ժամանակներից ի վեր պատկանել է Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետներին և Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարից դուրս է բերվել 1798 թվականին ասպետական ուխտի մեծ վարպետ (Grand Master) Ֆերդինանդ ֆոն Հոմպեշ ցու Բոլհայմի ձեռքով, երբ Մալթային տիրած ֆրանսիացիները ուխտի ասպետներին վտարել, արտաքսել են կղզուց[3]։

Չեռնոգորիայի ազգային թանգարանի հանդիսավոր բացումը նախատեսված էր իրականացնել 1893 թվականին՝ ի պատիվ չեռնոգորիական Crnojevic հրատարակչական տան հիմնադրման 400-ամյակի, սակայն անկանխատեսելի հանգամանքներն ստիպել են երեք տարով հետաձգել բացման արարողությունը[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • de Giorgio, Cynthia (2007). St John's Co-Cathedral – Valletta. Santa Venera: Heritage Books (a subsidiary of Midsea Books Ltd). ISBN 9789993271710.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dvorac Kralja Nikole Արխիվացված 2021-05-16 Wayback Machine, waytomonte.com
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. de Giorgio 2007, էջ. 21
  4. «National Museum of Montenegro». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիայի ազգային թանգարան» հոդվածին։