Չեչնիայի սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեչնիայի սիրտ
չեչեներեն՝ Нохчийчоьнан дог
Грозный мечеть 2011.JPG
Տեսակ մզկիթ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Վարչատարածք Գրոզնի
Հիմնվել է 2008
Կառուցման սկիզբ 2006 թվականի ապրիլի 25
Կառուցման ավարտ 2008 թվականի հոկտեմբերի 16
Հիմնադիր Ահմադ Կադիրով
Անվանված է Akhmad Kadyrov
Ճարտարապետություն
Ոճ օսմանյան ճարտարապետական ոճ
Ռգեշնչված Կապույտ մզկիթ
Առանձնահատկություններ Ճարտարապետության հիմք՝ Կապույտ մզկիթ
Մինարեթի բարձրություն 62 մետր
Կոորդինատներ: 43°19′3.0000001000092″ հս․ լ. 45°41′38.000000100397″ ավ. ե. / 43.317500000027777673° հս․. լ. 45.69388888891677425° ավ. ե. / 43.317500000027777673; 45.69388888891677425
Չեչնիայի սիրտը գտնվում է Ռուսաստանում
Չեչնիայի սիրտ
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Գրոզնի" nor "Template:Տեղորոշման քարտեզ Գրոզնի" exists.

Ահմադ Կադիրովի անվան «Չեչնիայի սիրտ» մզկիթը կառուցվել է 21-րդ դարում, Գրոզնիի կենտրոնում։ Համարվում է Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույններից մզկիթներից մեկը[1]։ Մզկիթի շինարարությունը սկսվել է 2006 թվականի ապրիլին և ավարտվել 2008 թվականի հոկտեմբերին[2]։

Համառոտ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեչնիայի սիրտ» մզկիթը աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկն է։ Բացվել է 2008 թվականի հոկտեմբերի 17–ին և կոչվել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության ինքնահռչակ մուֆտիի և Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ահմադ–Հաջի Կադիրովի անվամբ։

Մզկիթը տեղակայված է Սունժա գետի գեղատեսիլ ափին, հսկայական այգու կենտրոնում։ Հանդիսանում է Իսլամական համալիրի մի մասը, որում բացի մզկիթից, ընդգրկված է նաև Ռուսաստանի Կունտա–Հաջի անվան իսլամական համալսարանը և Չեչենական Հանրապետության իսլամական խորհուրդը։

Մզկիթը կառուցված է դասական օսմանյան ոճով։ Մզկիթի կենտրոնական սրահը ծածկված է հսկայական գմբեթով (տրամագիծը` 16 մ, բարձրությունը` 32 մ)։ Չորս մինարեների բարձրությունը 63 մետր է։ Վերջիններս հարավային Ռուսաստանի ամենաբարձր մինարեներից մեկն են։ Մզկիթի արտաքին և ներքին պատերը զարդարված են մարմարով և տրավերտինով, իսկ շենքի ներսակողմը ձևավորված է սպիտակ մարմարով։

Մզկիթի տարածքը 5000 քառակուսի մետր է։ Ներսում կարող է տեղավորվել ավելի քան 10 հազար մարդ։ Նույնչափ հավատացյալներ կարող են աղոթել նաև մզկիթին հարող ամառային սրահում և տարածքում[3]։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի Կապույտ մզկիթը հիմք է ծառայել «Չեչնիայի սիրտ» մզկիթի կառուցման համար։ Շինարարության մեջ օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ։

Մզկիթի արտաքին և ներքին պատերը զարդարված են մարմարով և տրավերտինով, իսկ տաճարի ինտերիերը ձևավորված է սպիտակ մարմարով։ Վերջինս բերված է Մարմարա ծովի Մարմարա Ադասի կղզուց (Բալըքեսիր թուրքական նահանգ)։

Մզկիթը նկարազարդել են Թուրքիայից եկած վարպետներ։ Նախշերի համար (ձևավորված են ավանդական չեչենական «բուստամ» զարդանախշերի ոճով) օգտագործվել է սինթետիկ և բնական ներկեր և հատուկ հավելումներ, որոնց շնորհիվ, ըստ մասնագետների, մզկիթը կպահպանի իր գունավոր գամման մոտակա 50 տարում։ Նախշերը և Ղուրանից մեջբերված տեքստերը գրելու համար վարպետները օգտագործել են բարձր որակի ոսկու փոշի[4]։

Մզկիթում կա 36 ջահ։ Չափերով դրանք նման են իսլամական երեք սրբավայրերին ջահերին։ 27-ը Երուսաղեմի Կուբբատու–աս Սախրա մզկիթի ջահերի նմանակն են, 8–ը ձևավորված են Մադինայի Ռոբզատու-Նեբևի մզկիթինի պես և ամենամեծը՝ 8 մետրանոցը, Մեքքայում գտնվող Քաաբա սրբավայրի ջահի կրկնությունն է [5]։ Այս հավաքածուն ստեղծվել է մի քանի տոննա բրոնզից, 2,5 կգ ոսկու փոշուց և ավելի քան 1 մլն դետալներից։ Ջահերներն ունեն հատուկ դիզայներների կողմից ընտրված չեչենական ձևավորում[6]։ Ջահերը պատրաստվել են սվարովսկի բյուրեղներից՝ թուրքական «USTUN AVIZE» ընկերության կողմից։

Մզկիթի աղոթավայրը՝ միհրաբն ունի 8 մետր բարձրություն և 4,6 մետր լայնություն։ Վերջինս կառուցված է սպիտակ մարմարից, ուղղված է դեպի Մեքքա։ Աղոթավայրի խորշը ստեղծվում է անսահման խորացման պատրանք։ Մզկիթի ներսում գործածված է գեղագրության արվեստը։ Ղուրանից վերցված այաները հմտորեն միահյուսված են մզկիթի ճարտարապետական ձևավորման ընդհանուր հարդարանքին։ Մզկիթի հիմնական գմբեթը պսակված է 112-րդ սուրայով, որը թարգմանվում է որպես «Նա Ալլահն է, միակը, Ալլահը հավերժ է։ Նա չի ծնել և չի ծնվել, և չկա ոչ ոք նրան հավասար»[7]։

Գրոզնի մզկիթի լուսավորությունը կազմված է երեք մակարդակից։ Առաջին մակարդակը ապահովում է շինության և մինարեների ստորին հատվածի լուսավորությունը։ Երկրորդ մակարդակը՝ շենքի ճարտարապետական տարրերի շեշտակի լուսավորումը։ Երրորդ մակարդակը՝ տոնական լուսավորումը։ Նման լուսային լուծումը թույլ է տալիս տեսողականորեն ուշադրություն դարձնել մինարեների բարձրությունը և դինամիկ դարձնել կենտրոնական գմբեթի լուսավորությունը[7]։

Մզկիթի օգտակար մակերեսը կազմում է 5000 մ², մինարեթի բարձրությունը՝ 63 մետր։ Իսլամական կենտրոնի ընդհանուր մակերեսը 14 հեկտար է։

Տաճարն ունի բարձր սեյսմակայունություն։ Հարակից տարածքում կան մի քանի շատրվաններ, հանգստյան վայրեր, փողոցներ[5]։

Ռուսաստան 10[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ռուսաստանում անցկացրել է մրցույթ, « Ռուսաստան 10 », որը կոչ է անում համընդհանուր քվեարկությամբ ընտրել Ռուսաստանի տասը տեսողական խորհրդանիշները։ Երկրորդ փուլն ավարտելուց հետո մզկիթը զբաղեցրեց երկրորդ տեղը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտարարել է, որ «Չեչնիայի սիրտ» մզկիթը դուրս է եկել մրցույթից։ Չեչնիայի ղեկավարին նման քայլի ստիպել են քվեարկության արդյունքները, որը, իր կարծիքով, չի համապատասխանում իրական քանակով ներկայացված ձայներին։ Քվեարկության գրեթե ողջ ընթացքում, մասնակիցների շարքում գլխավորը «Չեչնիայի սիրտ» մզկիթն էր, սակայն վերջին օրը առաջին տեղը գրավել է Կոլոմենսկի Կրեմլը։ «Չեչնիայի սրտին» տրվել է ավելի քան 36,8 մլն ձայն, Կոլոմենսկի Կրեմլին՝ մոտ 37,5 միլիոն[8]։

Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, քվեարկության արդյունքներից վիրավորված առցանց, բոյկոտել է «Բիլայն» և «Մեգաֆոն» ֆեդերալական բջջային

Կրոնական քարոզի ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին մեկնարկել է մզկիթի պաշտոնական կայքը, որը եզակի հնարավորություն է տալիս լսելու և դիտելու մզկիթի կրոնական քարոզները։ Բացի այդ, օրական երկու անգամ անցկացվում է մզկիթի ուղիղ հեռարձակումը (Grozny CHGTRK- ի հեռարձակումը)։ Կայքը հասանելի է ինչպես համակարգիչներին, այնպես էլ բջջային սարքավորումներին, հնարավորություն է տալիս ստանալ տեղեկություններ իսլամի մասին[9]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Գաբոնում թողարկվել է մզկիթի և Ահմադ Կադիրովի պատկերով 1000 ֆրանկի անվանական հուշադրամ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]