Jump to content

Չեն Սինշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեն Սինշեն
չինարեն՝ 陳省身
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1911(1911-10-26)[1][2][3]
ԾննդավայրՑզյասին, Չինաստան
Մահացել էդեկտեմբերի 3, 2004(2004-12-03)[4][2][5][…] (93 տարեկան)
Մահվան վայրՏյանցզին, Չինաստան[6]
Գերեզմանtomb of Shiing-Shen Chern
Քաղաքացիություն Չինաստան և  ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՑինխուա համալսարան (1934)[2], Համբուրգի համալսարան (1936)[2], Նանկայի համալսարան (1930)[2] և Փարիզի գիտությունների ֆակուլտետ (1937)[2]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6]
Ազդվել էԷլի Ժոսեֆ Կարտան
ԵրկերChern class?, Chern–Weil theory?, Chern–Simons theory?, Chern–Simons form?, Chern–Weil homomorphism? և Generalized Gauss-Bonnet theorem?
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատատուՓրինսթոնի համալսարան[2][7], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2], Չիկագոյի համալսարան[2], Ամստերդամի համալսարան[5], Ցինխուա համալսարան[2], Ազգային Հյուսիսարևմտյան Միացրած Համալսարան[2] և Academia Sinica[2]
ԱմուսինZheng Shining?[2]
Զբաղեցրած պաշտոններտնօրեն և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Academia Sinica, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[14], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Գիտությունների համաշխարհային ակադեմիա[15]
ԵրեխաներMay Chu?
 Shiing-Shen Chern Վիքիպահեստում

Չեն Սինշեն չին. 陳省身, փինյին Chén Xǐngshēn [Ն 1], հոկտեմբերի 26, 1911(1911-10-26)[1][2][3], Ցզյասին, Չինաստան - դեկտեմբերի 3, 2004(2004-12-03)[4][2][5][…], Տյանցզին, Չինաստան[6]),չինական ծագմամբ ամերիկացի նշանավոր մաթեմատիկոս և դիֆերենցիալ երկրաչափության մասնագետ, ով հսկայական ազդեցություն է թողել 20-րդ դարի մաթեմատիկայի և ֆիզիկայի զարգացման վրա։ Նա Գերմանիայի գիտություն «Լեոպոլդինա» ազգային ակադեմիայի, Թայվանի «Academia Sinica»-ի, ինչպես նաև Բրիտանական ակադեմիայի, Իտալիայի Դեյ Լինչեի ազգային ակադեմիայի, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ էր։ Չենը 20-րդ դարի աշխարհի ամենակարևոր և ամենաազդեցիկ մաթեմատիկոսներից մեկն էր։ Նա երկար տարիներ մաթեմատիկա էր դասավանդում Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, նաև Չիկագոյի համալսարանում[16][17][18][19]։ Չեն Սինշենը 1982 թվականին Բերքլիում հիմնադրեց Ամերիկյան ազգային մաթեմատիկական գիտությունների հետազոտական ինստիտուտը և դարձել դրա առաջին տնօրենը. հաստատություն, որն այսօր հանդիսանում է աշխարհի առաջատար մաթեմատիկական կենտրոններից մեկը[16][20][21][22][23]։ Չեն Սինշենի պատվին Միջազգային մաթեմատիկական միությունը 2010 թվականին հիմնադրեց «Չենի մրցանակը», որը շնորհվում է մաթեմատիկայում ամենամեծ ներդրում ունեցողներին: Այն նաև համարվում է միջազգային մաթեմատիկական հանրույթի բարձրագույն պարգևներից մեկը[24]։ Նրա թեորեմներն ու տեսությունները (ինչպիսիք են Չեն-Գաուս-Պոնեի թեորեմ, Չեն-Սիմենսի տեսություն և Չեն-Լեյի թեորեմ) կարևոր կիրառություն ունեն երկրաչափության, տոպոլոգիայի, ֆիզիկայի, հարաբերականության տեսության և դաշտի քվանտային տեսությունների մեջ։ Հետագայում ֆիզիկոս Յան Չեննինը Չեն Սինշենին դասել է այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Էվկլիդեսը, Գաուս, Ռիմանը և Կարտանը[Ն 2]։ Նրա անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և չինարենի իմացությունը օգնեց  նրան  կամուրջ կառուցել արևմուտքի և չինացիների միջև:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեն Սինշենը ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 28-ին Ճեծյան նահանգի Ցյանսին շրջանի Սյոշուեյ գավառի (այժմ՝ Ցզիասին քաղաքի կազմում) Թանշուեյ քաղաքի դամբարանի փողոցում (այժմ՝ Ծիենկուո հյուսիսային փողոց)՝ մտավորականների ընտանիքում[25]։ Նրա հայրը՝ Չեն Պաոչենը, 15 տարեկանում հանձնել էր «սյոցայ»  քննությունը և իր որդուն անվանել էր «Սինշեն»՝ ելնելով «Լուն Յու»-ի «Գիտելիքի ձեռքբերում» գլխի՝ «Ես ամեն օր երեք անգամ քննում եմ ինքս ինձ»: Իսկ Չեն Սինշենի «Սինշեն» պատվավաոր անունը նրա համար է, որ նա ծնվել է Սինհայական հեղափոխության տարում. անունը նշանակում է՝ «Ծնված Սինհայ տարում»[26]: 1922 թվականին նա ավարտեց Սյոժոուի միջնակարգ դպրոցը և գնաց Թիենծին: 1923 թվականին ընդունվեց Թյենծինի Ֆուլուն միջնակարգ դպրոց (հետագայում վերանվանվել է Թյենծինի երկաթուղային թիվ 1 դպրոց, իսկ 2005-ին վերականգնել Ֆուլուն միջնակարգ դպրոց անունը):

1926 թվականին Չեն Սինշենն ընդունվեց Նանկայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ, որն ավարտեց 1930 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։ Նույն թվականին նա ընդունվեց Ցինխուա համալսարան որպես ուսուցչի օգնական, իսկ 1931 թվականին Պեկինի Ցինխուա համալսարանում սկսել է իր մագիստրոսական ուսումը: Նա ուսումնասիրել է պրոյեկտիվ դիֆերենցիալ երկրաչափություն չինական դիֆերենցիալ երկրաչափության ռահվերան Սուն Կուանյուենի մոտ։ 1934 թվականին Չեն Սինշենը ավարտել է ուսումը՝ ստանալով մագիստրոսի աստիճան և դառնալով Չինաստանում կրթություն ստացած առաջին մաթեմատիկոս-մագիստրը։ 1934 թվականին Չեն Սինշենը ստացել է Չինաստանի կրթության և մշակույթի հիմնադրամի կրթաթոշակ (ըստ մեկ այլ վարկածի՝ նրան հովանավորել է Ցինխուա համալսարանը)` Գերմանիայի Համբուրգի համալսարանում երկրաչափագետ Վիլհելմ Բլաշկեի մոտ սովորելու համար։ 1936 թվականի փետրվարին նա ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Ուսումն ավարտելիս հիմնադրամի կրթաթոշակից ավելորդ գումար էր մնացել, ուստի նա տեղափոխվեց Ֆրանսիա` Փարիզ, Էլի Կարտանի հետ դիֆերենցիալ երկրաչափություն հետազոտելու համար։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չենը 1977 թվականին

1937 թվականի ամռանը, հեռանալով Ֆրանսիայից, նա Ամերիկայով վերադարձավ հայրենիք, որտեղ ստանձնեց Ցինխուայի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը։ Հետագայում, ճապոնա-չինական պատերազմի պատճառով, համալսարանի հետ միասին տեղափոխվեց Յուննան նահանգի Կունմին քաղաք, որտեղ դիֆերենցիալ երկրաչափություն էր դասավանդում Պեկինի, Ցինխուայի և Նանկայի համալսարանների հիմքի վրա ստեղծված հարավարևմտյան միացյալ համալսարանում։ 1943 թվականին, ամերիկացի մաթեմատիկոս Օսվալդ Վեբլենի հրավերով, նա մեկնեց աշխատելու Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ Հենց այդ տարի նա ավարտեց իր դարակազմիկ գիտական հոդվածը՝ «Փակ մանիֆոլդների (բազմաձևությունների) համար Գաուս-Պոնեի բանաձևի պարզ ներքին ապացույցը», որը հրապարակվեց «Annals of Mathematics» (Մաթեմատիկական տարեգրություն) հանդեսի 45-րդ հատորի 4-րդ համարում (1944 թ.)[27] : Հաջորդ երկու տարիների ընթացքում նա կատարեց իր կյանքի կարևորագույն աշխատանքը. ապացուցեց բարձր չափայնության Գաուս-Պոնեի բանաձևը և սահմանեց այժմ համընդհանուր կիրառություն ունեցող «Չենի դասերը»՝ հիմք դնելով գլոբալ դիֆերենցիալ երկրաչափությանը:

1946 թվականին՝ դիմադրության պատերազմի հաղթական ավարտից հետո, նա վերադարձավ Շանհայ՝ ստանձնելով Կենտրոնական հետազոտական ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ղեկավարումը։ Հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում նա կրթեց երիտասարդ տոպոլոգների մի ամբողջ սերունդ։ 1948 թվականին նա ընտրվեց կենտրոնական հետազոտական ակադեմիայի առաջին գումարման ակադեմիկոս. այդ ժամանակ նա 36 տարեկան էր և տվյալ գումարման ամենաերիտասարդ ակադեմիկոսն էր:

1949 թվականի սկզբին, երբ Ակադեմիա Սինիկան (Չինաստանի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը) տեղափոխվեց Թայվան, Չեն Սինշենը, Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Օպենհայմերի հրավերով, ընտանիքով տեղափոխվեց Ամերիկա: 1949 թվականի ամռանը նա Չիկագոյի համալսարանում զբաղեցրեց պրոֆեսորի պաշտոնը՝ փոխարինելով Էռնեստ Պրեստոն Լեյնին: Հատկանշական է, որ Լեյնը եղել է Չենի գիտական ղեկավարի՝ Սուն Կուանյուենի ղեկավարը, վերջինիս՝ Ամերիկայում ուսանելու տարիներին: Այսպիսով Չենը առանցքային ավանդ ներդրեց Ամերիկայում դիֆերենցիալ երկրաչափության վերածննդի գործում:

1960 թվականին Չեն Սինշենը հրավիրվեց աշխատանքի որպես Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պրոֆեսոր, որտեղ պաշտոնավարեց մինչև իր թոշակի անցնելը՝ 1979 թվականը[28][29]: 1961 թվականին նա ընտրվեց Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, իսկ 1963-1964 թվականներին զբաղեցրեց ամերիկյան մաթեմատիկական ընկերության փոխնախագահի պաշտոնը: Չենի կյանքի վերջին շրջանի կարևորագույն ավանդներից է 1981 թվականին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում մաթեմատիկական գիտությունների հետազոտական ինստիտուտի հիմնադրումը, որը հիմնականում կենտրոնացած է տեսական մաթեմատիկայի վրա. նա հանդիսանում էր այդ ինստիտուտի առաջին տնօրենը: Չեն Սինշենը 20-րդ դարի խոշորագույն դիֆերենցիալ երկրաչափագետներից է. նա նաև Ֆիլդսյան և Վոլֆի մրցանակների դափնեկիր Շինթան Յաուի գիտական ղեկավարն էր Բերքլիի համալսարանում:

1948 թ. Գիտությունների կենտրոնական ակադեմիայի ակադեմիկոսների առաջին համաժողովի ընդհանուր լուսանկարն է. հինգերորդ շարքում ձախից չորրորդը Չեն Սինշենն է

Կյանքի ուշ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանից թոշակի անցնելուց հետո, Չեն Սինշենը հաջորդաբար հրավիրվել և նշանակվել է Պեկինի համալսարանի, Նանկայի համալսարանի և Արևելյան Չինաստանի մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

1983 թվականի օգոստոսի 24-ին, երբ Չինաստանի կառավարությունը նախաձեռնեց «արտասահմանյան մտավոր ներուժի ներգրավում՝ հանուն չորս արդիականացումների կայացման» աշխատանքները, նույն թվականի սեպտեմբերին Նանկայի համալսարանը ներկայացրեց կադրերի ներգրավման առաջին ծրագիրը։ Այն առաջարկում էր հրավիրել Չեն Սինշենին՝ որպես համալսարանի մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտի հաստիքային տնօրեն։ Հաշվի առնելով պրոֆեսոր Չեն Սինշենի միջազգային մեծ ազդեցությունը՝ պետական խորհրդական Չան Ծինֆուն հրահանգեց աջակցել նախագծին՝ երեք տարի շարունակ տարեկան հատկացնելով 120,000 յուան աջակցություն:

1985 թվականին նա Նանկայի համալսարանում հիմնադրեց Նանկայի մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտը և դարձավ դրա առաջին տնօրենը։ Նույն թվականին Նանկայի համալսարանը նրան շնորհեց պատվավոր դոկտորի աստիճան։

2000 թվականի հունվարի 12-ին Թիենծինում սրտամկանի ինֆարկտից 85 տարեկան հասակում մահացավ Չեն Սինշենի կինը՝ Չեն Շինինը[30][31]։ Դրանից հետո Չենը ցանկություն հայտնեց իր և կնոջ աճյունափոշին թաղել Նանկայի համալսարանի տարածքում՝ նշելով, որ գերեզմանատեղում պետք է լինի «մի գրատախտակ, որպեսզի հաջորդ սերնդի հետնորդները կարողանան մարզվել մաթեմատիկայում»[32]։ Նույն թվականի հունվարի 18-ին Թիենծինի հասարակական անվտանգության բյուրոյի ելքի և մուտքի կառավարման վարչությունը Չեն Սինշենին և երեք այլ օտարերկրյա քաղաքացիների, ովքեր զգալի ավանդ էին ներդրել Թիենծինի տնտեսության, գիտության և կրթության ոլորտներում, շնորհեց մշտական բնակության կարգավիճակ[33]։ Այնուհետև, Թիենծինում գտնվելու տարիներին, բացի մաթեմատիկական հետազոտությունները շարունակելուց, նա նաև դասավանդել է մաթեմատիկական անալիզի (միկրոհաշվի) դասընթացներ բակալավրիատի ուսանողների համար[34]:

2004 թվականի նոյեմբերի 29-ին Չեն Սինշենը վատառողջ լինելու պատճառով տեղափոխվեց Թիենծինի բժշկական համալսարանի գլխավոր հիվանդանոց՝ ստացիոնար բուժման նպատակով[35]։ 2004 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 19:14-ին, նա մահացավ նույն հիվանդանոցում։ Մահվան լուրը ստանալուց հետո Նանկայի համալսարանը վշտով լցվեց։ Նանկայի ուսանողներն ինքնաբուխ հավաքվեցին Սինկայ լճի ափին, վառեցին մոմեր՝ ի հիշատակ իրենց անվանի համակուրսեցու և գործընկերոջ. տեսարանը չափազանց հուզիչ էր։ Համալսարանի տնօրինությունը նաև հրահանգեց դեկտեմբերի 3-ի երեկոյից մինչև դեկտեմբերի 15-ը արգելել ցանկացած տեսակի զվարճանքի միջոցառումների կազմակերպումը[36]։ 2005 թվականի դեկտեմբերին, ի հիշատակ Չեն Սինշենի մահվան առաջին տարելիցի, Նանկայի մաթեմատիկայի ինստիտուտը վերանվանվեց Չենի մաթեմատիկայի ինստիտուտ, որի անվանական ցուցանակը գրվել է Ծյան Ծեմինի կողմից[37]:

Չեն Սինշենի դուստր Չեն Փուն ամուսնացել է ֆիզիկոս Ճու Ծինվուի հետ: Նրա թոռը Ճու Ծունծիեն (Ալբերտ Ճուն) հետագայում դարձավ ճարտարապետ և, ոգեշնչվելով դպրոցի գրատախտակից, նախագծեց Չեն Սինշենի գերեզմանաքարը[38]։ 2011 թվականի հունիսին Նանկայի համալսարանի «Սինշեն» մասնաշենքի առջև բացվել է Չեն Սինշենի գերեզմանատունը։

Չեն Սինշենի գրատախտակի ձև ունեցող գերեզմանաքարը

Միավորելով դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի մեթոդները՝ Չեն Սինշենը հաջորդաբար իրականացրեց երկու դարակազմիկ և կարևոր աշխատանք. առաջինը՝ Ռիմանյան բազմաձևությունների համար Չեն- Գաուս-Պոնեյի թեորեմը, և երկրորդը՝ Էրմիտյան բազմաձևությունների բնութագրական դասերի տեսությունը (Chern classes): Նրա կողմից ներմուծված որոշ հասկացություններ, մեթոդներ և գործիքներ վաղուց արդեն դուրս են եկել դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի սահմաններից՝ դառնալով ամբողջ ժամանակակից մաթեմատիկայի կարևորագույն բաղկացուցիչ մասը: Այս նշանակալի աշխատանքների շնորհիվ աշխարհահռչակ ֆիզիկոս Յան Չեննինը Չեն Սինշենին դասել է Էվկլիդեսի, Գաուսի, Ռիմանի և Կարտանի կողքին:

Չեն Սինշենի այլ կարևոր մաթեմատիկական աշխատանքներից են.

  • Սեղմ և ճնշող ընկղմումներ. Այս ուղղությունը սկիզբեն առել նրա և Ռ. Լայսյուեֆուի կողմից, զարգացել է ավելի քան 30 տարի. դրա արդյունքներն այժմ ամփոփված են առանձին մենագրությա
  • Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների արժեքների բաշխման կոմպլեքս-երկրաչափականացում. որի նշանավոր արդյունքներից է Չեն Պոթեի թեորեմը:
  • Ինտեգրալ երկրաչափության շարժման բանաձևերը. հիպերմակերևույթների դեպքի համար հետազոտությունները կատարվել են Յան Չիդայի հետ համագործակցությամբ:
  • Կոմպլեքս բազմաձևությունների վրա իրական հիպերմակերևույթների Չեն Մոզերի տեսությունը. որը հանդիսանում է բազմաթիվ կոմպլեքս փոփոխականների ֆունկցիաների տեսության հիմնարար աշխատանքներից մեկը:
  • Աշխատանքներ մինիմալ մակերևույթների և հարմոնիկ արտապատկերումների ոլորտում:
  • Չեն Սայմոնսի դիֆերենցիալ ձևերը. դրանք քվանտային մեխանիկայի անոմալիաների ուսումնասիրման հիմնարար գործիք են: Չժենի աշակերտը՝ Ջեյմս Սայմոնսը, հետագայում հիմնադրեց «Renaissance Technologies» ֆոնդը:

Չեն Սինշենը արժանացել է բազմաթիվ գիտական կոչումների.

  • 1948 թվականաին արժանացել է ամերիկյան «Իսրայելի գիտության ազգային մեդալ»-ի, Վոլֆ մրցանակի արժանացած ակադեմիկոս, Սինիկա ակադեմիա, Հռոմեական կայսրություն:
  • 1961 թվականաին Չեն Սինշենը երկրորդ չինացի գիտնականն էր ֆիզիկոս Վու Ծիենսիոնից հետո, ով արժանացավ ամերիկյան գիտական ակադեմիայի ակադեմիկոսի կոչմանը՝ Չինաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Սա ամերիկյան գիտական ակադեմիայի համակարգի բարձրագույն կոչումն է:
  • 1970 թվականաին՝ արժանացավ ամերիկյան մաթեմատիկայի ասոցացիայի Շովենեյի մրցանակի:
  • 1976 թվականաին՝ Ամերիկյան ազգային գիտական մրցանակի արժանացավ ամերիկացի նախագահ Ջերալդ Ֆորդի կողմից: Սա Ամերիկայի բարձրագույն գիտական կոչումն է մաթեմատիկայի և ճարտարագիտության ոլորտներում: Չենն ու Վու Ծիենսյոնը առաջին չինացի գիտնականներն էին, որ ստացան այս մեդալը:
  • 1983 թվականաին նա արժանացավ ամերիկայի մաթեմատիկոսների ժողովի «բոլոր նվաճումներ» Սթիլի մրցանակին:
  • 1984 թվականաին նա Իսրայելի նախագահի կողմից ստացավ Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում: Սա աշխարհի ամենաբարձր մրցանակներից մեկն է մաթեմատիկայի բնագավառում: Չենը առաջին չինացի մաթեմատիկոսն ու երկրորդ չինացի գիտնականն էր, որ արժանացավ այս մրցանակին:
  • 2004 թվականաին՝ արժանացավ մաթեմատիկական գիտությունների առաջին Շոուի մրցանակին:

Նա նաև արժանացել է Ամերիկյան մաթեմատիկական ընկերության կողմից տրվող Շովենեի մրցանակին (1970թ.) և Սթիլի մրցանակին (1983թ.): Բացի այդ, նա ստացել է գերմանական հեղինակավոր Հումբոլդի հետազոտական մրցանակը և ռուսական Լոբաչևսկու անվան մաթեմատիկական մրցանակը: 2004 թվականին նա դարձավ մաթեմատիկական գիտությունների գծով առաջին Շոուի մրցանակի դափնեկիրը: Նույն տարվա նոյեմբերի 2-ին, Միջազգային աստղագիտական միության Փոքր մարմինների անվանակոչման կոմիտեի որոշմամբ, 1998CS2 աստերոիդը պաշտոնապես անվանակոչվեց նրա պատվին՝ «Չենի աստղ»:

Չեն Սինշենը երեք անգամ հրավիրվել է ելույթ ունենալու Մաթեմատիկոսների միջազգային համագումարում (ICM)՝ 1950 թվականին ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում (Բոստոն), 1958 թվականին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում և 1970 թվականին Ֆրանսիայի Նիս քաղաքում։ Հատկանշական է, որ 1950 և 1970 թվականներին նրա ելույթները մեկժամյա զեկույցներ էին, որոնք համարվում են Մաթեմատիկոսների միջազգային համագումարի ամենաբարձր կարգավիճակ ունեցող ակադեմիական ելույթները։

Չեն Սինշենը զբաղեցրել է Ամերիկյան մաթեմատիկական ընկերության փոխնախագահի պաշտոնը։ Նա նաև հանդիսանում էր Ֆրանսիայի, Իտալիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ (ակադեմիկոս)։ Բացի այդ, նա զարգացող աշխարհի գիտությունների ակադեմիայի (TWAS) հիմնադիր-նախաձեռնողներից էր, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ, Բրազիլիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և Հնդկաստանի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ։ Նրան շնորհվել են պատվավոր դոկտորի կոչումներ աշխարհի մի շարք հեղինակավոր բուհերի կողմից, այդ թվում՝ Ցյուրիխի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի (ETH Zurich), Բեռլինի տեխնիկական համալսարանի և Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի կողմից։

Հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նանկայ համալսարանի «Սինշեն» շենքի մոտ Չեն Սինշենի հուշահամալիրի ընդհանուր տեսքը
Չեն Սինշենի գերեզմանատան ընդհանուր տեսք
Չեն Սինշենի կիսանդրին Հունան միջազգային տնտեսագիտական ​​համալսարանում
  • Չեն Սինշենի տուն-թանգարան / «Նինյուեն» առանձնատուն / Նանկայի համալսարան. Ք. Թիենծին, Նանկայ շրջան, Սյուեֆու փողոց, Վեյծինլու 94: Կառուցվել է անցյալ դարի 80-ական թվականներին Նանկայի համալսարանի կողմից՝ հատուկ պարոն Չեն Սինշենի հայրենիք վերադարձի կապակցությամբ: 1985 թվականին Նանկայի համալսարանում Մաթեմատիկայի հետազոտական ինստիտուտի հիմնադրումից ի վեր, պարոն Չենը և իր տիկինը՝ Չեն Սինինը, ամեն տարի որոշակի ժամանակահատված բնակվել են «Նինյուեն»-ում: 2000 թվականից սկսած՝ պարոն Չենը մշտական բնակություն հաստատեց այստեղ մինչև իր կյանքի վերջ:
  • Նանկայի համալսարանի «Սինշեն» մասնաշենք, քաղաք Թիենծին, Նանկայ շրջան, Սյուեֆու փողոց, Վեյծինլու 94
  • Չեն Սինշենի և տիկնոջ՝ Չեն Շինինի դամբարանները (2011). քաղաք Թիենծին, Նանկայ շրջան, Սյուեֆու փողոց, Վեյծինլու 94: Գտնվում է Նանկայի համալսարանի տարածքում՝ «Սինշեն» մասնաշենքի և հարավային դարպասի միջև:
  • Չեն Սինշենի արձանը / Հունանի արտաքին տնտեսական հարաբերությունների համալսարան. Քաղաք Չանշա, Հունան նահանգ, Յուելու շրջան, Լուկու փողոց, Ֆենլինսանլու 822
  • 2009 թվականին Միջազգային մաթեմատիկական միությունև «Չեն Սինշեն» հիմնադրամը համատեղ սահմանել են «Չեն Սինշեն» մրցանակը, որը շնորհվում է Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ[39]
  • Նանկայի համալսարանի Չեն Սինշենի անվան մաթեմատիկայի հետազոտական ինստիտուտ
  • «Չեն Սինշեն» մաթեմատիկական մրցանակ
  • «Չեն Սինշեն» մրցանակ
  • Արևելյան Չինաստանի մանկավարժական համալսարանի բեմադրություն՝ «Երկրաչափական կյանք II. Մեծ վարպետ Չեն Սինշենը»[40]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Չեն Սինշենի աշխատությունների ժողովածու» Արևելյան Չինաստանի մանկավարժական համալսարանի հրատարակչություն
  • Չեն Սինշեն, Չեն Վեյխուա գրել են «Դիֆերենցիալ երկրաչափության դասախոսություններ»
  • Չեն Սինշեն, «Դիֆերենցիալ երկրաչափության հիմնախնդիրները», Պրինստոն, 1951 թ.:
  • Չեն Սինշեն, «Դիֆերենցիալ բազմաձևություններ», Չիկագոյի համալսարան, 1953 թ.:
  • Չեն Սինշեն, «Կոմպլեքս բազմաձևություններ», Չիկագոյի համալսարան, 1956 թ.
  • Չեն Սինշեն, «Կոմպլեքս բազմաձևություններն առանց պոտենցիալի տեսության»:
  • Չեն Սինշեն, «Մինիմալ ենթաբազմաձևությունները ռիմանյան բազմաձևություններում», Կանզասի համալսարան, 1968 թ.
  • Դեյվիդ Տայ-Վայ Պաո, Չեն Սինշեն, Շեն Ճոնմին՝ «Ֆինսլերի երկրաչափություն»
  • Շեն Ճոնմին, Չեն Սինշեն՝ «Ռիման-Ֆինսլերի երկրաչափություն»
  • Չեն Սինշեն, «Ընտրյալ երկեր», Հատոր I-IV, Springer հրատարակչություն
  • Չեն Սինշեն, «Սինուս-Գորդոնի հավասարման երկրաչափական մեկնաբանությունը»
  • Չեն Սինշեն, «Քառակուսային դիֆերենցիալ բազմաձևությունների երկրաչափությունը»
  • Չեն Սինշեն, «Էվկլիդեսյան կապերը Ֆինսլերի տարածությունում»
  • Չեն Սինշեն, «Հարաբերականության ընդհանուր տեսություն և դիֆերենցիալ երկրաչափություն»
  • Չեն Սինշեն, «Երկրաչափություն և ֆիզիկա»
  • Չեն Սինշեն, «Ծրագրային երկրաչափություն»
  • Չեն Սինշեն, «Մակերևույթների դեֆորմացիան՝ գլխավոր կորությունների պահպանմամբ»
  • Չեն Սինշեն, «Դիֆերենցիալ երկրաչափություն և ինտեգրալ երկրաչափություն»
  • Չեն Սինշեն, «G-կառուցվածքների երկրաչափությունը»

Անձնական նոթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեն Սինշենը սպորտով չէր սիրում զբաղվել,բայց շատ էր սիրում գո և բրիջ խաղալ:

Չեն Սինշենը մի քանի անգամ հանդիպել է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին:  Չեն Սինշենը կարծում էր, որ Էյնշտեյնը այն ժամանակ արդեն ծեր էր, և իր աշխատանքը այլևս առաջվա պես նշանակալի չէ[41]: Չեն Սինշենը մասնավոր կերպով արտահայտվել է այս թեմայի շուրջ. «Չգիտեմ, թե նրա ֆիզիկայի գիտելիքները ինչպես էին, բայց մաթեմատիկայի գիտելիքները տպավորիչ չէին»[42]: Ալբերտ Փեյսլին հիշատակել է Էյնշտեյնին իր հայտնի «Նուրբ է Տերը» (Subtle is the Lord) գրքում, հիշատակելով նաև Չեն Սինշենին.

Չեն Սինշենը զբաղվում էր դիֆերենցիալ երկրաչափության ժամանակակից գլոբալ խնդիրներով (Modern Global Problems), ինչպիսիք են, օրինակ, շերտավորված տարածությունները (fiber bundles)։ Էյնշտեյնը այդ մասին երբեք չի գրել և ոչ էլ երբևէ ասել է ինձ այդ մասին։ Իմ նպատակն է պարզաբանել Էյնշտեյնի այն տարիների «Միասնական դաշտի տեսությունը»: Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչով հետաքրքրված էր Էյնշտեյնը, սահմանափակվում էր լոկալ դիֆերենցիալ երկրաչափությամբ, որն այսօր արդեն մի փոքր հնացած է թվում (այսինքն՝ այն այլևս կիրառելի չէ ընդհանուր համակարգի համար)։ Նրա հիմնական գործիքը Ռիչիի ընդհանուր հաշիվն էր (General Ricci Calculus)։ Հետևաբար, այս բաժնի նպատակն է առավել մատչելի եղանակով՝ Շրյոդինգերի մեթոդով, ներկայացնել Ռիմանյան երկրաչափության արդյունքները:
Անվանի մաթեմատիկոս Չեն Սինշենը երկու ուշագրավ նախաբան է արել իր խոսքում. նախ՝ նա նշել է. «Ինձ համար շատ տարօրինակ է, որ այն թեմաների կեսից (ընդհանուր հարաբերականության տեսություն և դիֆերենցիալ երկրաչափություն), որոնց մասին այստեղ խոսում եմ, իրականում գլուխ չեմ հանում»։ Եվ երկրորդ՝ նա շատ շուտով նկատել է, որ Էյնշտեյնի առջև ծառացած խնդիրների ծայրահեղ բարդությունը պայմանավորված էր հենց մաթեմատիկայի և ֆիզիկայի միջև եղած տարբերություններով

Չեն Սինշենը ասել է. «կյանքում  անի այնպիսի բան, որն իր անվան մեջ ունի «ղեկավար» բառը»:

Չեն Սինշենը ասել է. «Աշակերտների հետ աշխատելու իմ մեթոդը` նրանց չխանգարելն է»[43]:

  1. ↑ Չեն Սինշենի անվան լատինատառ ուղղագրությունը հիմնված է Մինգոյի ժամանակաշրջանում ստեղծված «պետական լեզվի ռոմաներեն» (Gwoyeu Romatzyh) համակարգի վրա` ուղղագրական փոփոխությունների հնչերանգային տոները գրանցելու համար: Ազգանունը՝ Chern, գրվում է «r»-ի ավելացմամբ, ինչը մատնանշում է չինարենի երկրորդ տոնը: Shiing անունը գրվում է կրկնակի «i»-ով՝ նշելու համար երրորդ տոնը: Իսկ Shen-ի անփոփոխ ուղղագրությունը համապատասխանում է առաջին՝ հարթ տոնին: «省» (shěng/xǐng) հիերոգլիֆն այստեղ կարդացվում է ինչպես «反省» (fǎnxǐng - ինքնաքննություն) բառի մեջ:
  2. ↑ Յան Չըննինը մի բանաստեղծություն ունի (նվիրված Չեն Սինշենին)». «Մի՞թե երկնային հանդերձն անթերի չէ, Վարպետի ձեռքն է այն հատել ու ձևել, Ամեն ինչ ձուլվել ու դարձել է մեկ ամբողջություն, Լայնարձակ ու խորհրդավոր՝ անթերի ու անգերազանցելի։ Արարչությունը սիրում է երկրաչափությունը, Չորս ուժերն ու թելքավոր շերտավորումները, Հազարամյակների խորհուրդը՝ սրտում ամփոփված. Էվկլիդես, Կաոսը, Րիման, Կարտան, Չեն»

Ծանոտագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  3. 1 2 La France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
  4. 1 2 http://www.berkeley.edu/news/media/releases/2004/12/06_chern.shtml
  5. 1 2 3 Album Academicum — 2007.
  6. 1 2 3 Deutsche Nationalbibliothek Record #118520350 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. ↑ https://www.ias.edu/scholars/shiing-shen-chern
  8. ↑ https://web.archive.org/web/20030521225004/http://www.abc.org.br/sjbic/curriculo.asp?consulta=snchern
  9. ↑ https://medal.kpfu.ru/laureatyi-medali/
  10. ↑ Վոլֆի պարգև — 1978.
  11. ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
  12. ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society of London. — P. 70.
  13. ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=28
  14. ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
  15. ↑ twas.org
  16. 1 2 «12.06.2004 - Renowned mathematician Shiing-Shen Chern, who revitalized the study of geometry, has died at 93 in Tianjin, China». www.berkeley.edu. Արխիվացված օրիգինալից 2019-05-15-ին. Վերցված է 2017-01-07-ին.
  17. ↑ Chang, Kenneth (2004-12-07). «Shiing-Shen Chern, 93, Innovator in New Geometry, Dies». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2017-09-09-ին. Վերցված է 2017-01-16-ին.
  18. ↑ «Interview with Shiing Shen Chern» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017-01-16-ին.
  19. ↑ «The Life and Mathematics of Shiing-Shen Chern» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-05-08-ին.
  20. ↑ MSRI. «MSRI». www.msri.org. Արխիվացված օրիգինալից 2017-02-20-ին. Վերցված է 2017-01-16-ին.
  21. ↑ MSRI. «MSRI». www.msri.org. Արխիվացված օրիգինալից 2016-12-03-ին. Վերցված է 2017-01-16-ին.
  22. ↑ «17 Gauss Way | Simons Foundation». www.simonsfoundation.org. Արխիվացված օրիգինալից 2017-01-04-ին. Վերցված է 2017-01-16-ին.
  23. ↑ «The Bridges Organization - About MSRI». bridgesmathart.org. Արխիվացված օրիգինալից 2016-11-03-ին. Վերցված է 2017-01-16-ին.
  24. ↑ the_technician. «International Mathematical Union (IMU): Details». www.mathunion.org. Արխիվացված է օրիգինալից 2010-08-25-ին. Վերցված է 2017-01-16-ին.
  25. ↑ «纪念世界著名数学大师陈省身先生逝世一周年». 中國數學會. Արխիվացված օրիգինալից 2022-06-28-ին. Վերցված է 2023-08-31-ին.
  26. ↑ «追忆数学大师陈省身的几何人生». 北京日报. 新浪网. 2004-12-06. Արխիվացված օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-01-12-ին.
  27. ↑ Shiing-Shen Chern (1944). «A Simple Intrinsic Proof of the Gauss-Bonnet Formula for Closed Riemannian Manifolds». Annals of Mathematics. 45 (4): 747–752. JSTOR 1969302.
  28. ↑ «Shiing-Shen Chern | Department of Mathematics at University of California Berkeley». math.berkeley.edu. Արխիվացված օրիգինալից 2019-08-28-ին. Վերցված է 2019-08-28-ին.
  29. ↑ «12.06.2004 - Renowned mathematician Shiing-Shen Chern, who revitalized the study of geometry, has died at 93 in Tianjin, China». www.berkeley.edu. Արխիվացված է օրիգինալից 2019-05-15-ին. Վերցված է 2019-08-28-ին.
  30. ↑ «怀念陈省身:大师津门情 似沽水流长». 北方网. 2004-12-04. Արխիվացված է օրիգինալից 2021-10-08-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  31. ↑ 张奠宙; 王善平 (2021-09-25). «陈省身传(68) 夫人仙逝». 天津日报. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. ↑ 张奠宙; 王善平 (2021-09-26). «陈省身传(69) 持家的美德». 天津日报. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. ↑ 张奠宙; 王善平 (2021-09-27). «陈省身传(70) 永久居留资格». 天津日报. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  34. ↑ «陈省身传(76) 精神上的超脱». 天津日报. 2021-10-03. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  35. ↑ «医大总医院治疗报告:陈省身生命的最后五天». 新华网. 2004-12-13. Արխիվացված է օրիգինալից 2021-10-08-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  36. ↑ «数学大师陈省身与星光同在». 北京晚报. 2004-12-04. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  37. ↑ «永记创办人 南开数学所改名"陈省身数学研究所"». 中国广播网. 2005-12-05. Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  38. ↑ «老朋友,看见我们了吗?». 城市快报. 2011-06-20. Արխիվացված է օրիգինալից 2021-10-08-ին. Վերցված է 2021-10-08-ին.
  39. ↑ «CHERN MEDAL AWARD New Prize in Science promotes Mathematics» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-06-17-ին. Վերցված է 2009-06-06-ին.
  40. ↑ «演绎大师人生,传播数学文化——华东师范大学数学话剧团队南开之行纪实». 南开大学陈省身数学研究所. 2021-09-25. Արխիվացված է օրիգինալից 2022-03-31-ին. Վերցված է 2021-10-10-ին.
  41. ↑ 丁岳,说不尽的南开园,道不完的南开人 Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
  42. ↑ 丘宏義譯《Coming of Age in the Milky Way》
  43. ↑ 陈省身:我与杨家两代的因缘 香港《明报》1987年1月9日

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]