Չենդլեր Փարսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Չենդլեր Փարսոնս
Chandler Parsons Ladies Night (2) (cropped).jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս
Դիրքը թեթև հարձակվող/ ծանր հարձակվող
Համար № 25
Ի ծնե տրված անունը Chandler Parsons
Չենդլեր Փարսոնս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1988 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կասելբերի, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 103 կգ
Դպրոց Լեյք Հոուելի ավագ դպրոց
(Ուինթեր պարկ, Ֆլորիդա)
համալսարան Ֆլորիդայի համալսարան (2007–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 38-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
ՖրանսիաՇոլե Բասկետ (2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2011-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2014-այժմ)
Մրցանակներ

  • NBA ծագող աստղ (2013)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2012)
  • AP All-American պատվավոր հիշատակում (2011)
  • SEC տարվա խաղացող (2011)
  • All-SEC առաջին թիմ (2011)

Չենդլեր Փարսոնս (անգլChandler Parsons, հոկտեմբերի 25, 1988(1988-10-25), Քասելբերի, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, մոդել։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբում, որպես թեթև և ծանր հարձակվող։

Ծնվել է Կասելբերի բնակավայրում (Ֆլորիդա նահանգ)։ Հանդես է եկել Ուինթեր պարկի «Լեյք Հոուել» ավագ դպրոցի բասկետբոլային թիմում, որի կազմում հաել է մինչև նահանգային «5Ա» կոչվող դիվիզիայի 1/4 եզրափակիչ՝ 2005, 2006 և 2007 թվականներին՝ հաղթելով առաջնությունը վերջին տարում։ Դպրոցի ավարտական տարում Փարսոնսն ընդգրկվում է «all-state» նահանգային խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև հանդիպումներից մեկում գրանցելով 30 միավոր և 10 անդրադարձ[1], ճանաչվում է նահանգային առաջնության ամենաարժեքավող խաղացող։

Դպրոցն ավարտելուց հետո Փարսոնսն ընդունում է Ֆլորիդայի համալսարանից ստացված սպորտային կրթաթոշակային ծրագիրը և սկսում հանդես գալ «Գեյթորս» համալսարանային ակումբի կազմում՝ թիմակցելով դպրոցական խաղընկեր Նիք Քալաթեսին։ Թիմի կազմում Փարսոնսը երկու տարի անընդմեջ հասել է մինչև NCAA 1/8 եզրափակիչ։

Ընտրվել է «Հյուստոն Ռոքեթսի» կողմից՝ 2011 թվականի NBA դրաֆթի երկրորդ ռաունդի 38-րդ ընտրությամբ[2]։

2013 թվականին Փարսոնսը մանեկենուհի Էշլի Սկայի հետ հանդես է գալիս «Iconix Brand Group»-ի հուգաստային գովազդաշարերում[3][4]՛։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GatorZone.com, Տղամարդկանց բասկետբոլ, 2010 կազմ, «Չենդլեր Փարսոնս» վերցված է` Հունիսի 26, 2011
  2. Գորթեն Սթիվ (Հունիսի 23, 2011)։ «Ֆլորիդայի Չենդլեր Փարսոնսը դրաֆտացվեց № 38»։ «Օռլանդո Սենտինել»։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2013 
  3. http://ballislife.com/chandler-parsons-model-jeans-ashley-sky/
  4. «Buffalo David Bitton-ի ՅուԹուբ ալիքը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]