Չեկերի կրճատման համակարգ
| Ենթակատեգորիա | • Տրանսակցիա • Չեկային քլիրինգ | |
|---|---|---|
| Երկիր | Հնդկաստան | |
| Սպասարկող | Հնդկաստանի ազգային վճարային կորպորացիա | |
| Ենթակատեգորիա | • Տրանսակցիա • Չեկային քլիրինգ | |
|---|---|---|
| Երկիր | Հնդկաստան | |
| Սպասարկող | Հնդկաստանի ազգային վճարային կորպորացիա | |
Չեկերի կրճատման համակարգ (անգլ.՝ Cheque Truncation System - CTS) կամ Պատկերների վրա հիմնված չեկերի քլիրինգային գործընթաց (անգլ.՝ Image-based Clearing System -ICS), Հնդկաստանի պահուստային բանկի (RBI) նախագիծ, որը մեկնարկել է 2010 թվականին՝ չեկերի արագ վերջնահաշվարկի (քլիրինգի) համար[1]:
CTS-ը հիմնված է չեկերի շրջանառության կրճատման կամ առցանց պատկերների վրա հիմնված չեկերի հաշվարկային համակարգի վրա, որտեղ չեկերի պատկերները և մագնիսական թանաքի նիշերի ճանաչման (MICR) տվյալները ֆիքսվում են հավաքագրող բանկի մասնաճյուղում և փոխանցվում են էլեկտրոնային եղանակով[2][3]:
Գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գործընթացը բացառում է թղթային չեկերի ֆիզիկական շարժը բանկերի միջև: Թղթային չեկը տեղափոխելու փոխարեն՝ հավաքագրող բանկը թվայնացնում է դրա պատկերը, կարդում MICR (չեկի ներքևի կոդը) տվյալները և դրանք էլեկտրոնային եղանակով ուղարկում վճարող բանկին[4]:
Չեկերի կրճատումը ենթադրում է դրամարկղի կողմից տրվող թղթային չեկերի ֆիզիկական շարժի դադարեցում դեպի վճարող մասնաճյուղ: Չեկի ֆիզիկական շրջանառությունը կանգնեցվում է հենց հավաքագրող (ներկայացնող) բանկում մասնաճյուղ հասնելու ճանապարհին որոշակի պահի, և դրա փոխարեն վճարող մասնաճյուղ է ուղարկվում չեկի էլեկտրոնային պատկերը՝ համապատասխան տեղեկատվության հետ միասին (ինչպիսիք են MICR դաշտերը, ներկայացման ամսաթիվը, ներկայացնող բանկի վավերապայմանները և այլն): Սա, բացառությամբ հատուկ դեպքերի, ամբողջությամբ վերացնում է բանկային գորիքների ֆիզիկական տեղափոխման անհրաժեշտությունը մասնաճյուղերի միջև։ Արդյունքում զգալիորեն կրճատվում են չեկերի մշակման ժամանակը, տրանսպորտային ծախսերն ու հնարավոր ուշացումները՝ առավելագույնս արագացնելով չեկերի քլիրինգի և միջոցների հավաքագրման գործընթացը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի պահուստային բանկը (RBI) CTS-ի առաջին պիլոտային փուլը ներդրել է Ազգային մայրաքաղաքային շրջանում՝ Նյու Դելիում, 2008 թվականի փետրվարի 1-ից՝ տասը փորձնական բանկերի մասնակցությամբ, իսկ բոլոր բանկերի համար վերջնաժամկետը է սահմանվել 2008 թվականի ապրիլի 30-ը։ Դրան հաջորդել է CTS համակարգի գործարկումը Չեննայում 2011 թվականի սեպտեմբերի 24-ին։ MICR- ից CTS-ին անցնելուց հետո MICR-ի վրա հիմնված ավանդական (թղթային) չեկերի մշակումը դադարեցվել է Դելիի մայրաքաղաքային տարածքում և Չեննայում[5]։
Ձեռք բերված հաջող փորձի և հաճախորդների ու բանկերի համար ստացվող օգուտների հիման վրա որոշվել է CTS-ը գործարկել ամբողջ երկրում: 2013 թվականի օգոստոսի 1-ից սկսած՝ քլիրինգի համար ընդունվել են բացառապես «CTS-2010» ստանդարտին համապատասխանող չեկեր[6]։ 2013 թվականի հուլիսի 17-ին Հնդկաստանի պահուստային բանկը (RBI) ժամկետը երկարաձգել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը[7]։
Հնդկաստանի պահուստային բանկը հայտարարել է նոր բարեփոխման մասին, ըստ որի՝ աշխատանքային ժամերին (10:00-ից մինչև 16:00-ն) ներկայացված բոլոր չեկերը պետք է մշակվեն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Սա սկսել է իրականացվել «Շարունակական քլիրինգ և վերջնահաշվարկ՝ ըստ վավերացման» (Continuous Clearing and Settlement on Realisation) նոր ձևաչափով, որը չեկերի կրճատման համակարգի կատարելագործված տարբերակն է[8]։ Այս արդիականացման առաջին փուլը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին, իսկ երկրորդ փուլը (որը սահմանում է չեկերի վավերացման ավելի սեղմ՝ 3-ժամյա պատուհան) ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 3-ին[9][10]։
Ակնկալվող օգուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեկերի կրճատման համակարգի CTS-ի ներդրմամբ բանկերը ստանում են զգալի գործառնական և ֆինանսական առավելություններ, օրինակ՝
- Ավելի արագ քլիրինգային ցիկլ, որի շնորհիվ կտրուկ կրճատվում է չեկերի մշակման փուլը՝ տեխնիկապես հնարավոր դարձնելով միջոցների մուտքագրումը նույն աշխատանքային օրվա ընթացքում։
- Սպասարկման որակի բարելավում, որն ապահովում է տվյալների ավելի արագ հաշտեցում/ստուգում, նաև ընդլայնվում է հաճախորդների սպասարկման և հաճախորդներից չեկերի ընդունման ժամային պատուհանը:
- Շահութաբերության բարձրացում․ Դրա թվայնացումն ուղղակիորեն ավելացնում է գործառնական արդյունավետությունը և ուղղակիորեն խթանում է բանկերի զուտ շահույթը, քանի որ թղթային տեղական չեկերի քլիրինգը բարձր ծախս և ցածր եկամտաբերություն ունեցող գործընթաց է:
- Պաշտպանված փոխանցման ուղիների կիրառումը նվազեցնում է գործառնական ռիսկը ՝ ապահովելով փոխանցման ուղին:
- Հարմարավետ արխիվացում. Պատկերների կենտրոնացված արխիվացման համակարգերը (DMS) ապահովում են տվյալների անվտանգ պահպանում և անհրաժեշտ չեկի պատկերի ակնթարթային վերականգնում:
- Սխալների կրճատում. ձեռքով կատարվող աշխատանքի կրճատումը նվազագույնի է հասցնում մարդկային գործոնով պայմանավորված սխալները:
- Խարդախությունների կանխում. Չեկերի շարժին իրական ժամանակում (real-time) հետևելու հնարավորությունը և պատկերների անվտանգ փոխանցումը Հնդկաստանի պահուստային բանկին (RBI) թույլ են տալիս արդյունավետորեն կանխել զեղծարարությունները[11]:
Հաճախորդների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախորդների գոհունակությունը բարձրանում է արագ սպասարկման արդյունքում, քանի որ չեկերի մշակման ընդհանուր ժամանակի (Turnaround Time - TAT) շնորհիվ զգալի կրճատումը մեծացնում է միջոցները հաշվին մուտքագրելու արագությունը: Այն նաև ապահովում է ֆինանսական թափանցիկությունը, քանի որ համակարգն ապահովում է քաղվածքների և տվյալների ավելի հստակ ու արագ հաշտեցում, ինչը հեշտացնում է սեփական հաշիվների վերահսկումը: Ապահովում է նաև բարձր անվտանգություն, քանի որ թվային պաշտպանության շնորհիվ առավելագույնս կանխարգելվում են չեկերի կորստի, գողության կամ տվյալների կեղծման (խարդախության) ռիսկերը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Frequently asked questions (FAQ) on cheque truncation project in the National Capital Region Արխիվացված 3 Մարտ 2011 Wayback Machine
- ↑ «Reserve Bank of India». www.rbi.org.in. Վերցված է 2026-05-31-ին.
- ↑ «Cheque truncation system – GKToday». www.gktoday.in. Վերցված է 2026-05-31-ին.
- ↑ «Cheque Truncation System (CTS): Full Form, Working, Role and Advantages». GeeksforGeeks (անգլերեն). 2023-09-05. Վերցված է 2026-05-31-ին.
- ↑ RBI Frequently asked questions (FAQ) on cheque truncation system Արխիվացված 17 Դեկտեմբեր 2012 Wayback Machine
- ↑ RBI Notification on CTS-2010 issued in March 2013 Արխիվացված 22 Մարտ 2013 Wayback Machine
- ↑ «Non-CTS-2010 cheques to be cleared till Dec 31: RBI».
- ↑ «Banks to clear cheques within few hours from Oct 4: RBI». The Economic Times. 2025-08-13. ISSN 0013-0389. Վերցված է 2025-10-15-ին.
- ↑ «RBI to Introduce Faster Cheque Clearance from October 4, 2025». www.angelone.in (անգլերեն). Վերցված է 2026-05-31-ին.
- ↑ «RBI Enable 3-Hour Cheque Clearing from January 3, 2026 in India». Easemoney (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-10-15-ին.
- ↑ Cheque Truncation System (CTS) in India- An Introduction & FAQs, banknetindia.com Արխիվացված 29 Մայիս 2011 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հինգ տարի անց՝ համահնդկական չեկերի կրճատման համակարգ, մամուլի հաղորդագրություն, dnaindia.com
- Հնդկաստանի պահուստային բանկի տվյալներով՝ նոր նորմերը վերաբերում են միայն չեկերի կրճատման համակարգին։ Տեղեկատվությունը տարածվում է moneylife.in-ի վրա։
- RBI regulation on cheque truncation system starts չեկերի կրճատման համակարգի վերաբերյալ կարգավորման մեկնարկի մասին մամուլի հաղորդագրությունը՝ oneindia.in
- Հոդվածներ չեկերի կրճատման համակարգի մասին։, ChequeMan
- CTS-2010 համապատասխան չեկերի անցում։ ստուգաթերթիկ, ChequeMan։