Չեխիայի կինեմատոգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չեխիայի կինեմատոգրաֆ, Չեխիայում ստեղծված ֆիլմերի ընդհանուր անվանումն է: Միջազգային ճանաչում չեխական կինեմատոգրաֆը ստացավ 1960-ական թթ. Չեխոսլովակյան նոր ալիքի ժամանակ: Այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են «Հրապարակի խանութը» (1965), «Գնացքները ուշադիր հսկողությյան տակ» (1966) և «Կոլյան» (1996) դարձել են Օսկարի մրցանակակիր օտար լեզվով լավագույն ֆիլմ նոմինացիայում, ևս վեցը տեղ են գտել նոմինանտների ցուցակում: Չեխական կինեմատոգրաֆին են երբեմն վերաբերում այն ստեղծագործությունները, որ ստեղծված են չեխ էմիգրանտների կողմից, ինչպիսիք են Միլոշ Ֆորմանը, Իվան Պասսերը և Վոյտեխ Յասնին: Փորձարարական կինոյի խոշոր ներկայացուցիչներն են անիմացիայի ժանրում աշխատող Յան Շվանկմայերը և Իրժի Բարտան:

Համր կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «շարժվող նկարները» հայտնվեցին չեխական հողի վրա 1896 թ. Պրահայում և Կարլովի Վարիում ռեժիսոր և օպերատոր Յան Կրշիժենեցկիի շնորհիվ, ով, սկսած 1890-ականների կեսից նկարահանել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի՝ լուրերի շարք: Մեկ տարի անց ամերիկյան ընկերությունը իր ֆիլմի նկարահանումներն անցկացրեց Բոհեմիայում: Շուտով սկսեցին բացվել մասնավոր արտադրողներ, բայց շուտով անհետացան: Վերածնվող կինոյի թեման հումորով նկարագրված է Իրժի Մենցելի «Կինոխցիկով հիասքանչ տղամարդիկ» (չեխ․՝ «Bajecni muzi s klikou») ֆիլմում:

Առաջին հիմնական կինոթատրոնը հիմնվել է աճպարար Վիկտոր Պոնրեպոն 1907 թ. Պրահայում: Չեխոսլովակիայի անկախության հռչակումից հետո հայտնվեցին նոր կինոստուդիաներ, նկարահանվեցին ազգային ֆիլմեր, որոնց թվում էին «Կրքի փառքով», (չեխ․՝ «Utrpením ke slávě») (1919, ռեժիսոր Ռիչարդ Ֆ. Բրանալդ) «Սուրբ Վացլավը» (չեխ․՝ «Svatý Václav») (1929, ռեժիսոր Յան Ս. Կոլար): «Տաճարի շինարարը» պատմական կինոնկարը (չեխ․՝ «Stavitel chramu») (1920, ռեժիսորներ՝ Կարել Դեգլ,Անտոնին Նովոնտնի), «Էրոտիկոն» (չեխ․՝ «Erotikon») սոցիալական դրաման (1929, ռեժիսոր Գուստավ Մահաթի) հանդիսանում են չեխական համր կինոյի գագաթնակետը։

Հնչյունային կինոն մինչ Երկրորդ Համաշխարհային պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը առաջին անգամ օգտագործվել է Չեխոսլովակիայում «Տոնկա Կախաղան» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 1930 թվականի փետրվարի 27-ին: 1930 թվականի սեպտեմբերին Չեխոսլովակիայում արգելած էր ներմուծել այնպիսի ֆիլմեր, որտեղ խոսում են գերմաներեն: Ներմուծման սահմանափակումը խթանեց ներքին կինոարտադրության զարգացմանը: Այս շրջանի առաջատար ռեժիսորները դարձան Մարտին Ֆրիչը, Կարեն Լամաչը և Գուստավ Մախատին: Կարեն Լամաչի Кинокомедия Карела Ламача «Կայսր-արքայական մարշալ» կինոկատակերգությունը մեծ հաջողություն ունեցավ և երկրին տվեց նոր աստղ-կատակերգու ՝ Վլաստա Բուրիանին:

1933 թվականին թողարկվում է «Բարրանդով» կինոստուդիան: 1938 թվականին Չեխիայում հաշվում էին ամենաշատ թվով կինոթատրոնները ամբողջ պատմության մեջ՝ 1824 հատ, շուրջ 600000 նստատեղերով: Տարեկան նկարահանվում էր մոտ 80 ֆիլմ: Երեսնական թվականները համարվում է այն ժամանակաշրջանը, երբ հաջող կերպով զուգակցվում են «չեխական մոդեռնիզմը» և կոմերցիոն արվեստը: Այս շրջանի գլխավոր կինոհիթերն են Գուստավ Մախատիի «Էքստազը» (չեխ․՝ «Extaze») և Յոսիֆ Ռովենսկիի «Գետը» (չեխ․՝ «Reka»):

Հնչյունային կինոն Պրոտեկտորատի ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուխենյան համաձայնագրի ստորագրումից հետո՝ 1938 թվականին սկսվեց արտագաղթի երեք ալիքներից առաջինը: Չեխոսլովակիայից հեռացավ դերասան և ռեժիսոր Գուգո Գաասը: ԱՄՆ տեղափոխվեց կինոգործիչ Ալեքսանդր Հակենշմիդը (չեխ․՝ Alexander Hackenschmied), ստանալով Համմիդ (չեխ․՝ Hammid) ազգանունը: Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի բռնազավթումից հետո 1939 թվականին ներկայացվում է կոպիտ գրաքննություն: Բռնազավթիչները ստեղծում են կինոֆիլմերի հետևողական օրգան մորավյան շտաբում: Միանգամից սկսվում է չեխական կինոստուդիաների «գերմանացումը»: Վերնագրերը և պլակատները պետք է լինեին չեխ-գերմաներեն լեզուներով: Հրեաների մասնակցությամբ ֆիլմերը արգելվում էին, իսկ կինոգործիչները պետք է գերմաներենից քննություն հանձնեին: Մինչ 1945 թվականը որոշ ռեժիսորներ, ինչպես նաև արվեստագետներ մահապատժի են ենթարվում հակաժողովրդական գործունեության համար, որոնց թվում էր Վլադիսլավ Վանչուրը:

Հնչյունային կինոն Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն իսկ պատերազմի ժամանակ չեխ ինտելեկտուալ օղակները քննարկում էին արդյունաբերության հնարավոր ազգայնացման մասին: Որոշ արվեստագետներ այդ քայլի մեջ տեսան արտադրողների անկախացման հույս: Ազգայնացումը կայացավ ազատագրումից անմիջապես հետո, մինչ կոմունիստների իշխանությունը: Կինոարտադրության հաջորդ չորս տասնյակներում ֆիլմերի ներմուծումը և տարածումը Չեխոսլովակիայում գտնվում էր պետական հսկողության տակ: Սակայն ժամանակի ընթացքում համակարգը դառնում է ինքնակառավարվող: Կինոթատրոններում ծախսված գումարը վերադառնում էր կինոստուդիա, ուղիղ հանրային ներարկումները նվազագույնի էին հասցված: 1946 թ. հիմնվում է միջազգային կինոփառատոն Մարիանսկե Լազնեում, որը շուտով տեղափոխվում է Կարլովի Վարի: Պրահայում 1947 թվականին հիմնվում է Կինոյի և հեռուստատեսության Ֆակուլտետ, հայտնի որպես «FAMU»: Առաջին գունավոր չեխական ֆիլմը՝ «Յան Ռոգաչը Դուբից» (չեխ․՝ «Jan Roháč z Dubé», ռեժիսոր Վլադիմիր Բորսկի), նկարահանվում է 1947 թ.-ին:

1940-ական թթ.-ի վերջից մինչ 1950-ականների սկիզբը ներառյալ չեխոսլովակյան կինոն առաջին հերթին համարվում էր կոմունիստական քարոզի գործիք: Փոփոխությունը կատարվեց 1950-ականներին, երբ չորս սոցյալ-քննադատական ֆիլմեր «Երեք ցանկություն» (չեխ․՝ «Tři přání») (1958, ռեժիսոր Յան Կադար և Էլմար Կլոս), «Այստեղ առյուծներ են» (չեխ․՝ Zde jsou lvi) (1958,ռեժիսոր Վացլավ Կրշկա), «Հայրերի դպրոցը» (չեխ․՝ Škola otců) (1957, Լադիսլավ Խելգե) և «Սեպտեմբերյան գիշերներ» (չեխ․՝ Zářijové noci) (1956, ռեժիսոր Վոյտեխ Յասնի) քննադատության էին արժանացել առաջին Չեխոսլովակիան կինոփառատոնում Բանսկա Բիստրիցա քաղաքւմ և արդյունքում հանվել էին վարձույթից: Այս շրջանի առաջատարներից էին Յան Կադարի և Էլմար Կլոսի համատեղ ֆիլմերը, նրանց «Եզրափակչում» նկարը (չեխ․՝ Tam na konečné)) (1957) չէր թաքցնում իր ոգեշնչվածությունը իտալական նեոռեալիզմից:

Այս շրջանում զարգացում է ապրում նաև չեխական անիմացիան, որի հիմնադիրներից մեկն էր տիկնիկային անիմատոր Իրժի Տրնկան: Հատուկ էֆֆեկտների նախահայրը դարձավ Կարել Զեմանը, հայտնի «Ճանապարհորդությունը ժամանակների սկզբում», (չեխ․՝ Cesta do praveku) և «Մահացու հայտնագործություն» նկարներով, որոնք համատեղել էին դրաման և մուլտիպլիկացիան (չեխ․՝ Vynalez zkazy): Սակայն չեխական կինոյի պատմության մեջ ամենաճանաչված ֆիլմ-հեքիաթը դարձավ 1950-ականներին նկարահանված «Հպարտ արքայադուստրը» (չեխ․՝ Pysna princezna):

Նոր ալիքից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-ից 1970 թվականներին Չեխոսլովակիայից հեռանում են Իվան Պասսերը, Վոյտեխ Յասնին, Յանա Բոկովան, Վացլավ Ռայխլը, Օտակար Վոտոչեկը, Յան Նեմեցը:

1970-ից 1989 թթ. ժամանակաշրջանում չեխական կինեմատոգրաֆն արժանացավ միայն մեկ «Օսկար» նոմինացիայի որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: Դա Մենցելի «Իմ կենտրոնական գյուղակ» (չեխ․՝ «Vesničko má středisková») (1985 թ) ֆիլմն էր:

Այս շրջանի պահանջարկվող ժանրերն էին կատակերգությունը և դետեկտիվը:

Թավշյա հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավշյա հեղափոխությանը հաջորդող առաջին տարիներին սկսվեց կինոարդյունաբերության աստիճանաբար մասնավորեցումը: Առաջին ֆիլմը, որ նկարահանվել է պետական մենաշնորհի սահմաններից դուրս «Տանկային գումարտակ » (չեխ․՝ Tankový prapor) (1991, ռեժիսոր Վիտ Օլմեր (չեխ․՝ Vít Olmer)), որ թողարկվել է «Bontonfilm» կինոընկերության կողմից: 1992 թվականին հիմնվել է «Չեխական կինոյի զարգացման և օգնության պետական ֆոնդ» (չեխ․՝ «Státní fond pro podporu a rozvoj české kinematografie»):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]