Չեխական ռեֆորմացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեխական ռեֆորմիստական շարժման հիմնադիր Յան Հուսի ինկվիզիցիան՝ հերետիկոսության մեղադրանքով։

Չեխական ռեֆորմացիա, հայտնի է նաև որպես Բոհեմական ռեֆորմացիա կամ Հուսյան ռեֆորմացիա, կրոնականահասարակական և քաղաքական շարժում ուշմիջնադարյան Չեխիայում՝ Բոհեմիայի թագավորությունում (ինչպես նաև ողջ արևմտյան և կենտրոնական Եվրոպայում), որը նպատակաուղղված էր Աստվածաշնչի օրինակով քրիստոնեական ուսմունքի ռեֆորմացմանը[1]։ Այն տևել է շուրջ 200 տարի՝ զգալի ազդեցություն թողնելով Կենտրոնական Եվրոպայի պատմական զարգացման վրա։ Ռեֆորմացիան համարվում է նոր շրջանի Չեխիայի պատմության կարևորագույն աշխարհաքաղաքաան իրադարձություններից մեկը, որը համարվում է միջնադարի մայրամուտի իրադարձություններից մեկը։ Բոհեմական ռեֆորմացիայի արդյունքում չեխական եկեղեցին դառնում է առաջին ազգային եկեղեցին, որը բողոքական կեցվածքով առանձնանում է Հռոմի պապի վերահսկողության ոլորտում գտվող Կաթոլիկ եկեղեցուց։ Չեխերը ռեֆորմացնում են մինչև այդ ընդունված կաթոլիկ քրիստոնեական օրենքները՝ ստեղծելով սեփական բողոքական եկեղեցին։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ պրոտեստանտիզմը Բոհեմիայում տեղ է գտել նույնիսկ Մարտին Լյութերի «95 թեզիսների» հրապարապումից առաջ։ Չեխական ռեֆորմացիայի ուսմունքում մեծ տեղ էր հատկացվում պապականությունից անկախ աշխարհիկ իշխանությանը։ Չեխ ռեֆորմիստների հայացքներում կարևոր տեղ էին զբաղեցնում աշխարհիկ և հոգևոր իշխանության՝ միմյանց գործերին չխառնվելու անհրաժեշտությունը։

Բողոքականները ձևական էին համարում քրիստոնեական արարողությունների լատիներեն անցկացմանը և կարևորում հանրամատչելի լեզվով՝ չեխերենով, դրա անցկացմանը։ Դա հնարավորություն կընձեռեր անուղղակի փոխհարաբերություն ստեղծել մարդու և Աստծո միջև[2][3]։ Չեխական ռոֆորմացիան որպես այդպիսին ձևավորվել է եկեղեցական ռեֆորմատոր (բարենորոգիչ), պապականության հակառակորդ, կաթոլիկ եկեղեցու կատարած շահագործությունների դեմ պայքարի ազատամարտիկ Յան Հուսի ջանքերով։ Վերջինս առաջիններից էր Եվրոպայում, որ համարձակվում է ընդդիմանալ եկեղեցական չարաշահումներին՝ հասարակության շրջանում ձևավորելով բողոքական ալիքներ[4]։ 1415 թվականին Հուսը հերետիկոսության մեղադրանքով (քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից շեղված) ենթարկվում է ողջակիզման (ինկվիզիցիայի), սակայն նրա սկսած շարժումը սկսում է կրել ավելի մեծ ծավալներ[5]։ Ինկվիզիցիայի առաջ Հուսի վերջին խոսքերը եղել են հետևյալը․ «100 տարի անց Աստված մի մարդու կբարձրացնի, որի բարենորոգման կոչերը հնարավոր չի լինի անտեսել»։

Թեպետ չեխական ռեֆորմացիայի ինքնատիպությանն ու յուրօրինակությունը՝ այն այնուամենայնիվ հաղորդակից էր հարևան երկրների պրոտեստանտական շարժումներին։ Մասնավորապես՝ բոհեմիական ռեֆորմացիայի տեսակարար հիմքը Վիտենբերգի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարտին Լյութերի «95 թեզիսներն» էինք։ Հուսիզմը գաղափարական առնչություններ ուներ նաև շվեյցարական կալվինիզմի հետ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Atwood Craig D.։ «Czech Reformation and Hussite Revolution»։ www.oxfordbibliographies.com։ Oxford Bibliographies։ Վերցված է հունվարի 10, 2016 
  2. Soukup Miroslav (2005)։ «Cesta k české reformaci» (Czech)։ Ústí nad Labem։ Վերցված է սեպտեմբերի 7, 2014 
  3. «Turistická cesta valdenské a české reformace» (Czech)։ Veritas։ 2005։ Վերցված է սեպտեմբերի 7, 2014 
  4. Morée Peter C. A (2011)։ «Česká reformace u nás v cizině»։ www.christnet.eu (Czech)։ Վերցված է սեպտեմբերի 8, 2014 
  5. Nodl Martin (2010)։ «Summary»։ in Horníčková Kateřina, Šroněk Michal։ Umění české reformace (1380–1620) [The Art of the Bohemian Reformation (1380–1620)]։ Praha: Academia։ էջեր 530–531։ ISBN 978-80-200-1879-3 
  6. «Kruh českých duchovních tradic»։ veritas.evangnet.cz (Czech)։ VERITAS – historická společnost pro aktualizaci odkazu české reformace։ Վերցված է սեպտեմբերի 8, 2014