Չելոու քաբաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Չելոու քաբաբ
Kababi alborz2.jpg
Ենթատեսակքաբաբ
Chelo Kabab Վիքիպահեստում

Չելոու քաբաբ ( պարսկերեն՝ چلوکباب), իրանական խոհանոցի ամենահայտնի ավանդական ուտեստներից մեկը։ Չելոու քաբաբը բաղկացած է յուղով չելոուից (բրինձ) ու քաբաբից և օգտագործվում է ածիկային հալվայի (կոծոխուրի) ու լոլիկի հետ։

Այնպիսի ուտեստի հայտնագործումը, ինչպիսին է չելոու քաբաբն է, կապվում է Նասր ադ Դին Շահի հետ։ Էթեմադ աս-Սոլթանեն իր գրառումներում նաև գրում է, որ առաջին վայրը, որտեղ Իրանում մատուցել են չելոու քաբաբ, կոչվում էր «Չելոու քաբաբիյե Նաիբ»[1], տեղակայված էր Թեհրանի հին շուկայում և նման էր այդ ժամանակների եվրոպական ռեստորաններին[2]։ Միևնույն ժամանակ, կա նաև մեկ այլ վկայություն այն մասին, որ առաջին ռեստորան-չելոու-քաբաբը հայտնվել է Թավրիզում՝ Կովկասի հետ սահմանին։ Մոհամմադ Ռեզա Մուաթթամադ ուլ-Քիթաբի «Քաջարների պատմություն» գրքի համաձայն՝ կովկասյան քաբաբը Նասր ադ Դին Շահի հրամանով սկսեցին քաշել շամփուրների վրա, և մինչ օրս դրանք ձեռք են բերել սվորական քաբաբի տեսք։ Մինչ այդ Իրանում տարածված էին այն քաբաբները, որոնք պատրաստվում էին կովկասյան տարբերակով։

Նասր ադ Դին Շահի ժամանակներում մեկ բաժին չելոու քաբաբն արժեր 4 կռան (դրամական միավոր՝ 1825-1932 թվականներին), Ահմադ շահի կառավարման ժամանակահատվածում արժեր 4-5 ռիալ, իսկ Մոհամմադ Ռեզա շահի ժամանակներում հասավ 60 ռիալի։ Շահական ժամանակում ռեստորաններում սկզբից հաճախորդին մատուցում էին բրինձ, իսկ դրանից անմիջապես հետո մատուցողը չելոուի վրա էր դնում հենց նոր շամփուրից քաշած քաբաբը։ Որոշ ռեստորաններում քաբաբը շամփուրից քաշելը տևում էր այնքան, քանի դեռ հաճախորդը չէր կշտանում։ Այնուամենայնիվ, կերած քաբաբների քանակը չէր արտացոլվում ուտեստի արժեքի վրա[3]։ Նախկինում չելոու քաբաբ մատուցող ռեստորաններում ուտելիքը մատուցվում էր ճենապակյա սպասքի մեջ[4]։ Ահմադ շահի անձնական խոհարար Ջավադ Ֆարիֆթեն Փարիզում բացեց առաջին ռեստորան-չելոու-քաբաբը, որը կոչվում էր «Ֆարիֆթե»։ Ջավադ Ֆարիֆթեն դարձավ առաջին մարդը, ով արտասահմանում նմանատիպ իրանական ռեստորան էր բացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]