Չելյուսկին (շոգենավ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չելյուսկին (այլ կիրառումներ)

«Չելյուսկին» շոգենավը 1933 թվականի ամռանը Լենինգրադում:
«Չելյուսկին», սովետական շոգենավ։ Կառուցվել է Դանիայում, 1933 թվականին։ 1933 թվականի հունիսի 19-ին անվանափոխվել է ի պատիվ Ս․ Չելյուսկինի (մինչ այդ կոչվում էր «Լենա»)։
1933 թվականին փորձ կատարվեց «Չելյուսկին»-ով մեկ նավագնացության շրջանում անցնել Հյուսիսային ծովային ուղին՝ Մուրմանսկից Վլադիվոստոկ (արշավախմբի ղեկավար՝ Օ․ Շմիդտ, կապիտան՝ Վ․ Վորոնին)։ Սակայն 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում «Չելյուսկին»-ը ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ Արշավախմբի մասնակիցներին՝ «չելյուսկինցիներին», սառույցի վրայից ցամաք փոխադրեցին սովետական օդաչուները, որոնք առաջինը ԽՍՀՄ-ում ստացան Սովետական Միության հերոսի կոչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 689)։ ![]() |