Չեթեմ հաուզի կանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեթեմ հաուզի շենքը

Չեթեմ հաուզի կանոն (անգլ.՝ Chatham House Rule), քննարկումների ու բանավեճերի խմբերի կազմակերպման համակարգ է վիճահարույց հարցերի շուրջ: Անվանումը ստացել է Մեծ Բրիտանիայի Միջազգային գործերի արքայական ինստիտուտի գլխամասից, որը գտնվում է Լոնդոնում՝ Չեթեմ Հաուզ հասցեում: Այս կանոնն առաջին անգամ կիրառվել է 1927 թվականի հունիսին: Չեթեմ հաուզի կանոնով հանդիպում կազմակերպելիս ցանկացած ոք, ով ներկա է, ազատորեն կարող է օգտագործել քննարկման տեղեկությունը, բայց իրավունք չունի տալ հեղինակի անունը: Այս կանոնը նպատակ է հետապնդում խթանել քննարկման ազատությունը:

Կանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1927 թվականին ու թարմացվել 1992 թվականին: Սկսած ամենավերջին թարմացումից՝ 2002 թվականից, այս կանոնը սահմանում է, որ.[1]

Aquote1.png Եթե մի հանդիպումը կամ դրա մի մասը անցկացվում է Չեթեմ հաուզի կանոնի համաձայն, ներկաներն ազատ են օգտագործել ստացած տեղեկությունը, բայց երբեք՝ ելույթ ունեցողի անհատականությունը կամ անդամակցությունը: Արգելվում է նաև բացահայտել որևէ այլ մասնակցի: Aquote2.png


Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կանոնի նպատակն է հանրային քաղաքականության և առկա խնդիրների քննարկման ազատության խթանումը, քանի որ այն թույլ է տալիս մարդկանց արտահայտել ու քննարկել հակասական կարծիքներ ու փաստարկներ՝ առանց իրենց աշխատանքից ազատման վախի ու գործատուի կարծիքից կախվածության: Կանոնը թույլ է տալիս մարդկանց խոսել որպես անհատներ ու տեսակետներ արտահայտել, որոնք տարբերվում են իրենց կազմակերպությունների տեսակետներից, և այսպիսով խրախուսում է ազատ քննարկումը: Խոսնակներն ազատ են արտահայտել իրենց կարծիքները՝ առանց սեփական անձի, պաշտոնեական պարտականությունների ու անդամակցման համար խնդիր ստեղծելու: Չեթեմ հաուզի կանոնը լուծում է շատ պրակտիկ համայնքներին հանդիպող սահմանային խնդիրները՝ թույլ տալով ընդունել ի գիտություն զրույցը՝ միաժամանակ պաշտպանելով փոխգործակցության ազատությունը, որն անհրաժեշտ է համայնքի համար՝ իր քննարկումների համար: Այս կանոնը նպատակ է հետապնդում նվազեցնել Խմբային կարծիքի ռիսկը, երբ ոչ հանրաճանաչ տեսակետները բացառվում են քննարկումներում՝ այսպիսով նվազեցնելով տվյալ կազմակերպության քննարկումներում կարծիքների ծավալը:

Այս կանոնը նպատակ ունի երաշխավորել ելույթ ունեցողի գաղտնիությունը՝ քննարկման սրահի տարածքում՝ միջազգային հարաբերություններում ավելի լավ հաջողություններ ունենալու նպատակով: Այժմ այն միջազգայնորեն օգտագործում են որպես ազատ քննարկման օգնություն: 1927 թվականին[2] առաջին անգամ սահմանված կանոնը թարմացվեց 1992 թվականին և 2002 թվականին: Թարգմանվել է արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, իսպաներեն ու ռուսերեն[3]։ Այն մասնավոր հանդիպումների ընթացքում հակապատկեր կամ փոխզիջում է, երբ քննարկված հարցերի մասին այլոց տեղեկացնելն արգելված է և երբ բանավեճը ամբողջովին հանրային բնույթի է ու վերագրելի է: Ընդհանրապես, Չեթեմ հաուզի կանոնը հարկադրում են որպես որևէ հանդիպմանը կամ իրադարձությանը մասնակցելու պայման. բոլոր մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ նախընտրում են ազատ քննարկումը և որ ենթարկվում են հանդիպման համապատասխան մասի կանոնին: Կանոնի հաջողությունը բարոյական հարկադրանքի մեջ է՝ հատկապես այն հանգամանքներում, երբ դրա խախտումը պատիժների չի հանգեցնի:

ԵԿԲ-ի օգտագործմանը վերաբերող մտահոգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին, Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամ Բընուա Կյողեի՝ այս կանոնով պայմանավորված ելույթի հրապարակումը հանգեցրեց բանկի կողմից օգտագործվող համակարգի հանդեպ ուշադրության ավելացմանը: Կյողեի ելույթն ազդեց արժութային, ֆոնդային ու պարտատոմսերի շուկաների վրա:[4][5][6]
Ի հետևանք, Կյողեի համար բացման ճառի ու հարցուպատասխանի նիստի ընթացքում կանոնի օգտագործումը ԵԿԲ-ի կողմից և հատկապես փոխնախագահ Վիտոր Կոնստացիոյի կողմից ու խորհրդի այլ անդամ Պետեր Պրատի կողմից նույնպես ուշադրության արժանացան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chatham House Rule»։ About։ UK: Chatham House։ Վերցված է 2014-07-14 
  2. Rislakki Jukka (February 24, 2011)։ «Informaatiouhat mietityttävät sekä virolaisia että suomalaisia» (Finnish)։ Finland: Suomen Kuvalehti 
  3. «Chatham House Rule Translations», About us (Chatham House), http://www.chathamhouse.org/about/chatham-house-rule/chatham-house-rule-translations .
  4. Jones Claire, Fleming Sam (20 May 2015)։ «Benoît Cœuré speech highlights central bank links to financiers - FT.com»։ Financial Times։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-07-ին։ Վերցված է 2016-02-11 
  5. Black Jeff, Worrachate Anchalee (19 May 2015)։ «Hedge Fund Diners Get ECB’s Market-Moving News Hours Early»։ Bloomberg Businessweek։ Արխիվացված օրիգինալից 2015-08-16-ին։ Վերցված է 2016-02-11 
  6. Spence Peter (28 May 2015)։ «ECB told off by ombudsman for fumbling market moving speech»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 2015-12-01-ին։ Վերցված է 2016-02-11