Չեզոք գոտի (ֆիլմ, 1931)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեզոք գոտի
ֆր.՝ La Zone de la mort
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա
Թվական1931
Լեզուգերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորՎիկտոր Տրիվաս[1][2]
Սցենարի հեղինակՎիկտոր Տրիվաս
ԴերակատարներԷրնստ Բուշ, Լուիս Դուգլաս, Վլադիմիր Սոկոլով, Ռենե Ստոբրավա, Էլիզաբեթ Լենարց և Ժորժ Պեկլե
ՕպերատորԱլեքսանդր ֆոն Լագորիո
ԵրաժշտությունՀանս Այսլեր
Տևողություն93 րոպե

«Չեզոք գոտի» (գերմ.՝ Niemandsland), ռեժիսոր Վիկտոր Տրիվասի գեղարվեստական ֆիլմը` նկարահանված 1931 թվականին։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեզոք գոտին» Վիկտոր Տրիվասի երկրորդ ինքնուրույն ռեժիսորական աշխատանքն է։ Սցենարը հիմնված է Լեոնգարդ Ֆրանկի` Առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված պատմվածքի վրա, որը ներառված է «Մարդը բարի է» ժողովածուում (Der Mensch ist gut)[3]:

Նախագիծը սկսելուց առաջ` 1930 թվականի հունվարին Տրիվասը հանդես է եկել  կինեմատոգրաֆիայում նատուրալիզմի դեմ, իրականության մերկ, մեխանիկական փոխանցման դեմ։ Ստեղծելով հակապատերազմյան ֆիլմ` Տրիվասը , ի տարբերություն Լյուիս Մայլսթոունի («արևմտյան ճակատում առանց փոփոխությունների»), իր խնդիրը տեսնում էր ոչ թե պատերազմի սարսափների փոխանցման մեջ, այլ որպեսզի ցույց տա դրա «դաժան անհեթեթությունը»։ ֆիլմի ընթացքում պարզվում է, որ նրա հերոսներից յուրաքանչյուրը ունի և՛ անուն, և՛ ազգանուն, բայց Տրիվասը նախընտրել է բնութագրել նրանց ըստ ազգային պատկանելության. Գերմանացի, Ֆրանսիացի, Անգլիացի, չորրորդը կոչվում է Հրեա, հինգերորդը` սևամորթ պարող, թե որ պատերազմող երկրների համար է նա պայքարում` անհայտ է։

Քանի որ ֆիլմի հերոսները, բացառությամբ պարողի, խոսում են բացառապես իրենց մայրենի լեզվով, դերակատարների կազմը նույնպես բազմազգ է ընտրվել. Ռուսաստանի Հրեայի դերի համար Տրիվասը հրավիրել է նախկին Գեղարվեստական, ապա եւ Կամերային թատրոնի դերասան Վլադիմիր Սոկոլովին, որը 1923 թվականին, հյուրախաղերի ժամանակ մնացել էր Գերմանիայում։

Գերմանիայում «Չեզոք գոտի» ֆիլմը էկրաններ բարձրացավ 1931 թվականի դեկտեմբերին, ֆիլմը լայն ճանաչում բերեց Վիկտոր Տրիվասին։ Փարիզյան պրեմիերայից հետո` 1933 թվականի հունվարին Ժուլիեն Ժ. Լոնդոնը գրել է. «Երեկ նա դեռ անհայտ էր, այսօր նա վերջին տարիների հրաշալի ֆիլմերից մեկի` «Չեզոք գոտու» ստեղծողն է»։ Նացիստների իշխանության ժամանումից հետո Գերմանիայում ֆիլմն արգելվեց և պատճենները ոչնչացվեցին։ 1969 թվականին հաջողվել է վերականգնել ֆիլմի կրճատված, 66-րոպեանոց տարբերակը, ամբողջականը տևում էր 93 րոպե։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս խաղաղություն է։ Անգլիացին որդի է ունենում, Ֆրանսիացին ավտոբուսում ծանոթանում է մի աղջկա հետ, զբոսնում է նրա հետ Փարիզում։ Ինչ-որ տեղ` Ռուսաստանում օրինակելի հրեական հարսանիք է տեղի ունենում, փեսացուն սիրով շոյում է իրեն նվիրած կարի մեքենան. նա դերձակ է։ Գերմանացի հյուսնը քափուքրտինքի մեջ մտած տախտակներն է ուղղում իր փոքրիկ արհեստանոցում, բայց դադարեցնում է աշխատանքը, որպեսզի խաղա որդու հետ, որի համար նա, մինչ գործի սկիզբը,  փոքրիկ հրացան էր պատրաստել։ Խաղաղությունը վերափոխվում է պատերազմի։ Տարբեր լեզուներով հնչում են կայսրերի և նախագահների պաշտոնական անուններից պատերազմին անդամակցելու մասին հաղորդագրությունները։ Հրեան դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր երիտասարդ կնոջը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ - Լեոնգարդ Ֆրանկ, Վիկտոր Տրիվաս, Գեորգի Ժդանով
  • Ռեժիսորներ - Վիկտոր Տրիվաս, Գեորգի Ժդանով
  • Օպերատորներ - Գեորգ Ստիլիանուդիս, Ալեքսանդեր ֆոն Լագորիո
  • Կոմպոզիտոր - Հանս Էյսլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0022204/
  2. filmportal.de — 2005.
  3. Jeanpaul Goergen. «Viktor Trivas - Filmarchitekt, Regisseur, Autor. Biografie». CineGraph - Lexikon zum deutschsprachigen Film. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.