Չեզարե Բոնիցի
Չեզարե Բոնիցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1946 (76 տարեկան) |
Ծննդավայր | Օֆանենգո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա և երգիչ |
Կայք | fratecesare.com |
![]() |
Չեզարե Բոնիցի (իտալերեն՝ Cesare Bonizzi, մարտի 15, 1946, Օֆանենգո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), կապուչին վանական և հևի մետալ ոճի երգիչ։ Հայտնի իտալերեն՝ Fratello Metallo և (իտալերեն՝ Frate Cesare բեմական անուններով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեզարե Բոնիցին ծնվել է 1946 թվականին Իտալիայում[1]։ 1975 թվականին նա ընդունել է քրիստոնեական վանական դառնալու կամ հոգևոր աստիճանի ձեռնամուխ լինելու ծեսը, որից հետո որպես միսիոներ ուղարկվել Կոտ դ'Իվուար[2]։ Իտալիա վերադառնալուց հետո 1983 թվականին ձեռնադրվել է քահանա[3]։
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեզարե Բոնիցին երաժշտության սիրահար էր և պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր վոկալով, բայց նվագում էր հիմնականում իր համար և թեթև ոճերում։ 1990 թվականին Բոնիցին մասնակցել է Metallica համերգին և սկսել զբաղվել ծանր երաժշտությամբ։ Նա որոշել է համատեղել ծանր մետաղի էներգիան իր քարոզների տեքստերի հետ, որոնք քննադատում էին թմրանյութերը, դաժանությունը և այլ արատները։ Բոնիցին շքեղ արտաքին ունի, նա միշտ հանդես է եկել իր վանական գավազանով, սանդալներով և երկար մոխրագույն մորուքով։ Ներկայումս Բոնիցին Աֆրիկայից տեղափոխվել է Իտալիա և ապրել Միլանում։ 2009 թվականին նա ժամանակավորապես ցրել է իր թիմը։ Նրա խոսքով՝ իր թիմը սկսել էր վերածվել շոու բիզնեսի և կոմերցիայի մի մասի, ինչը հակասում է եղբայր Չեզարեի քրիստոնեական և ռոք համոզմունքներին։ Նա կշարունակի աշխատել նոր կազմով ու նույն ոճով[4]։
Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոցի պես իտալերեն՝ Come Fiamma
- Թմրանյութեր իտալերեն՝ Droghe
- Թմրանյութեր իտալերեն՝ Primi Passi
- Արտասովոր ակնհայտ իտալերեն՝ Straordinariamente Ovvio
- Արտասովոր ակնհայտ իտալերեն՝ Maria e Noi
- Ֆրանչեսկո Արի Նոյ իտալերեն՝ Francesco Come Noi
- Ես կարծում եմ իտալերեն՝ Credo
- Քրիստոնյա Լ.Ա իտալերեն՝ Il LA Cristiano
- իտալերեն՝ Vie Crucis
- Առեղծվածներ իտալերեն՝ 'Misteri
Թիմի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 2009 թվականը
- Չեզարե Բոնիցի վոկալ
- Անդրեա Ռոսսի կիթառ
- Ֆաբիո Դեյլ բաս
- Զինգրիլո հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «i b e r p r e s s "photojournalistic & syndication solutions"»։ web.archive.org։ 2008-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-13-ին։ Վերցված է 2022-02-28
- ↑ «Heavy metal monk hangs up his mic» (en-AU)։ 2009-11-13։ Վերցված է 2022-02-28
- ↑ «Friar to open heavy metal concert»։ web.archive.org։ 2009-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-24-ին։ Վերցված է 2022-02-28
- ↑ «Fratello Metallo, il "predicantore" porta i suoi "Misteri" sul palco rock - Persone - Repubblica.it»։ www.repubblica.it։ Վերցված է 2022-02-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Миланский монах-францисканец поет в стиле хэви-метал
- BBC: Heavy Metal Monk Cesare Bonizzi Performs at Gods of Metal
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեզարե Բոնիցի կատեգորիայում։ |
|