Չեզարե Բալբո (իտալերեն՝ Cesare Balbo, {ԱԾ}}), իտալական քաղաքական գործիչ, կոմս, պատմաբան, գրող, իտալական ազգային–ազատագրական և միավորման շարժման չափավոր–ազատամտական հոսանքի գաղափարախոս։
«Իտալիայի հույսերը» (1844) աշխատության մեջ մերժելով պայքարի հեղափոխական մեթոդները՝ հանդես է եկել Իտալիան «վերևից» միավորելու օգտին։ Իտալական հողերը ավստրիական տիրապետությունից ազատագրելու միակ ուղին տեսնում էր Օսմանյան կայսրության փլուզման մեջ, ենթադրելով, որ տիրելով թուրքերից ազատված Բալկաններին՝ Ավստրիան կամովին կհրաժարվի Լոմբարդո–Վենետիկյան մարզից։ 1848 թվականին (մարտ–հուլիս) Բալբո առաջին սահմանադրական կաբինետի ղեկավարն էր Պիեմոնտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 228)։