Չեբուրեկ
Չեբուրեկի բաղադրիչները | |
Ղրիմաթաթարական խոհանոց[1][2][3] | |
Ենթատեսակ | խմորի շերտով կիսաֆաբրիկատներ և Արագ սնունդ |
Առաջացման երկիր | Ղրիմ |
Հիմնական | միս, բուսական յուղ, Կենդանական յուղ, ալյուր, սոխ, գլուխ սոխ և խորը տապակում |
Çiberek Վիքիպահեստում |
Չեբուրեկ (ղրիմյան թաթարերենով` çiberek), մոնղոլական և թյուրքական ժողովուրդների ավանդական կերակրատեսակ։ Չեբուրեկ բառը վերցված է ղրիմյան թաթարերենից և թարգմանաբար նշանակում է «հում կարկանդակ» (çiy, չիյ - հում, börek, բյորեկ - կարկանդակ)։
Պատրաստման եղանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեբուրեկն իրենից ներկայացնում է անեկ խմորից պատրաստված կարկանդակ, որի միջուկը ըստ ժամանակակից բաղադրատոմսի` մսի խճողակն է, իսկ ըստ ավանդական բաղադրատոմսի` մանր կտրատված միսը, զանազան համեմունքներով (հաճախ կծու)։ Ըստ ժամանակակից պատրաստման եղանակի, այն տապակում են ձեթի մեջ, իսկ ըստ ավանդական եղանակի` կենդանական ճարպով (հաճախ ոչխարի)[4]։ Որպես միջուկ` հաճախ օգտագործում են պանիր, կարտոֆիլ, սունկ, կաղամբ և սոխով ու բրնձով ձու։ Չեբուրեկը պատրաստում են առանց խմորիչի։ Խճողակը հիմնականում ոչխարի ճարպոտ միսն է, որին խառնում են սոխ և պղպեղ։ Այն տապակում են 200 °C-ի հասնող մեծ քանակությամբ ձեթի մեջ։ Մատուցվում է տաք վիճակում։
Չեբուրեկը տարածված է նաև կովկասյան ազգերի մոտ[5]։ Թուրքերեն այն կոչվում է çiğ börek, մոնղոլերեն` хуушуур, ադրբեջաներեն` ət qutabı:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://books.google.com/books?id=ZXz2okCSfq8C&pg=PA100
- ↑ Соболєва О. Кримськотатарська кухня (укр.) — Брайченко Олена Юріївна, 2019. — ISBN 978-966-97882-0-7
- ↑ Чебуреки, плов та "чоловіча" кава з сіллю. Старе та нове в кримськотатарській кухні (укр.) — 2023.
- ↑ Словарь кулинарных терминов. — 2012.
- ↑ «Чебуреки». калории.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.