Չաֆիա Ռոչդի
Չաֆիա Ռոչդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1910 Սֆաքս, Թունիս |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 21, 1989 (78 տարեկանում) |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Գործիքներ | ուդ |
Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչի, առավել հայտնի է իր բեմական անուններով՝ Չաֆիա Ռոչդի և Նանա (նոյեմբերի 7, 1910, Սֆաքս, Թունիս - հուլիսի 21, 1989), թունիսցի երգչուհի և դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչին ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 7-ին, Սֆաքսում: Ռոչդիի մայրը ունեցել է թուրքական արմատներ և նրա մանկությունն անցել է Տրիպոլիում[1]: Վաղ տարիքում որբացել է և նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում: 14 տարեկան հասակում պրոֆեսոր Հեդի Չեննուֆի մոտ սովորել է դաշնամուր նվագել: Բեմական կարիերան սկսել է 1920 թվականին՝ Մոհամեդ Չաբչուբի գլխավորությամբ: Հանրային ճանաչում ձեռք բերելու ձգտումով 1929 թվականին մեկնել է Թունիս, որտեղ միացել է թունիսցի հայտնի դերասանուհի Ֆադհիլա Խեթմիի առաջին կատարումներին:
Երկրպագուները Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչին անվանվել են «Հանրային Դիվա» և «Նանա»: Նա թունիսցի այն սակավաթիվ արվեստագետներից մեկն է, ով սկսել է իր թատերական ընկերությունը և միակ կինն է, ով մասնակցել է Ռախիդիայի ստեղծմանը Մուստաֆա Սֆարի հետ միասին: Մասնակցել է նաև տարբեր երաժշտական նվագախմբերի գործունեությանը և ստեղծել է իր «Նանա նվագախումբը»:
la Foundation Femmes et memorié-ը հարգանքի տուրք է մատուցել նրան և թունիսյան թատրոնների մյուս ռահվիրաներին՝ նշելով «Թունիսի պիոներները» օրը[2]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի վերջին տարիներին Ռոչդին իրեն ամբողջովին նվիրել է թատերական գործունեությանը: Մահացել է 1989 թվականի հուլիսի 21-ին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ VH magazine (2010)։ «Salim Halali: Le roi des nuits Csablancaises»։ էջ 68։ Վերցված է 27 March 2013
- ↑ «JTC 2016 : Hommage aux pionnières du théâtre tunisien»