Չաքրուլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չաքրուլո (վրաց.՝ ჩაკრულო, վրացերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «միմյանց հետ երդմամբ կապվածներ»), վրացական ժողովրդական խմբերգ։ Ժանրային առումով խնջույքի երգ է, ծնունդ է առել Կախեթի տարածաշրջանում։ Կազմված է երկու անհատական վոկալ պարտիաներից, որոնք հնչում են դանդաղ խմբերգի ֆոնին[1]։ Խմբերգում արտացոլված է ժողովրդին չարքաշ վիճակի դատապարտած բռնակալի դեմ ընդվզած մարտիկների նախապատրաստությունը նրա դեմ կռվի դուրս գալուն[2]։

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին «Չաքրուլո»-ն՝ որպես վրացական բազմաձայն խմբերգային երգեցողության նմուշ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում[3]։ Դրանից դեռ շատ առաջ էլ այդ երգը ձայնագրվել էր ամերիկյան «Վոյաջեր» տիեզերանավի անձնակազմի համար նախապատրաստված «Ոսկե ձայնասկավառակ»-ին և 1977 թվականի օգոստոսի 20-ին, 28 այլ ձայնագրությունների հետ , ուղարկվել էր «Վոյաջեր-2» միջմոլորակային կայան[4][5][6]։ ՆԱՍԱ-ի համապատասխծան նախագծի ղեկավար Ջոն Քասանը և ամերիկացի աստղագնաց Կարլ Սագանը ձայնագրման համար ընտրված ստեղծագործությունների վերջնական ցանկում ներառել էին «Չաքրուլո»-ն՝ վրացական «Էրիսիոնի» համույթի կատարմամբ։ 2017 թվականին, «Վոյաջեր»-ի առաքելության 40-ամյակի կապակցությամբ, Քասանն առաջին անգամ այցելել է Վրաստան[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tsitsishvili Nino (հունիսի 1, 2009)։ «National Ideologies in the Era of Global Fusions: Georgian Polyphonic Song as a UNESCO-sanctioned Masterpiece of Intangible Heritage»։ Music and Politics III (1)։ doi:10.3998/mp.9460447.0003.104 
  2. «Chakrulo»։ caucasophilia.blogspot.co.uk։ Վերցված է 2017-02-25 
  3. «Georgian polyphonic singing - intangible heritage - Culture Sector»։ UNESCO (անգլերեն)։ Վերցված է 2017-02-24 
  4. «The Untold Story of How "Chakrulo" Ended Up in Space»։ Georgian Journal։ 2014-09-25։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին։ Վերցված է 2016-07-21 
  5. «Voyager - The Interstellar Mission»։ Jet Propulsion Laboratory։ NASA։ Վերցված է 2017-02-24 
  6. Sagan Carl (1978)։ Murmurs of Earth : the Voyager interstellar record։ Random House։ էջեր 154, 204-205։ ISBN 0394410475 
  7. Человек, отправивший грузинскую песню в космос, находится в Тбилиси (ռուս.)
  8. Посольство США в Грузии отметит 40-летие отправки в космос песни «Чакруло» Archived 2019-04-18 at the Wayback Machine. (ռուս.)