Չաքափուլի
Չաքափուլիի բաղադրիչները | |
Վրաստան | |
Ծագում | |
Ենթատեսակ | գառան մսով կերակուր |
Առաջացման երկիր | Վրաստան |
Արտադրման վայր | Եվրոպա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | միս թարխուն կարտոֆիլ սոխ սխտոր կանաչի |
Chakapuli Վիքիպահեստում |
Չաքափուլի (վրաց.՝ ჩაქაფული) վրացական[1][2][3] ազգային ճաշատեսակ, որն իրենից ներկայացնում է թարմ միս՝ շոգեխաշած կանաչիով և համեմունքներով[4]։ Առավել հաճախ օգտագործվում է ոչխարի միս (բայց նաև խոզի և այլ միս), իսկ տոնական տարբերակի համար՝ գառան միս։ Ուտեստին յուրահատուկ կծվություն է հաղորդում թարմ թարխունը, ինչպես նաև հաճախ օգտագործվում է սալոր։ Այս բաղադրիչները մսին հաղորդում են մի փոքր թթվություն և նուրբ բուրմունք։ Չաքափուլին մատուցում են որպես առանձին ուտեստ՝ գինու, կանաչու և հացի հետ միասին, ուտում են միայն տաք ժամանակ։
Վրաստանում չաքափուլին պատրաստում են հիմնականում ուշ գարնանը և ամռան սկզբին, քանի որ այդ ժամանակահատվածում կան դրա համար անհրաժեշտ մթերքները։ Հաճախ այն պատրաստում են Զատկին կամ եկեղեցական այլ տոների ժամանակ, ինչպես նաև Գիորգոբայի տոնին (սուրբ Գևորգ զորավարի օրը), որը նշվում է մայիսի սկզբին և համարվում է Վրաստանում նշվող առավել կարևոր եկեղեցական տոներից մեկը։ Այդպիսի տոներին ընդունված է այցելել քաղաքից հեռու գտնվող սուրբ վայրեր, այդ պատճառով էլ չաքափուլին եփում են խարույկի վրա, մեծ կաթսաներով, այդպես ուտեստն ստացվում է յուրատեսակ համեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Darra Goldstein, The Georgian Feast: The Vibrant Culture and Savory Food of the Republic of Georgia, p. 87
- ↑ Tim Burford, Georgia, p. 74
- ↑ «ՉԱՔԱՊՈՒԼԻ - mykitchen.am». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Georgian Recipes: Chakapuli». Georgia About. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.