Չափուլինգ

Չափուլինգ (թուրքերեն՝ Çapuling), Գեզի այգու բողոքի ցույցերից ծագած նորաբանություն, որն առաջացել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ցուցարարներին նկարագրելու համար, «çapulcu» (թուրքերենից թարգմանաբար՝ «սադրիչ»)[2] տերմինի օգտագործումից: «Çapulcu»-ն արագորեն վերաօգտագործվել է ցուցարարների կողմից՝ թե՛ իր սկզբնական ձևով, թե՛ որպես անգլերենացված «chapuller» և լրացուցիչ բայականացված «chapulling»՝ «պայքարելով քո իրավունքների համար» իմաստով[1]: «Chapulling»-ը թուրքերենում օգտագործվել է թե՛ իր անգլերենացված ձևով, թե՛ «çapuling» հիբրիդային բառաձևով:
Այս բառն արագ է տարածվել, ընդունվել ցուցարարների և առցանց ակտիվիստների կողմից ու դարձել է վիրուսային տեսանյութ[3]։ Շատերն այս հասկացության իմաստը ավելի են զարգացրել՝ ցուցադրելով ցույցերի եզակի բնույթը և այն սահմանել որպես «գործել ազգի ժողովրդավարությունը հաջորդ քայլին տանելու ուղղությամբ՝ կառավարություններին խաղաղ և հումորային ձևով հիշեցնելով իրենց գոյության նպատակի մասին»[4]։ Չափուլինգի տարբերակներ են մշակվել նաև այլ լեզուների համար[5]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2013 թվականի հունիսի 2-ին իր ելույթում, անդրադառնալով ցուցարարներին, ասել է.
| Մենք չենք կարող պարզապես դիտել, թե ինչպես են որոշ «չափուլջուներ» հրահրում մեր ժողովրդին։ [...] Այո, մենք նաև մզկիթ կկառուցենք։ Ինձ դրա համար թույլտվություն պետք չէ. ո՛չ Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) ղեկավարից, ո՛չ էլ մի քանի «չափուլջուներից»։ Ես թույլտվություն ստացա քաղաքացիների հիսուն տոկոսից, որոնք մեզ ընտրել էին որպես իշխող կուսակցություն[6][7][8][9]։ |

Վերայուրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցարարները արագ որոշել են վերաօգտագործել տերմինը և սկսել իրենց անվանել «չափուլջու» (çapulcu)[10][11]։ Մի քանի օրվա ընթացքում սովորաբար բացասական տերմինը սկսել է օգտագործվել որպես ինքնանույնականացման դրական տերմին։ Գեզի այգու ցույցերի միջազգային կողմնակիցները սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց լուսանկարները՝ իրենց լեզուներով՝ ձեռքերում պահելով «Ես նույնպես չապուլջու եմ» գրությունները։ Շարժմանը աջակցել է լեզվաբան և քաղաքական քննադատ Նոամ Չոմսկին[12], որը իրեն անվանել է «չափուլջու»՝ արձանագրելով հետևյալ ուղերձը. «Ամենուր Թաքսիմ է, ամենուր դիմադրություն է»[13][14]։ Boyner Holding-ի նախագահ Ջեմ Բոյները նույնպես աջակցել է շարժմանը՝ ձեռքում պահելով պաստառ՝ «Ես ո՛չ աջակողմյան եմ, ո՛չ էլ ձախակողմյան, ես չափուլջու եմ» գրությամբ[15]։ Բառը լայնորեն կիրառվել է սոցիալական ցանցերում, Facebook-ի օգտատերերը թարմացրել են իրենց կարգավիճակները՝ ասելով, որ «չափուլջու» են, և պատրաստել են շապիկներ և պաստառներ՝ չափուլջու կարգախոսներով[13], իսկ Ustream-ով գործարկվել է Գեզի այգուց ուղիղ հեռարձակում՝ Çapul TV անվամբ[16]։
Հաղորդվել էր, որ Թուրքերենի ասոցիացիան (թուրքերենը կարգավորող մարմինը) իրադարձություններին ի պատասխան փոխել է «çapulcu» բառի նկարագրությունը իրենց առցանց բառարանում՝ այն դարձնելով «ապստամբ»՝ ավանդական «թալանչի» իմաստի փոխարեն[17], սակայն ասոցիացիան հայտարարել է, որ դա այդպես չէ[18]։ Թուրք-անգլերեն առցանց բառարաններից մեկը՝ «Zargan»-ը, ընդունել է նոր «chapulling» բառը՝ «Ֆրանսպրես» գործակալության նկարագրած «ցուցարարների հետ համերաշխության ժեստ» անվանմամբ[1]։ Բառը նաև ավելացվել է Tureng բառարանում և Urban բառարանում[19][20]։
Մինչև հունիսի 8-ը Թուրքիայի արտոնագրային ինստիտուտը ստացել էր չափուլջուի հետ կապված ապրանքանիշերի 16 հայտ, որոնք վերաբերում էին այնպիսի ապրանքների, ինչպիսիք են զուգարանի թուղթը, ըմպելիքները և թերթը[21]։
Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Ստամբուլում գործող InEnArt հարթակը ներկայացնրել է «Քաղաքային ձայներ» աշխատությունը, որը քննադատական հայացք է նետել մշակութային պրակտիկաների և երևույթների վրա, որոնք արտահայտում են որոշակի բնակչության էթոսը, ձգտումներն ու երազանքները որոշակի դարաշրջանում և որոնք հանգեցրել են դրամատիկ մշակութային փոփոխությունների: «Քաղաքային ձայներ»-ի մի բաժին կենտրոնացել է Թուրքիայում բողոքի մշակույթի վրա, որը նկարագրվել է «չափուլինգ» նորաբանությամբ: Այն նկարագել և արտացոլել է խաղաղ ցուցարարների (չափուլջու) տեսողական մշակույթը, հումորը և իրոնիան օրինակ բերելով Թուրքիան[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 AFP, The Express Tribune, 8 June 2013, 'Chapulling': Turkish protesters spread the edgy word. Retrieved 15 October 2024.
- ↑ Luke Harding, The Guardian, 10 June 2013, Turkish protesters embrace Erdoğan insult and start 'capuling' craze
- ↑ Everyday I'm Çapuling !, YouTube video released June 4, 2013
- ↑ «What Is Capuling? 'Everyday I'm Çapuling' Turkish Protest Video Goes Viral». International Business Times. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Posta, 5 June 2013, Yeni Internet Fenomeni - Chapulling (tr)
- ↑ «Erdoğan: AKM yıkılacak, Taksim'e cami de yapılacak - Radikal Politika». Radikal. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «'Just a few looters': Turkish PM Erdogan dismisses protests as thousands occupy Istanbul's Taksim Square». London: Independent.co.uk. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Turkish Prime Minister Calling the protesters looters - CNN iReport». Ireport.cnn.com. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Sherlock, Ruth (2013 թ․ հունիսի 3). «Turkey: Erdogan brands protesters 'extremists' and 'looters'». London: The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Florian Rötzer (2013 թ․ ապրիլի 26). «Chapulling in der Türkei - Telepolis». Heise.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ BBC, 5 June 2013, Gezi Parkı: 'Apolitik çapulcu' ideolojisi (tr)
- ↑ «Gezi Park crackdown recalls 'most shameful moments of Turkish history,' says Chomsky». Hürriyet Daily News. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 13,0 13,1 Huffington Post, 6 June 2013, Turkey Protests Snapshots: Yoga, Trash Crews And Barricades
- ↑ DirenGeziPark. «Noam Chomsky de çapulcu oldu». Youtube.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Cem Boyner'den, 'Ben de çapulcuyum' çıkışı» (Turkish). Hürriyet. 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.capul.tv/ Արխիվացված 2013-06-06 Wayback Machine, @capul_tv
- ↑ «TDK 'çapulcu'nun tanımını değiştirdi!». soL. 5 June 2013. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «TDK'dan 'çapulcu' açıklaması». Hürriyet. 2013 թ․ հունիսի 6. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Hürriyet, 5 June 2013, Gezi Parkı eylemleri yepyeni bir fiil yarattı: çapullamak (tr)
- ↑ Akşam , 5 June 2013, Chapulling literatüre girdi (tr)
- ↑ Radikal, 8 June 2013, "Çapulcu" markası için 16 başvuru
- ↑ «Why Turks are good at protesting». InEnArt. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափուլինգ» հոդվածին։ |