Չափիչ մանրադիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ունիվերսալ չափիչ մանրադիտակ

Մանրադիտակ չափիչ, գործիքային մանրադիտակ, չափիչ սարք, որի դիտոցը մանրադիտակն է։ Չափիչ մանրադիտակի հաշվարկային հարմարանքը լինում է օպտիկական կամ մեխանիկական։ Մանրադիտակ չափիչը կիրառվում է բարդ դետալների (օրինակ ատամնավոր փոխանցումների և պարուրակային միացումների տարրերի, պրոֆիլային շաբլոնների, կտրող գործիքների և այլն ) գծային և անկյունային չափերը ուղղանկյուն և բևեռային կոորդինատներով որոշելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 245