Չափավոր շոգ կլիմա
Արտաքին տեսք
Չափավոր շոգ կլիմա, չոր մերձարևադարձային կլիմայի տարատեսակ։
Չափավոր շոգ կլիմա ՀՀ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ձևավորվում է հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ 900-1300 մ բարձրություններում։
Ձմեռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -3-ից -5 °C է, նվազագույնը՝ -30 °C։
Գարուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարունը մեղմ է, տևական և խոնավ
Ամառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառը՝ չափավոր շոգ, համեմատաբար՝ խոնավ։ Հուլիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը 22 °C է, առավելագույնը՝ 35 °C
Աշուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշունը զով է (միջին ջերմաստիճանը՝ 10-17 °C), արևոտ՝ անհողմ եղանակների գերակշռությամբ։
- անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 220 օր է
- 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3900 °C
- տարեկան տեղումները՝ 500-600 մմ՚.
- պայմանները բարենպաստ են հանգստի և բուժման համար։
- լանդշաֆտը լեռնատափաստանային, անտառային է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |