Չափազանց մեծ աստղադիտակ
Չափազանց մեծ աստղադիտակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Nasmyth telescope?, infrared telescope? և extremely large telescope? |
Մասն է | Եվրոպական հարավային աստղադիտարան |
Կառավարող | Եվրոպական հարավային աստղադիտարան |
Երկիր | ![]() |
Տարածքաշրջան | Cerro Armazones? |
ԲԾՄ | 3046 մետր[1] |
Կիզակետային երկարություն | 743,4 մետր |
Կայք | elt.eso.org(անգլ.) |
![]() |
Չափազանց մեծ աստղադիտակ (անգլ.՝ Extremely Large Telescope, ELT, նախկինում E-ELT, «European» բառը անունից հանվել է 2017 թվականի հունիսին), կառուցվող աստղադիտարան, որի հիմնական գործիքը կլինի 39,3 մ տրամագծով հատվածավորված հայելիներով աստղադիտակը, որը բաղկացած է 798 վեցանկյուն հատվածներից՝ յուրաքանչյուրը 1,4 մետր տրամագծով[2]։
Հայելին 15 անգամ ավելի շատ լույս կհավաքի, քան այսօր գոյություն ունեցող ցանկացած աստղադիտակ։ Աստղադիտակը համալրված կլինի 5 հայելիներից բաղկացած յուրահատուկ հարմարվող օպտիկական համակարգով, որն ի վիճակի է փոխհատուցել երկրագնդի մթնոլորտի տուրբուլենտությունը և հնարավորություն կտա ստանալ ավելի մեծ մանրամասնությամբ պատկերներ, քան Հաբլ ուղեծրային աստղադիտակը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստղադիտակի կառուցումը նախատեսված էր ավարտել 10-11 տարում, և պետք է սկսեր 2012 թվականին։ Նախագծման արժեքը գնահատվում էր 57 մլն, իսկ շինարարությունը՝ 1,05 մլրդ եվրո[4]։ Գնաճի ազդեցությամբ 2018 թվականին աստղադիտակի արժեքը աճել է մինչև 1,23 միլիարդ դոլար, իսկ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2024 թվականը ամբողջ նախագծի արժեքը պետք է կազմի մոտ 1,47 միլիարդ դոլար։ Այս գումարի մի մասը՝ 400 մլն եվրո, ներառում է հիմնական հայելու արտադրությունը, որի արտադրության պայմանագիրը ստացել են գերմանական SCHOTT և ֆրանսիական Safran Reosc ընկերությունները։
2010 թվականի ապրիլի 26-ին Եվրոպական հարավային աստղադիտարանի խորհուրդը որպես աստղադիտակի կառուցման վայր ընտրել է Չիլիի Ատակամա անապատում գտնվող Արմասոնես լեռը[5]։ Մյուս վայրերը, որոնք քննարկվել են, ներառել են Սիեռո Մակոնը Արգենտինայում, Ռոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարանը Կանարյան կղզիներում; և վայրեր Հյուսիսային Աֆրիկայում, Մարոկկոյում և Անտարկտիդայում[6][7]։
2012 թվականի հունիսի 12-ին Եվրամիությունը հաստատել է Չիլիի Ատակամա անապատում աստղադիտակ կառուցելու ծրագիրը[8]։
2013 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2014 թվականի մարտին և կտևեն մոտ 16 ամիս։ Այս ընթացքում պետք է կառուցվեր ճանապարհը դեպի ապագա աստղադիտակի աշտարակ, Արմազոնես լեռան գագաթին կառուցվելու էր կրող հարթակը, ինչպես նաև խողովակների և մալուխների խրամատներ[9][10]։
2014 թվականի հունիսի 20-ին ժայռի գագաթը պայթեցվել է այն վայրում, որտեղ պետք է կառուցվեր բազմատոննանոց աստղադիտակի աշտարակը[9][11]
2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է աստղադիտակի կառուցման առաջին քարի տեղադրման արարողությունը[12]։

2016 թվականի մայիսի 25-ին Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գլխավոր գրասենյակում ստորագրվել է ցամաքային աստղագիտության պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը։ Պայմանագրի առարկան գերաստղադիտակի աշտարակի, գմբեթի և մեխանիկական մասերի կառուցումն էր, պայմանագրի մոտավոր արժեքը 400 մլն եվրո էր նախատեսված։ Դեպի ապագա աստղադիտարան տանող մայրուղին ըստ նախագծի պետք է գործարկվեր 2017 թվականին։ Ըստ Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն Թիմ դե Զեուի, չնայած ներկայիս քաղաքական իրավիճակին, Եվրոպական հարավային աստղադիտարանը բաց է միջազգային համագործակցության համար[14]։
2018 թվականի հունվարի 8-ին ավարտվել է ավելի քան հայելու 900 հատվածներից առաջին վեցի ձուլումը (798 հատված հիմնական հայելու համար և 133 պահեստային հայելային հատված)։ Արտադրական գործընթացի կայունացումից հետո ամեն օր ձուլվելու է մեկ հատված[15]։
2018 թվականի նոյեմբերին հայտնվել են Չափազանց մեծ աստղադիտակի արդեն իսկ դրված հիմքի առաջին լուսանկարները[16]։
2019 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է 2800 տոննա կշռող աստղադիտակի գմբեթի կառուցումը[17][18]]։
2021 թվականի հոկտեմբերին ավարտվել են 2,4 մ տրամագծով M4 հարմարվողական հայելու բոլոր 6 հատվածները, որը երբևէ ստեղծված ամենամեծ դեֆորմացվող հայելին է[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.eso.org/public/teles-instr/elt/
- ↑ Govert Schilling (14 June 2011)։ «Europe Downscales Monster Telescope to Save Money»։ Science Insider։ Վերցված է 29 June 2020
- ↑ ESO։ «THE EUROPEAN EXTREMELY LARGE TELESCOPE ("E-ELT") PROJECT»
- ↑ ESO Moves One Step Closer to the First Extremely Large Telescope Archived 2011-06-19 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ «E-ELT Site Chosen»։ ESO։ 26 April 2010։ Վերցված է 17 August 2011
- ↑ «E-ELT: Finding a home»։ Արխիվացված է օրիգինալից 10 April 2019-ին։ Վերցված է 24 January 2018
- ↑ Vernin, Jean; Muñoz-Tuñón, Casiana; Sarazin, Marc; Vazquez Ramió, Héctor; Varela, Antonia M.; Trinquet, Hervé; Miguel Delgado, José; Jiménez Fuensalida, Jesús; Reyes, Marcos; Benhida, Abdelmajid; Benkhaldoun, Zouhair; García Lambas, Diego; Hach, Youssef; Lazrek, M.; Lombardi, Gianluca; Navarrete, Julio; Recabarren, Pablo; Renzi, Victor; Sabil, Mohammed; Vrech, Rubén (1 November 2011)։ «European Extremely Large Telescope Site Characterization I: Overview»։ Publications of the Astronomical Society of the Pacific 123 (909): 1334–1346։ Bibcode:2011PASP..123.1334V։ doi:10.1086/662995։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 22 June 2014
- ↑ «В Чили к 2022 году будет построен самый большой в мире телескоп»։ РБК։ 2012-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-15-ին։ Վերցված է 2012-06-13
- ↑ 9,0 9,1 «Закладка E-ELT»։ ESO։ 2014-06-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է 2015-04-11
- ↑ «Стройку на месте установки сверхтелескопа E-ELT в Чили начнут в марте»։ 2013-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին։ Վերցված է 2013-12-11
- ↑ ««Europe’s E-ELT blast marks first step in new science mega-project», фото и видео взрыва»։ 2014-06-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-23-ին։ Վերցված է 2014-06-23 (անգլ.)
- ↑ «Самый большой телескоп начали строить в Чили.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-16-ին։ Վերցված է 2015-11-12
- ↑ «Extremely strong foundations»։ www.eso.org։ Վերցված է 31 January 2022
- ↑ «Европейское окно в космос: ESO подписало контракт на строительство рекордного сверхтелескопа»։ Вести.Ru։ 2016-05-26։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-16-ին։ Վերցված է 2017-04-15
- ↑ «Успешно выполнена отливка первых сегментов главного зеркала телескопа ELT»։ 2018-01-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին։ Վերցված է 2018-01-10
- ↑ «Заложен фундамент самого большого оптического телескопа в мире»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին։ Վերցված է 2019-09-01
- ↑ «В Чили начали строить крупнейший оптический телескоп в мире»։ РИА Новости։ 2019-09-27։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-27-ին։ Վերցված է 2019-09-27
- ↑ «Construction of the ELT Dome Foundations Begins»։ ESO։ 2019-09-27։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-27-ին։ Վերցված է 2019-09-27
- ↑ information@eso.org։ «From mirror petals to laser stars: ELT adaptive optics milestones reached»։ www.eso.org (անգլերեն)։ Վերցված է 2022-05-31
|