Չարմահալ և Բախտիյարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Չարմահալ և Բախտիյարի
An unique beauty and the splendor of the Khanmirza agricultural plain 2010.jpg
Երկիր Իրան Իրան
Կարգավիճակ Իրանի վարչական բաժանում
Մտնում է Իրան
Վարչկենտրոն Շահրեկորդ
Բնակչություն 895 263 մարդ (2011)[1]
Տարածք 16 332 կմ² կմ²
Locator map Iran Chaharmahal and Bakhtiari Province.png
Սահմանում է Խուզեստան
ISO 3166-2 կոդ IR-08
Հեռախոսային կոդ 0541
Կոորդինատներ: 32°19′39.000000100002″ հս․ լ. 50°51′16.560000099992″ ավ. ե. / 32.32750000002777568° հս․. լ. 50.85460000002777292° ավ. ե. / 32.32750000002777568; 50.85460000002777292

Չարմահալ և Բախտիյարի նահանգը (պարսկերեն` استان چهارمحال و بختیاری) Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի կենտրոնը Շահրեքորդ քաղաքն է։ Շահրեքորդը գտնվում է Սպահան քաղաքից 97 կմ դեպի հարավ-արևմուտք։ Սպահանում է գտնվում Սբ. Ամենափրկիչ վանք ը (Նոր Ջուղա)։

Նահանգի մակերեսը 16532 քկ է։ Չարմահալ և Բախտիյարին՝ Իրանի կենտրոնական բարձրավանդակի լեռնային շրջաններից է։ Բախտիյարի Զարդ քուհը (հայերեն՝ Դեղին սար) 4222 մ. բարձրությամբ նահանգի ամենաբարձր գագաթն է։ Նահանգի կարևոր քաղաքներն են՝ Շահրեքորդը, Բորուջենը, Հաֆշեջանը, Ֆառոխշահրը և Լորդեգանը։ Հյուսիսից և արևելքից հարևան է Սպահան, արևմուտքից՝ Խուզիստան, հարավից՝ Քոհքիլույէ և Բոյերահմադ և հյուսիս-արևմուտքից Լոռեստան նահանգներին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի տեսարժան վայրերից են.-

  1. Ջղախորի լճակ
  2. Շալամզարի աղբյուր
  3. Քուհռանգի աղբյուր
  4. Աթաշգահ ջրվեժ
  5. Դառեյէ Էշղ ջրվեժ
  6. Փիռ ղառ

Եւ այլն։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. դրությամբ նահանգի բնակչության թիւը եղել է 895263 հոգի։
Ըստ 2010 թ. տեղի ունեցած ուսումնասիրման, Չարմահալ և Բախտիյարի նահանգում ապրում են բախտիյարիներ (56.3%), ֆարսեր (30.5%), ղաշղայի թուրքեր (12.1%) և այլ (0.6%)։ 0.5% պատասխանել են, թե չգիտեն, թե ինչ էթնիկ խմբի են պատկանում կամ չեն պատասխանել հարցումին։ Չարմահալ և Բախտիյարի նահանգի ժողովուրդը հիմնականում բաղկացած է երկու մասից՝ չարմահալցիներ և բախտիյարցիներ։

Չարմահալ նահանգի հայազգի բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահ Աբբաս Ա. կազմակերպած բռնագաղթի հետևանքով 17-րդ դարից սկսյալ հայերը բնակություն են հաստատել Չարմահալ և Բախտիյարի նահանգում։

Ըստ Առաքել Դավրիժեցու հայերը Չարմահալ և Բախտիյարի նահանգ են բռնագաղթեցվել Մեծ Հայքի Բասեն գավառից։ Հայերը հատկապես հաստատված են եղել նահանգի արևելյան շրջաններում, ընդորում Շահրեքորդ և Բորուջեն քաղաքներում և այդ քաղաքների շրջակա գյուղերում։ Ներկայիս մատահաշիւ հայեր են ապրում այնտեղ։ Նահանգի հայաբնակ գյուղերից կարելի է հիշատակել Սիրաք, Լիւասյան, Գիշնիգան, Գյանդուման, Ահմադաբադ, Վաստիգան, Շալամզար, Մամուքա, Մահամռա, Ներքին Քոնարք, Վերին Քոնարք, Աղբուլաղ գյուղերը։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չարմահալ բառը որոշ աղբյուրներում և հեղինակների մոտ գրվում է նաև Չհարմհալ ձևով։
  • Հայերենում տարածված է նաև Չարմահալ գավառ ձևակերպումը՝ որպես հոմանիշ նահանգի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իրանի Չհարմհալ գավառը, Ավ. Քահ. Եդգարյան, 1963 թ., Տպարան Անի, Թեհրան
  2. Յարութիւն Թ. Տէր Հովհանեանց, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, հատոր առաջին, Նոր Ջուղա, 1880
  3. Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիսի զօրավար, 1669

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://ostan-chb.ir/
  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Chaharmahal-Bakhtiyari