Չարլի Քըրք
| Չարլի Քըրք անգլ.՝ Charlie Kirk | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1993[1] |
| Ծննդավայր | Արլինգթոն Հեյթս, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1] |
| Մահացել է | սեպտեմբերի 10, 2025[2][3][4][…] (31 տարեկան) |
| Մահվան վայր | , Orem[5][6][7][…] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | ավետարանականություն |
| Կրթություն | Harper College? (2014), Wheeling High School? (2012) և Leadership Institute?[8] |
| Մասնագիտություն | դավադրության տեսաբան, քաղաքական ակտիվիստ, գրող, քաղաքական տեսաբան, պոդքաստեր, apologist, հաղորդավար, ակտիվիստ և գլխավոր գործադիր տնօրեն |
| Աշխատատու | Turning Point USA?, Turning Point Action?, Breitbart News?[9] և Human Events?[10] |
| Ամուսին | Erika Kirk?[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | chief executive officer of Turning Point USA? |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Scouting America? և Council for National Policy? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Չարլզ Ջեյմս Քըրք (անգլ.՝ Charlie Kirk, հոկտեմբերի 14, 1993[1], Արլինգթոն Հեյթս, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 10, 2025[2][3][4][…], , Orem[5][6][7][…]), ամերիկացի աջակողմյան քաղաքական ակտիվիստ և մեդիա գործիչ։ Turning Point USA (TPUSA) ուսանողական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ «Turning Point Action»-ի, «Turning Point Academy»-ի և «Turning Point Faith»-ի գործադիր տնօրեն, «Turning Point Endowment»-ի նախագահ և Ազգային քաղաքականության խորհրդի անդամ։
Որպես TPUSA-ի ղեկավար՝ Քըրքը ընդլայնել է կազմակերպության ազդեցությունը՝ գործարկելով Professor Watchlist և School Board Watchlist ծրագրերը, և ներգրավել է միլիոնավոր դոլարների նվիրատվություններ։ 2019 թվականին հիմնադրել է Turning Point Action-ը, իսկ ավելի ուշ՝ Turning Point Faith-ը, որոնց նպատակն է մոբիլիզացնել կրոնական համայնքները։ Վարել է իր սեփական ռադիոհաղորդումը՝ The Charlie Kirk Show-ն։ Քըրքը հայտն է եղել պահպանողական և թրամփիստական առաջադրանքներին աջակցելով, քննադատելով քննադատական ռասայական տեսությունը, ժխտելով կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական համաձայնությունը և տարածելով COVID-19-ի մասին ապատեղեկատվություն։ Սպանվել է 2025 թվականի սեպտեմբերի 10-ին Յուտայի Օրեմ քաղաքում գտնվող Յուտայի Վելիի համալսարանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ[15]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Ջեյմս Քըրքը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին Չիկագոյի Արլինգտոն Հայթս արվարձանում: Նրա մայրը հոգեկան առողջության խորհրդատու է, իսկ հայրը՝ ճարտարապետ[16]: Եղել է բոյսկաուտների անդամ և ստացել է «Արծիվ սկաուտ» կոչում: 2010 թվականին աշխատել է Մարկ Քըրքի նախընտրական քարոզարշավի վրա: Ավագ դասարանում կազմակերպել է դպրոցի ճաշարանում թխվածքաբլիթների գների բարձրացումը չեղարկելու արշավ[16]: Breitbart News-ում հոդված է հրապարակել դասագրքերի «լիբերալ կողմնակալության» մասին, որից հետո նրան հրավիրել են Fox Business-ին ելույթ ունենալու:
Ավելի ուշ, Բենեդիկտինյան համալսարանի միջոցառման ժամանակ հանդիպել է Բիլ Մոնտգոմերիին, որը նրան առաջարկել է մասնագիտորեն զբաղվել ակտիվիզմով։ 2012 թվականին Քըրքը հիմնադրել է Turning Point USA-ն՝ ձգտելով ստեղծել «MoveOn.org-ի պահպանողական համարժեքը»։ Այդ տարի Հանրապետական կուսակցության ազգային համագումարում հանդիպել է Ֆոսթեր Ֆրիսին, որը համաձայնվել է ֆինանսավորել կազմակերպությունը։
Կարճ ժամանակով սովորել է Հարփեր քոլեջում, բայց չի ավարտել[17]:
Turning Point կազմակերպությունների կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Turning Point USA
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Քըրքը եղել է Turning Point կազմակերպության գործադիր տնօրենը, գլխավոր միջոցներ հավաքողը և հրապարակային դեմքը դրա հիմնադրման պահից մինչև իր մահը 2025 թվականին[18][19]։ Հիմնադրել է կազմակերպությունը 2012 թվականին՝ 18 տարեկան հասակում[17]։ The New York Times-ի տվյալներով՝ կազմակերպությունը վերածել է «լավ ֆինանսավորվող մեդիա կառույցի, որը աջակցվում է խոշոր պահպանողական դոնորների կողմից, ինչպիսին է Վայոմինգի գործարար Ֆոստեր Ֆրիսը»[20]։ TPUSA-ի նախագծերի թվում են՝ «Դասախոսների ցուցակի» (Professor Watchlist) հրապարակումը և School Board Watchlist ծրագիրը[21]։

2020 թվականին ProPublica-ն իրականացրել է TPUSA-ի ֆինանսների վերաբերյալ հետաքննություն և հայտարարել, որ կազմակերպությունը ներկայացրել է «մոլորեցնող ֆինանսական տվյալներ», ֆինանսական աուդիտ չի իրականացվել անկախ աուդիտի կողմից, իսկ ղեկավարությունն հարստացել է՝ աջակցություն ցուցաբերելով Դոնալդ Թրամփին։. Հաղորդվել է, որ Քըրքի աշխատավարձը 27,000 դոլարից աճել է մինչև գրեթե 300,000 դոլար, և որ նա գնել է 855,000 դոլար արժողությամբ բնակարան Լոնգբոութ Քիում[22]: 2020 թվականին TPUSA-ի եկամուտը կազմել է 39.2 միլիոն դոլար[23]: Քըրքի աշխատավարձը TPUSA-ից և կապակցված կազմակերպություններից գերազանցել է 325,000 դոլարը[24]:
2021 թվականին TPUSA-ն հայտարարել է առցանց ակադեմիայի մասին, որը նախատեսված է այն դպրոցների աշակերտների համար, որոնք, կազմակերպության կարծիքով, «թունավորում են մեր երիտասարդությանը հակաամերիկյան գաղափարներով»: Turning Point Academy-ն ընտանիքներին առաջարկել է «Ամերիկան առաջին հերթին կրթություն»: Արիզոնայում գործող StrongMind-ը, որը սկզբում համագործակցել է TPUSA-ի հետ, պլանավորել է ակադեմիան բացել մինչև 2022 թվականի աշունը և գնահատել է դրա ներուժը՝ ստեղծել «ավելի քան 40 միլիոն դոլար եկամուտ լրիվ հզորությամբ (10,000 ուսանող)»: Սակայն քննադատությունից հետո, որոնք հնչեցրել են ընկերության աշխատակիցները և Freedom Learning Group ենթակապալառուն (պատրաստել է ուսումնական նյութերը), այդ համագործակցությունը դադարեցվել է[25]:
Turning Point Action
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսին հաղորդվել է, որ Քըրքը պատրաստվում է գործարկել Turning Point Action կազմակերպությունը, որը գրանցված է եղել որպես 501(c)(4) կազմակերպություն և ուղղված է եղել դեմոկրատների դեմ պայքարին[26]։ 2019 թվականի հուլիսին հայտարարել է, որ Turning Point Action-ը ձեռք է բերել Students for Trump կազմակերպությունը՝ «նաև բոլոր հարակից մեդիա ակտիվներով»[27]։ Քըրքը դարձել է այդ կազմակերպության նախագահը և սկսել է քարոզարշավ՝ մեկ միլիոն ուսանող ներգրավելու նպատակով՝ աջակցելու Դոնալդ Թրամփի վերընտրությանը 2020 թվականի ընտրություններում[28]։ Սակայն քարոզարշավը չի բերել սպասված արդյունքները, ինչը հանգեցրել է փոխադարձ մեղադրանքների TPUSA-ի և Թրամփի շտաբի միջև՝ երիտասարդների շրջանում աջակցության նվազման համար[29]։ 2022 թվականի դեկտեմբերին Քըրքը հայտարարել է Mount Vernon Project նախաձեռնության գործարկման մասին, որի նպատակն է հեռացնել Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեից այն անդամներին, ովքեր համարվում են «պահպանողական հիմքի դաշնակիցներ չհամարվող», ինչպես նաև դադարեցնել ֆինանսավորումը այն անձանց, ովքեր «սխալ քվեարկել էին»[30]։
Turning Point Faith
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Լիբերթի համալսարանը 2021 թվականին չի երկարաձգել Քըրքի պայմանագիրը Ֆալկիրկի հավատքի և ազատության կենտրոնի հետ, հիմնադրել է Turning Point Faith-ը՝ մի կազմակերպություն, որը նվիրված է «հովիվներին և եկեղեցու այլ առաջնորդներին տեղական և ազգային քաղաքական հարցերում ներգրավելուն»[31]։ Turning Point Faith-ի գործունեությունը ներառում է ընտրողների գրանցման արշավների անցկացում և մասնակիցներին «TPUSA-ի հիմնական արժեքների» վերաբերյալ վերապատրաստում[32]։ TPUSA-ի 2021 թվականի ներդրողների տեղեկագրի համաձայն՝ 6.4 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը նպատակ ունի «վերականգնել Ամերիկայի կրոնական հիմքերը՝ ներգրավելով երկրի տարբեր մասերում հազարավոր հովիվների և խթանելով քաղաքացիական ներգրավվածությունը եկեղեցիներում»[33]։
Գործունեություն CNP-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քըրքն եել է Ազգային քաղաքականության խորհրդի (Council for National Policy) անդամ է և հանդես է եկել որպես բանախոս CNP Action-ում։
Ռադիոհաղորդավար
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հոկտեմբերից ի վեր Salem Radio Network-ում վարել է երեքժամյա թոք-շոու՝ «Չարլի Քըրքի շոուն»։ Քըրքի փոդքասթը մշտապես Apple Podcasts-ի «Նորություններ» կատեգորիայում ընդգրկվել է լավագույն 15-յակում։
Քաղաքական հայացքներ և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծ պնդումների և դավադրության տեսությունների տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Քըրքը տարածել է հակասեմական դավադրության տեսությունը «մշակութային մարքսիզմի» վերաբերյալ և համալսարանները նկարագրել է որպես «տոտալիտարիզմի կղզիներ»[19][34][35]։
2015 թվականին Սիլիկոնյան հովտի Ազատության ֆորումում Քըրքը հայտարարել է, որ դիմել է Վեսթ Փոյնթի Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիա, բայց չի ընդունվել[36]: Նրա խոսքով՝ «այն տեղը, որը ես կարծում էի, որ ունեմ», զբաղեցրել է «այլ սեռի և կողմնորոշման ավելի քիչ որակավորված թեկնածու»[19]: Ավելի ուշ The New Yorker-ին (2017) տված հարցազրույցում ասել է, որ սա ասում է հեգնանքով[19], իսկ 2018 թվականին Chicago Tribune-ում ասել է, որ պարզապես կրկնում է այն, ինչ լսել է ուրիշներից[37][38]: 2019 թվականի հոկտեմբերին Նյու Հեմփշիրում Ռենդ Փոլի մասնակցությամբ Turning Point միջոցառման ժամանակ Քըրքը պնդել է, որ երբեք նման բան չի ասել[38]:
2018 թվականի հուլիսի 7-ին Չարլզ Քըրքը սոցիալական ցանցերում սխալ տեղեկություն տարածել է՝ հայտարարելով, որ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով մարդ առևտրի գործերով ձերբակալությունների թիվը 2016 թվականին եղել է 1952, իսկ 2018 թվականի առաջին կեսին հասել է 6087-ի։ Հաջորդ օրը առանց որևէ բացատրության հեռացրել է իր թվիթ[39]։
2018 թվականի դեկտեմբերին Քըրքը կեղծ պնդում է տարածել, որ ֆրանսիական «Դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակիցները վանկարկել են «Մենք ուզում ենք Թրամփին», պնդում, որը հետագայում կրկնել է նաև ինքը՝ Դոնալդ Թրամփը[40]:
Քըրքը տարածել է կեղծիքներ ընտրակեղծիքների[41][42] և COVID-19 համավարակի[43] մասին: Ըստ Forbes-ի՝ հայտնի է եղել «լիբերալ քոլեջային կրթությունը մերժելով և հանրապետական դավադրության տեսությունները ընդունելով»[43]:
Ապատեղեկատվություն COVID-19-ի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Չարլզ Քըրքն սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Twitter-ում, տարածել է կեղծ տեղեկություններ և դավադրության տեսություններ COVID-19-ի վերաբերյալ։
Քըրքը պնդել է, որ ԱՀԿ-ն թաքցրել է համավարակի մասին տեղեկատվությունը և ժամանակավորապես արգելափակվել է Twitter-ից՝ այն պնդման համար, որ հիդրօքսիքլորոքինը «100% արդյունավետ է» COVID-19-ի բուժման համար[44]։ Քըրքը եկեղեցական սահմանափակումները անվանել է «քրիստոնեության դեմ դեմոկրատական դավադրություն» և պնդել, որ Ուհանի իշխանությունները այրում են հիվանդներին[44]: 2020 թվականին հրաժարվել է դիմակ կրել՝ ասելով, որ «դիմակների վերաբերյալ գիտական տվյալները չափազանց կասկածելի են»[43]:
2021 թվականի հուլիսին Քըրքը տարածել է մոլորեցնող պնդումներ COVID-19 պատվաստանյութերի արդյունավետության և անվտանգության մասին: Թաքեր Կարլսոնի Fox News շոուի ժամանակ ուսանողների պարտադիր պատվաստումները անվանել է «բժշկական ապարտհեյդ»[45]:
Ընտրակեղծիքների և Կապիտոլիումի վրա հարձակման մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնալդ Թրամփի 2020 թվականի ընտրություններում պարտությունից հետո Քըրքը տարածել է խարդախության մասին անհիմն պնդումներ[46]: 2020 թվականի նոյեմբերի 5-ին ղեկավարել է «Կանգնեցրեք գողությունը» հանրահավաքը Ֆինիքսում[47]:
2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից առաջ Քըրքը գրել է, որ իր կազմակերպությունները Վաշինգտոն են ուղարկում «հայրենասերներով լի 80 ավտոբուս»[48] (Turning Point-ի խոսնակը ավելի ուշ հայտարարել է, որ դրանք յոթն էին): Publix-ի ժառանգորդուհի Ջուլի Ֆանչելլին 1.25 միլիոն դոլար է նվիրաբերել ուսանողների ուղևորությունը ֆինանսավորելու համար[49]:
Քըրքը հետագայում պնդել է, որ հունվարի 6-ի իրադարձությունները «ապստամբություն» չեն եղել և չեն արտացոլում Թրամփի կողմնակիցների դիրքորոշումները[50]: Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի լսումների ժամանակ օգտվել է իր դեմ ցուցմունք չտալու իրավունքից[51]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Քըրքը պաշտպանել է բրածո վառելիքի արդյունահանումն ու օգտագործումը և ժխտել է մարդածին ազդեցությունը գլոբալ տաքացման վրա[19][52]:
Հանրապետական և թրամփամետ ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քըրքը ելույթ է ունեցել 2016 թվականի Հանրապետական կուսակցության ազգային համագումարում[53]: 2016 թվականից ի վեր եղել է Թրամփի քարոզարշավի ակտիվ կողմնակից և համագործակցել է Դոնալդ Թրամփ կրտսերի հետ[44]:
2019 թվականին դարձել է «Students for Trump» կազմակերպության նախագահ և սկսել է արշավ՝ մեկ միլիոն ուսանող հավաքագրելու համար, որոնք պետք է աջակցեին Թրամփի վերընտրությանը 2020 թվականի ընտրություններում[54]:
«Ձեր ուղեղը լվանում են» շրջագայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի ընտրություններից առաջ Քըրքը ղեկավարել է 25 համալսարանական շրջագայություն՝ «Ձեզ ուղեղը լվանում են» անվանումով, որի նպատակն է եղել խթանել երիտասարդների քաղաքական ներգրավվածությունը: Turning Point Action-ի տվյալներով՝ շրջագայությունը սոցիալական ցանցերում ունեցել է մոտ 2 միլիարդ դիտում[55] և «կարևոր դեր» է խաղացել Թրամփի հաղթանակում[56]:
Սոցիալական քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Jubilee Media-ի կազմակերպված բանավեճի ժամանակ Քըրքը պնդել է, որ աբորտը կարող է բժշկական առումով անհրաժեշտ լինել այն դեպքերում, երբ մոր կյանքը վտանգված է: Այնուամենայնիվ, նաև պնդել է, որ աբորտը սպանության մի տեսակ է և պետք է արգելվի: Քըրքը դեմ է եղել բռնաբարության դեպքերի համար բացառություններին[57]:
Հարաբերությունների և «սեռական անարխիայի» վերաբերյալ տեսակետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հոկտեմբերին Քըրքը իր փոդքասթում ասել է, որ դեմոկրատները ցանկանում են, որ ամերիկացիները ապրեն «մշակութային ինքնություն չունեցող մշակույթում, սեռական անարխիայում, որտեղ մասնավոր սեփականությունը անցյալի մասունք է, և իշխող դասը վերահսկում է ամեն ինչ»։ Սոցիալական ցանցերում քննադատությունից հետո Քըրքը հայտարարություն է տարածել Քլերմոնտ ինստիտուտի կայքում՝ հաստատելով և մանրամասնելով իր խոսքերը[58][59][60]:
BDS-ի դեմ օրենքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի մայիսին Քըրքը խոսել է երկկուսակցական օրինագծի դեմ, որը ընդլայնել է Իսրայելի բոյկոտը պատժող BDS-ի դեմ օրենքները՝ ասելով. «Մենք թույլ ենք տվել չափազանց շատ Ամերիկան ատող մարդկանց տեղափոխվել այստեղ, բայց խոսքի ազատության իրավունքը բոլոր ամերիկացիների բնածին իրավունքն է»[61]։
ԼԳԲՏ+
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն NBC News-ի 2024 թվականի հաղորդագրության՝ Քըրքը 2018 թվականին ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ ավելի աշխարհիկ դիրքորոշում է ընդունել, սակայն հետագայում ընդունել է պահպանողական հայացքներ՝ դեմ լինելով միասեռ ամուսնություններին[62]:
Կրոն և քրիստոնեական ազգայնականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-ականներին Քըրքը նկարագրվել է որպես կրոնի ազդեցությունը քաղաքականության վրա քննադատող ազատամիտ գործիչ։ Սակայն 2021 թվականին սկսել է TPUSA Faith նախագիծը, որը նպատակ ուներ մոբիլիզացնել ավետարանչական քրիստոնյաներին՝ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար։ Այդ պահից Քըրքը սկսել է բնութագրվել որպես քրիստոնյա նացիոնալիստ, որը հանդես է գալիս ԱՄՆ-ում եկեղեցու և պետության բաժանման վերացման օգտին[62]։
Չարլի Քըրքը նաև առաջ է քաշել «Յոթ լեռներ» հայեցակարգը, որը ենթադրում է քրիստոնեական վերահսկողություն հասարակության հիմնական ոլորտների՝ կառավարության, կրթության, լրատվամիջոցների, արվեստի, բիզնեսի, ընտանիքի և կրոնի նկատմամբ[62]:
Իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոհրան Մամդանիի 2025 թվականի Նյու Յորքի դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում տարած հաղթանակից հետո Քըրքը գրել է. «24 տարի առաջ մի խումբ մուսուլմաններ սեպտեմբերի 11-ին սպանեցին 2753 մարդու: Այժմ մուսուլման սոցիալիստը պատրաստվում է ղեկավարել Նյու Յորք քաղաքը»: Fox News-ի լիբերալ մեկնաբան Ջեսիկա Տարլովը կոչ է արել Քըրքին հեռացնել «զզվելի և իսլամաֆոբիկ» գրառումը[63]: Առանձին գրառման մեջ Քըրքը նշել է, որ «նշելը, որ մուսուլմանները ցանկանում են Արևմուտք բերել արժեքներ, որոնք ձգտում են անկայունացնել մեր քաղաքակրթությունը, իսլամաֆոբիա չէ»[64]:
2018 թվականին Քըրքը ելույթ է ունեցել «ACT for America» հակամուսուլմանական կազմակերպության տարեկան համաժողովում, որը սերտ կապեր ունի Turning Point USA-ի հետ[65]:
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրան-Իսրայել պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունիսին Չարլի Քըրքը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի ներգրավվածությանը Իրան-Իսրայել հակամարտությանը[66]:
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա (2022)
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո Քըրքը հակամարտությունն անվանել է «սահմանային վեճ» և տարածել է պնդումներ, որ Ուկրաինան ականանետներով հրետակոծում է երկրի արևելքում գտնվող ռուսամետ անկլավը[67]:
2022 թվականի փետրվարին CPAC-ի համաժողովում Քըրքը հայտարարել է, որ «հարավային սահմանը շատ ավելի կարևոր է, քան Ուկրաինայի սահմանը», հավելելով. «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հանրապետական առաջնորդ, որը հաջորդ մի քանի օրերին կբարձրանա բեմ, հարավային սահմանին տեղի ունեցողը անվանի ներխուժում, քանի որ անցյալ տարի մեր երկիր է մտել ընդամենը երկու միլիոն մարդ»[68]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի սեպտեմբերի 10-ին Յուտայի Վելիի համալսարանում «Ամերիկյան վերադարձ» (անգլ.՝ American Comeback) շրջագայության ժամանակ, ելույթի պահին կրակել են Չարլի Քըրքի պարանոցին[69]։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ աջակցություն են հայտնել Քըրքին և կոչ են արել աղոթել նրա առողջության համար[70]:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտնել է Քըրքի մահվան մասին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Քըրքը եղել է քրիստոնյա[71]։ 2021 թվականի մայիսին ամուսնացել է ձեռնարկատեր, 2012 թվականի «Միսս Արիզոնա» մրցույթի հաղթող[72] Էրիկա Ֆրանցվի հետ։ 2022 թվականի օգոստոսին զույգը դուստր է ունեցել, իսկ 2024 թվականի մայիսին՝ որդի[73]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քըրքը մի քանի գրքերի հեղինակ էր։[74] Բրենտ Համաչեկի հետ միասին նա համահեղինակել է 2016 թ-ի «Շրջադարձային պահի ժամանակը. ապագա սերունդների համար ազատ շուկաների և սահմանափակ կառավարության ուղղությամբ ուղի սահմանելը» գիրքը,[74] որը հրատարակվել է «Simon & Schuster»-ի դուստր ձեռնարկություն «Post Hill Press»-ի կողմից։[75] Նույնպես և 2018 թ-ին հրատարակված «Համալսարանական մարտադաշտ. ինչպես կարող են պահպանողականները հաղթել համալսարանական պայքարում և ինչու է դա կարևոր» գիրքը:[74][75] Դոնալդ Թրամփ կրտսերը գրել է գրքի նախաբանը։[74][75] «The Weekly Standard»-ի համար գրված գրախոսության մեջ Ադամ Ռուբենշտեյնը գիրքը նկարագրել է որպես «տաք խառնաշփոթ», «ոչ ավելին, քան TPUSA-ի մարքեթինգային առաջարկ» և ասել է, որ «բարակ» գիրքը «լի է իր թվիթների վերատպություններով և ուրիշների մեջբերումներով»։[76]
2020 թ-ին Քըրքը գրեց «ՄԱԳԱ դոկտրինա. միակ գաղափարները, որոնք կհաղթեն ապագան» գիրքը, որը հրատարակվել է «Harper Collins» հրատարակչության կողմից:[74][75] «The New York Times»- ի համար գրված իր գրախոսականում Գաբրիել Դեբենեդետին գրել է, որ «Քըրքի մտորումները այն մասին, թե արդյոք «Գործարքի արվեստը» մի օր կարող է համարվել «կրոնական տրակտատ», գրվել են ընդամենը ինը գլուխ անց այն բանից հետո, երբ գիրքը ընդգծում է «իշխանավոր գործիչների և փորձագետների նկատմամբ առողջ դոզայի սկեպտիցիզմի կարևորությունը, ովքեր կարծում են, թե իրենք լավագույնս գիտեն»։ Եվ սա ընդամենը էջեր անց Դոնալդ Թրամփին նվիրված գրքից, որը հինգ գլուխ է, նախքան Քըրքը կմտածի, թե արդյոք Թրամփը կարող է «հիշվել որպես համաշխարհային խաղաղություն բերած նախագահ»։[77] «Բաց նամակների գրախոսություն» -ում Սթիվ Դոնոհյուն գրքի մասին ասել է. Յուրաքանչյուր էջում Քըրքը գրում է ինչ-որ բան, որը կամ աննշանորեն, կամ պարզապես երկկուսակցականորեն սխալ է... կամ պարզապես երկկուսակցականորեն ծիծաղելի»։[78]
2022 թ-ին հրատարակվեց «Քոլեջային խաբեությունը. ինչպես են Ամերիկայի համալսարանները սնանկացնում և ուղեղը լվանում Ամերիկայի երիտասարդության ապագան» գիրքը։[79] 2024 թ-ին թողարկվեց «Աջ թևի հեղափոխություն. ինչպես հաղթել արթնացողներին և փրկել Արևմուտքը» գիրքը։ Գրքում Քըրքը պնդում է, որ Միացյալ Նահանգները «սպառնում է մահացու գաղափարախոսությունից, որը ձգտում է նվաստացնել և ոչնչացնել յուրաքանչյուրին, ով չի խոնարհվում իր զոհասեղանի առջև»։[80] Նրա վերջին երկու գրքերը հրատարակվել են «Winning Team Publishing»-ի կողմից, որը պահպանողական հրատարակչություն է և համահիմնադրվել է Թրամփ կրտսերի կողմից։[74][75]
Քըրքի գրած «Կանգնե՛ք, հանուն Աստծո. ինչու՞ է շաբաթ օրը հարգելը փոխակերպելու ձեր կյանքը » վերնագրով գիրքը հրատարակվել է «Winning Team Publishing»-ի կողմից 2025 թ-ի դեկտեմբերի 9-ին:[81]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 The Political Graveyard — 1996.
- 1 2 Trump annonce la mort de Charlie Kirk, un influenceur conservateur très proche de lui (ֆր.) // (untranslated) — New York: 2025.
- 1 2 Charlie Kirk, influenceur conservateur américain, tué par balle lors d’un rassemblement dans une université de l’Utah, annonce Donald Trump (ֆր.) // Le Monde / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 2025. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- 1 2 États-Unis : Donald Trump annonce la mort Charlie Kirk, tué par balle (ֆր.) // RTL — 2025.
- 1 2 Amatulli J., Betts A., Yang M. Trump ally Charlie Kirk fatally shot during event at Utah Valley University (բրիտ․ անգլ.) — 2025. — ISSN 0261-3077
- 1 2 Charlie Kirk Is Killed in Shooting at Utah Valley University: Live Updates / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2025. — ISSN 0362-4331
- 1 2 Conservative organizer Charlie Kirk killed in Utah campus shooting — Politico, 2025.
- ↑ LittleSis: Charlie Kirk
- ↑ https://www.breitbart.com/author/charlie-kirk/
- ↑ https://humanevents.com/about-he/charlie-kirk
- ↑ Mayer J. Allegations of Racial Bias and Illegal Campaign Activity at a Conservative Nonprofit That Seeks to Transform College Campuses — 2017. — ISSN 0028-792X
- ↑ Weissert W. Trump honors Charlie Kirk with Presidential Medal of Freedom on what would be his 32nd birthday — 2025.
- ↑ Serino K. WATCH LIVE: Trump awards Charlie Kirk posthumous Presidential Medal of Freedom — 2025.
- ↑ Howard C. 30 Under 30 Class Of 2018: The Young Stars, Visionaries And Creative Disruptors
- ↑ «Charlie Kirk: Trump ally shot at campus event in Utah». BBC News. 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
- 1 2 Keilman, John (2018 թ․ հոկտեմբերի 22). «Before Trump and Kanye became fans, Charlie Kirk battled 'Marxist' high school teachers in Chicago's suburbs». Chicago Tribune.
- 1 2 «A Profile of Charlie Kirk». 2019 թ․ նոյեմբերի 1.
- ↑ Guinto, Joseph (7 апреля 2018). «Trump's man on campus». Politico. Արխիվացված է օրիգինալից 1 апреля 2019-ին. Վերցված է 9 мая 2021-ին.
- 1 2 3 4 5 Mayer, Jane (2017 թ․ դեկտեմբերի 21). «A Conservative Nonprofit That Seeks to Transform College Campuses Faces Allegations of Racial Bias and Illegal Campaign Activity». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Plott, Elaina (27 октября 2020). «Win or Lose, It's Donald Trump's Republican Party». The New York Times. Վերցված է 6 января 2021-ին.
- ↑ Childress, Greg (7 сентября 2021). «National watchlist for 'radical left' policies includes 5 North Carolina school boards». NC Policy Watch. Վերցված է 13 ноября 2021-ին.
- ↑ Spies, Mike; Pearson, Jake (21 июля 2020). «At This Trump-Favored Charity, Financial Reporting Is Questionable and Insiders Are Cashing In». ProPublica. Արխիվացված է օրիգինալից 23 июля 2020-ին. Վերցված է 23 июля 2020-ին.
- ↑ Stone, Peter (23 октября 2021). «Money and misinformation: how Turning Point USA became a formidable pro-Trump force». The Guardian. Վերցված է 24 октября 2021-ին.
- ↑ Stanley-Becker, Isaac (29 июля 2021). «Charlie Kirk's pro-Trump youth group stokes vaccine resistance as covid surges again». The Washington Post. Վերցված է 13 ноября 2021-ին.
- ↑ Stanley-Becker, Isaac; Reinhard, Beth (8 февраля 2022). «Firm saw $40 million potential in Charlie Kirk's 'America-first' academy. Then its plans fell apart». The Washington Post. Վերցված է 6 марта 2022-ին.
- ↑ Schwartz, Brian (20 мая 2019). «Pro-Trump college GOP activist Charlie Kirk will launch a new group to target Democrats in 2020». CNBC. Վերցված է 22 июля 2019-ին.
- ↑ «Turning Point Action Launches 2020 Expansion, Acquires 'Students for Trump'». Students For Trump. Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին. Վերցված է 21 июля 2019-ին.
- ↑ Singman, Brooke (2 июля 2019). «Charlie Kirk launches GOTV campaign to enlist 1 million 'Students for Trump' in 2020». Fox News. Վերցված է 19 июля 2019-ին.
- ↑ Orr, Gabby (27 ноября 2020). «Blame game erupts over Trump's decline in youth vote». Politico. Վերցված է 19 апреля 2021-ին.
- ↑ Stanley-Baker, Isaac (23 декабря 2022). «Charlie Kirk delivers a warning to the RNC, and sparks a backlash». The Washington Post. Վերցված է 24 декабря 2022-ին.
- ↑ Graham, Ruth (2021 թ․ մարտի 26). «Conservative Activist Charlie Kirk Leaves Liberty University Think Tank». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Turning Point Faith». tpusa.com. Turning Point USA. Վերցված է 6 сентября 2021-ին.
- ↑ Armiak, David (25 октября 2021). «Turning Point USA Seeks $43 Million to Escalate the Right's Culture War in American Schools». Center for Media and Democracy. Վերցված է 11 декабря 2021-ին.
- ↑ Braune, Joan (2019). «Who's Afraid of the Frankfurt School? 'Cultural Marxism' as an Antisemitic Conspiracy Theory» (PDF). Journal of Social Justice. Springer. 9.
- ↑ «Cambridge Union allowed far right-linked Turning Point to invite three members of their own debate opposition». Varsity Online. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Guinto, Joseph (7 апреля 2018). «Trump's man on campus». Politico. Արխիվացված է օրիգինալից 1 апреля 2019-ին. Վերցված է 9 мая 2021-ին.
- ↑ Keilman, John (2018 թ․ հոկտեմբերի 22). «Before Trump and Kanye became fans, Charlie Kirk battled 'Marxist' high school teachers in Chicago's suburbs». Chicago Tribune. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- 1 2 DePaolo, Joe (2019 թ․ նոյեմբերի 15). «Charlie Kirk Shouts 'Fake News' at a Town Hall Questioner for Asking About Something He Actually Said». Mediaite. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ View, Travis (2018 թ․ սեպտեմբերի 18). «How conspiracy theories spread from the Internet's darkest corners». The Washington Post. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «No, French protesters are not chanting, 'We want Trump'». AFP Fact Check (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Culliford, Elizabeth (2020 թ․ փետրվարի 4). «REFILE-Iowa official slams viral claim of suspicious voter registration activity as false». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Report about potential Iowa voter fraud is false». PolitiFact (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- 1 2 3 Solender, Andrew. «Trump Gives Conservative Youth Activist Charlie Kirk 'Patriotic Education' Post During Last-Minute Hiring Blitz». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 Rosenberg, Matthew; Rogers, Katie (2020 թ․ ապրիլի 19). «For Charlie Kirk, Conservative Activist, the Virus Is a Cudgel». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Levin, Bess (2021 թ․ հուլիսի 8). «'Apartheid-Style, Open-Air Hostage Situation': Conservatives Lose Their Minds Over Biden's Vaccination Push». Vanity Fair. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Budryk, Zack (2020 թ․ դեկտեմբերի 15). «Geraldo Rivera, Charlie Kirk clash over voter fraud». The Hill. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Armiak, David (2020 թ․ նոյեմբերի 6). «Operatives tied to Council for National Policy Organizing Protests Alleging Voter Fraud». Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Qiu, Linda (2020 թ․ սեպտեմբերի 16). «No, there is no evidence that Ginni Thomas paid for buses to bring people to the Capitol siege». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Stanley-Becker, Isaac; Reinhard, Beth. «Publix heiress was willing to spend $3 million on Jan. 6 rally, documents show». Washington Post. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Halon, Yael (2021 թ․ հունվարի 10). «Kirk: Despite what the media claims, Trump supporters are 'repulsed' by Capitol riots». Fox News. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Hansen, Ronald J. (2022 թ․ դեկտեմբերի 22). «Kelli Ward, Charlie Kirk had little to say to Jan. 6 investigators about 2020 election efforts». AZ Central. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Bellanger, Boris (2021 թ․ ապրիլի 16). «In viral Turning Point USA video, Candace Owens and Charlie Kirk falsely claim there is no evidence of global warming». Science Feedback. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Republican National Convention, Day 1 Afternoon Session». Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Singman, Brooke (2019-07). «Charlie Kirk launches GOTV campaign to enlist 1 million 'Students for Trump' in 2020». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Miller, Joshua Rhett (2024 թ․ նոյեմբերի 8). «Charlie Kirk took conservatism to college campuses ahead of Trump's big win». Newsweek. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Aitken, Peter (2024 թ․ նոյեմբերի 17). «Trump Is Picking the 'Avenger Squad' for Cabinet, Charlie Kirk Says». Newsweek. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Jubilee (8 сентября 2024). Can 25 Liberal College Students Outsmart 1 Conservative? (feat. Charlie Kirk) | Surrounded. Վերցված է 30 декабря 2024-ին – via YouTube.
- ↑ O'Dell, Liam (9 октября 2021). «Charlie Kirk roasted for saying Democrats want Americans to live in 'sexual anarchy'». Indy100. Վերցված է 6 ноября 2021-ին.
- ↑ Rumpf, Sarah (8 октября 2021). «Charlie Kirk Warns That Democrats Want You to 'Live in Sexual Anarchy' and Twitter Wants to Know Why He Can't Comb His Hair». Mediaite. Վերցված է 6 ноября 2021-ին.
- ↑ Kirk, Charlie (14 октября 2021). «On Sexual Anarchy». americanmind.org. Claremont Institute. Վերցված է 21 октября 2021-ին.
- ↑ «US bill to ban Israel boycotts faces right-wing backlash over free speech». Al Jazeera. 5 мая 2025.
- 1 2 3 Hixenbaugh, Mike; Smith, Allan (12 июня 2024). «Charlie Kirk once pushed a 'secular worldview.' Now he's fighting to make America Christian again». NBC News. Վերցված է 23 декабря 2024-ին.
- ↑ Baragona, Justin (25 июня 2025). «MAGA spirals into ugly Islamophobia after Mamdani's win, warns New York 'is about to see 9/11 2.0'». The Independent (անգլերեն). Վերցված է 26 июня 2025-ին.
- ↑ Axelrod, Tal (26 июня 2025). «MAGA erupts with Islamophobic attacks on Zohran Mamdani». Axios (անգլերեն). Վերցված է 2 июля 2025-ին.
- ↑ «Turning Point USA». Антидиффамационная лига (անգլերեն). 14 февраля 2019. Վերցված է 18 июля 2025-ին.
- ↑ Baragona, Justin (20 июня 2025). «Чарли Кирк предостерёг Линдси Грэма и сторонников войны с Ираном: «Даже римляне не смогли победить Персию»». The Independent (անգլերեն).
- ↑ Frenkel, Sheera; Thompson, Stuart A. (23 марта 2022). «Как Россия и американские правые сошлись во мнениях о войне в Украине». The New York Times (անգլերեն). Վերցված է 23 марта 2022-ին.
- ↑ Wade, Peter (24 февраля 2022). «Чарли Кирк обошёл Теда Круза по худшему высказыванию о ситуации в Украине на CPAC». Rolling Stone (անգլերեն). Վերցված է 6 марта 2022-ին.
- ↑ «Charlie Kirk shot during event at Utah university». The Guardian. 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Trump and Netanyahu: 'Praying for Charlie Kirk'». Ynetglobal. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Crump, James (2020 թ․ հոկտեմբերի 19). «Charlie Kirk's Twitter account locked for spreading misinformation about mail-in votes». The Independent. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Who Is Charlie Kirk Married To?». 2021 թ․ հուլիսի 27. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ Kirk, Charlie (2024 թ․ մայիսի 20). «Glory be to God for the birth of our Son!». Վերցված է 2024 թ․ օգոստոսի 27-ին.
- 1 2 3 4 5 6 «List of Charlie Kirk's books: Time for a Turning Point to MAGA Doctrine». Hindustan Times. 2025 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 21-ին.
- 1 2 3 4 5 Murray, Conor (2025 թ․ սեպտեմբերի 15). «'The Charlie Kirk Show' And Kirk's Books Surge In Sales And Streams». Forbes. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Rubenstein, Adam (2018 թ․ հոկտեմբերի 10). «Charlie Kirk's Campus Battlefield Is a Hot Mess». The Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Debenedetti, Gabriel (2020 թ․ ապրիլի 17). «Three Views of Donald Trump». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Donoghue, Steve (2020 թ․ մարտի 7). «The MAGA Doctrine by Charlie Kirk». Open Letters Review. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Ruelas, Richard. «Charlie Kirk, Turning Point founder, to headline fundraiser for Arizona State University center». The Arizona Republic. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Bellamy Foster, John (2025 թ․ մայիս). «The MAGA Ideology and the Trump Regime». Monthly Review. էջեր 1–24. doi:10.14452/MR-077-01-2025-05_1. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Singman, Brooke (2025 թ․ դեկտեմբերի 4). «Exclusive: Charlie Kirk's final book battles the machine of modern life, urges return to Sabbath». Fox News. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Քըրք» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 10 մահեր
- 2025 մահեր
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի փոդքասթերներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Հայտնի սպանվածներ
- Հրաձգային զենքից մահացածներ