Չարլի Փափազյան
Չարլի Փափազյան անգլ.՝ Charles N. Papazian | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Ուարեն Թաունշիփ, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիրջինիայի համալսարան |
Մասնագիտություն | միջուկային ճարտարագետ, գարեջրագործ և գրող |
Անդամություն | Գարեջրագործների ասոցիացիա |
Չարլզ Ն. Փափազյան (հունվարի 23, 1949, Ուարեն Թաունշիփ, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայկական ծագումով ամերիկացի միջուկային ճարտարագետ, գարեջրագործ և գրող[1]։ Փափազյանը հիմնել է Գարեջրագործների ասոցիացիան և Ամերիկայի գարեջրի մեծ փառատոնը (GABF) և հայտնի է իր «Տնային գարեջրագործության լիակատար հաճույքը» (1984) գրքով։ Նա Գարեջրագործների ասոցիացիանյի երկարամյա նախկին նախագահն է (1979–2016)[2]: Նա նաև Ազգային կարկանդակի օրվա հեղինակն է՝ կարկանդակների տոն, որը նշվում է հունվարի 23-ին՝ Փափազյանի ծննդյան օրը[3]։
Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլի Փափազյանը ծնվել է 1949 թվականին և մեծացել Նյու Ջերսի նահանգի Ուորեն Թաունշիփ քաղաքում։ Նրա հայրը գործարանի արտադրությունը ղեկավարող քիմիկոս-ճարտարագետ է եղել։ Չարլին սովորել է Վիրջինիայի համալսարանում, որն ավարտել է 1972 թվականին և ստացել է միջուկային ճարտարագիտության բակալավրի աստիճան[4]։
1970 թվականին, երբ գտնվել է Շարլոտսվիլում, Փափազյանը ծանոթացել է մի տարեց տղամարդու հետ, ով սովորել էր գարեջուր պատրաստել Ոգելից խմիչքների արգելքի ժամանակ։ Փափազյանը կես դրույքով աշխատել է ցերեկային խնամքի հաստատությունում որպես դռնապան, և սկսեց է հիմնարկի խոհանոցում ոչ աշխատանքային ժամերին գարեջուր եփել։ Երբ մարդիկ սկսեցին հետաքրքրվել նրա գարեջրով, Փափազյանը երկու էջանոց հրահանգներ է գրել և սկսել է ձեռքով բաժանել դրանք[4]։
Քոլեջից հետո նա տեղափոխվել է Բոուլդեր, Կոլորադո, որտեղ ի վերջո աշխատանքի է ընդունվել որպես տարրական դպրոցի ուսուցիչ, պաշտոն, որը նա զբաղեցրել է տասը տարի։ Այդ շրջանում Փափազյանը սկսել է իր խոհանոցում ամենշաբաթյա տնային գարեջրագործության դասընթացներ առաջարկել։ Նրա ամենավաղ ուսանողներից մեկը Ջեֆ Լեբեշն է եղել՝ New Belgium Brewing Company-ի համահիմնադիրը[4]։
Գարեջրագործության ասոցիացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրել է օրենք, որը վերաբացել է գարեջրի շուկան փոքր արհեստագործական գարեջրագործների համար՝ թույլատրելով նաև տնային գարեջրագործությունը։ 1979 թվականին Փափազյանը հիմնել է Գարեջրագործների ասոցիացիան և մնացել այդ կազմակերպության նախագահը մինչև 2005 թվականը, երբ Գարեջրագործների ասոցիացիան միավորվել է Ամերիկայի 63-ամյա գարեջրագործների ասոցիացիայի հետ, և Փափազյանը նշանակվել է միավորված կազմակերպության նախագահ։
Փափազյանը 1978 թվականին հիմնել է նաև Ամերիկյան Տնային գարեջրագործների ասոցիացիան, խումբ, որը նույնպես այժմ գտնվում է Գարեջրագործների ասոցիացիայի հովանու ներքո։ Փափազյանի կողմից հետագայում հիմնադրված այլ կազմակերպություններից են Գարեջրագործության ուսումնասիրությունների ինստիտուտը, Brewers Publications, Մեծ ամերիկյան գարեջրի փառատոնը[5], գարեջրի համաշխարհային գավաթը և Zymurgy ամսագիրը։
Ամերիկյան տնային գարեջրագործների ասոցիացիան գարեջրագործների ասոցիացիայի ստորաբաժանումն է, որում ներգրավված են գարեջուր, սիդր և մեղրագինի պատրաստողները։ Ամերիկյան տնային գարեջրագործների ասոցիացիան անցկացնում է տնական գարեջրի պատրաստման աշխարհի ամենամեծ մրցույթը, ինչպես նաև կազմակերպում է մի շարք գարեջրի տնային պատրաստման միջոցառումներ Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Գարի Գլասը ասոցիացիայի ներկայիս տնօրենն է։ Ամերիկյան տնային գարեջրագործների ասոցիացիան տարեկան վեց անգամ հրատարակում է Zymurgy ամսագիրը իր 47,000 անդամների համար[6]։
Ամեն տարի Ամերիկյան տնային գարեջրագործների ասոցիացիան հյուրընկալում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են «Տնային գարեջրագործության ազգային մրցույթը», «Տնային գարեջրագործության կոնֆերնսը» (նախկինում հայտնի էր որպես Տնային գարեջրագործության ազգային կոնֆերնս), որը ներառում է Ազգային Տնային գարեջրագործության մրցույթի եզրափակիչը, որն անցկացվում է հունիսի երրորդ շաբաթը, Big Brew-ն, որն անցկացվում է մայիսի առաջին շաբաթ օրը, Mead Day-ը, որն անցկացվում է օգոստոսի առաջին շաբաթ օրը և Learn to Homebrew Day, որը տեղի է ունենում նոյեմբերի առաջին շաբաթ օրը։
Ամերիկյան տնային գարեջրագործների ասոցիացիան շնորհում է Նինկասիի մրցանակը, որը տրվում է այն գարեջրագործին, ով ամենաշատ միավորներն է հավաքում Տնային գարեջրագործության ազգային մրցույթի վերջին փուլում, որը գնահատվել է Տնային գարեջրագործության կոնֆերնսում[7] Միավորները հավաքվում են գարեջրի գարեջրի 23 կատեգորիաներից, իսկ մնացածը սիդրի և մեղրագինու կատեգորիաներից։ Գարեջրի կատեգորիայից պետք է լինի առնվազն 2 միավոր (1 բրոնզե տեղ)։ Նինկասի մրցանակը կոչվել է գարեջրի շումերական աստվածուհու՝ Նինկասիի պատվին[7]։
«Տնային գարեջրագործության լիակատար ուրախությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականին Փափազյանը հրատարակել է իր առաջին «Տնային գարեջրագործության լիակատար ուրախությունը» վերնագրով գիրքը՝ տնային գարեջրագործության թեմայով։ Գիրքը պարունակում էր բրիտանացի ազդեցիկ գարեջրագործ գրող Մայքլ Ջեքսոնի առաջաբանը[8]։ 2005 թվականի օգոստոսի դրությամբ «Տնային գարեջրագործության լիակատար ուրախությունը» հրատարակվել է 3, վերահրատարակվել է 25 անգամ և վաճառվել է ավելի քան 900,000 օրինակով[9]։ Չորրորդ հրատարակությունը հրատարակվել է 2014 թվականի սեպտեմբերին[10]։ «Տնային գարեջրագործության լիակատար ուրախությունը» առաջին ամերիկյան, և ավելի քան մեկ տասնամյակ, շատ հաճախ Ամերիկայում սկսնակ տնային գարեջրագործների համար միակ աղբյուրն է տան պայմաններում գարեջրի պատրաստման վերաբերյալ։ Հետևաբար, գիրքը խորհրդանշական կարգավիճակ է ստացել Ամերիկայի տնային գարեջրագործական համայնքի շրջանում, որոնք այն անվանել են «տնային գարեջրի Աստվածաշունչ»։ «Տնային գարեջրագործության ամբողջական ուրախությունը» ֆիլմի ընթացքում Փափազյանը հիշեցնում է սկսնակ գարեջրագործին «Մի՛ մտահոգվիր, թուլացի՛ր ու տնակա՛ն գարեջուր պատրաստիր»։ Փափազյանը գրել է ևս հինգ գիրք։
Ազգային կարկանդակի օր[խմբագրել | խմբագրել կոդը]
Փափազյանը հիմնել է նաև Ազգային կարկանդակի օրը։ Այն նշվում է հունվարի 23-ին՝ Փափազյանի ծննդյան օրը[11][12]։ 1986 թվականից ի վեր Ազգային կարկանդակի օրը հովանավորվում է Ամերիկյան կարկանդակների խորհրդի կողմից[13]։ 2014 թվականին Ամերիկյան կարկանդակների խորհրդը համագործակցել է Paramount Pictures-ի հետ՝ գովազդելու «Աշխատանքի օրը» ռոմանտիկ թրիլլեր ֆիլմը՝ ազգային կարկանդակի օրվա հետ համատեղ[14]։
Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլի Փափազյանը հայտնի է իր արտահայտությամբ, որը նա հաճախ կրկնում է կյանքում և գրքերում՝
![]() |
Մի՛ մտահոգվիր, թուլացի՛ր ու տնակա՛ն գարեջուր խմիր[2]։ | ![]() |
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Joy of Brewing, Copyright 1976, Log Boom Brewing, Boulder Colorado
- The Complete Joy of Homebrewing (4th Edition), 0-06-221575-2
- The Homebrewer's Companion, 0-06-058473-4
- Brewing Mead: Wassail! In Mazers of Mead (co-authored with Robert Gayre), 0-937381-00-4
- Home Brewer's Gold: Prize-Winning Recipes from the 1996 World Beer Cup Competition (compiled by Charlie Papazian, currently out-of-print), 0-380-79192-7
- Zymurgy For The Homebrewer And Beer Lover: Best Articles and Advice From America's #1 Homebrewing Magazine (edited by Charlie Papazian, currently out-of-print), 0-380-79399-7
- Microbrewed Adventures: A Lupulin Filled Journey to the Heart and Flavor of the World's Greatest Craft Beers, 0-06-075814-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Acitelli Tom (2013)։ The Audacity of Hops: The History of America's Craft Beer Revolution։ Chicago: Chicago Review Press։ էջ 56։ ISBN 9781613743881։ OCLC 828193572
- ↑ 2,0 2,1 «Չարլի Փափազյան. գարեջրի տնային պատրաստման հիմնադիր»։ auroraprize.com (անգլերեն)։ Վերցված է 2023-03-10
- ↑ «National Pie Day: A Colorado-born holiday»։ The Denver Post։ January 23, 2014
- ↑ 4,0 4,1 4,2 Matthew Shaer, "The Schoolteacher who Sparked America's Craft Brew Revolution," Smithsonian, June 2020.
- ↑ «The Revival in the History of Beer»։ CraftBeer.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-18-ին։ Վերցված է 2010-03-17
- ↑ «American Homebrewers Association Membership Surpasses 30,000»։ BevNET Magazine։ February 14, 2012։ Վերցված է 17 March 2012
- ↑ 7,0 7,1 «Computer pioneer is a brewer at heart»։ The Coast News։ Jul 12, 2011։ Արխիվացված է օրիգինալից 19 September 2013-ին։ Վերցված է 17 March 2012
- ↑ Acitelli Tom (2013)։ The Audacity of Hops: The History of America's Craft Beer Revolution։ Chicago: Chicago Review Press։ էջ 83։ ISBN 9781613743881։ OCLC 828193572
- ↑ «A Few Words with Charlie Papazian»։ homebrew.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-19-ին։ Վերցված է 2010-03-17
- ↑ «The Complete Joy of Homebrewing Fourth Edition»։ harpercollins.com։ Վերցված է 2014-10-02
- ↑ «National Pie Day: A Colorado-born holiday»։ The Denver Post։ January 23, 2014
- ↑ Aasen Eric (January 21, 2012)։ «Sunday is National Pie Day, when pie takes center stage»։ The Dallas Morning News
- ↑ «Who We Are»։ American Pie Council website։ Վերցված է January 23, 2014
- ↑ «'Labor Day' Partners with American Pie Council for National Pie Day»։ Variety։ January 15, 2014։ Վերցված է January 23, 2014
|