Չարլզ Վեբսթեր Հովթորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Վեբսթեր Հովթորն
Charles Webster Hawthorne.jpg
Ծնվել էհունվարի 8, 1872(1872-01-08)[1][2][3]
ԾննդավայրLodi, Medina County, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 29, 1930(1930-11-29)[1][2][3] (58 տարեկանում)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն և դիմապատկեր
ԱշակերտներWilliam H. Johnson? և Ruth Pratt Bobbs?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Charles W. Hawthorne Վիքիպահեստում

Չարլզ Վեբսթեր Հովթորն (անգլ.՝ Charles Webster Hawthorne, հունվարի 8, 1872(1872-01-08)[1][2][3], Lodi, Medina County, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1930(1930-11-29)[1][2][3], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ: ԱՄՆԱզգային գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, աշխատել է արտադրամասում, սովորել է գիշերօթիկ դպրոցում: Նկարչություն սովորել է Գեղարվեստի ազգային ակադեմիայում և Նյու Յորքի Նկարիչ-ուսանողների լիգայում: Եղել է Ֆրենկ Դյումոյի և Ջորջ դե Ֆրոստ Բաշի աշակերտը: Ավելի ուշ ուսումը շարունակել է արտասահմանում` Նիդեռլանդներում և Իտալիայում: Նկարչության դասեր է վերցրել Վիլյամ Չեյզից, ով մեծ ազդեցություն է թողել նկարչի ստեղծագործության վրա: Սովորելու ընթացքում Հովթորնն իր ուսուցչի` Վիլյամ Չեյզի, օգնությամբ որոշում է բացել իր սեփական արվեստի դպրոցը հայրենիքում: Նյու Յորքից և Փարիզից հետո նա Մասսաչուսեթս նահանգում ընտրել է վայր իր դպրոցի համար, որտեղ կազմակերպում է կերպարային գեղանկարչության դասեր: 1908 թվականին դարձել է ԱՄՆ-ի Գեղարվեստի ազգային ակադեմիայի թղթակից անդամներից մեկը, իսկ արդեն 1911 թվականին՝ ակադեմիայի լիիրավ անդամ: 1917 թվականին գտնվելով Փարիզում` Հովթորնը դարձել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ազգային համայնքի լիիրավ անդամ:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Վեբսթեր Հովթորնը հայտնի ամերիկացի նկարիչ է, ով նկարել է կտավներ և մի շարք ժանրային նկարներ: Նկարչի աշխատանքներ պահպանվում են Մետրոպոլիտեն թանգարանում, Վուստերսկյան արվեստի թանգարանում, Օլբրայթ-Նոքս պատկերասրահում և այլ վայրերում:

Աշակերտը, Չարլզ Վեբսթեր Հովթորն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]