Չարլզ Ռոլս
Չարլզ Ռոլս անգլ.՝ Charles Rolls | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1877 |
Ծննդավայր | Metropolitan Borough of Westminster, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հուլիսի 12, 1910[1][2][3] (32 տարեկան) |
Մահվան վայր | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Llangattock-Vibon-Avel |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Իթըն քոլեջ (1894)[4] և Թրինիթի քոլեջ (1898)[4] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ճարտարագետ, հեծանվորդ, balloonist, մեքենայի դիզայներ և օդաչու |
Ծնողներ | հայր՝ John Rolls, 1st Baron Llangattock?[4], մայր՝ Georgiana Rolls, Baroness Llangattock?[4] |
![]() |
Չարլզ Ստյուարտ Ռոլս (անգլ.՝ Charles Stewart Rolls, օգոստոսի 27, 1877, Metropolitan Borough of Westminster, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 12, 1910[1][2][3], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանացի օդաչու, ավտոարշավորդ և ձեռնարկատեր, Հենրի Ռոյսի հետ հիմնադրել է «Rolls- Royce Limited» ընկերությունը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլզ Ռոլսը հարուստ տանտիրոջ՝ Լանգատոկի բարոն, գնդապետ Ջոն Ռոլսի չորս երեխաներից ամենափոքրն էր։ Ծնվել է Լոնդոնում, բայց մեծացել է Մոնմութի մոտակայքում գտնվող ընտանեկան վայրում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իթըն քոլեջում, իսկ ինժեներականը՝ Քեմբրիջի համալսարանում։ Ռոլսը հետաքրքրվում էր ավտոմեքենաներով և Ուելսի երրորդ ավտոմոբիլիստն էր։
1896 թվականին Ռոլսը ձեռք է բերել իր առաջին մեքենան՝ Peugeot Phaeton-ը, որն առաջինն էր Քեմբրիջում։ Նա գլխավորել է այն ժամանակ ընդունված 4 մղոն/ժամ արագության սահմանափակման դեմ ակցիան և հասել դրա եռակի բարձրացման։ 1903 թվականին սահմանել է արագության ազգային ռեկորդ՝ 93 մղոն/ժամ։ Նույն տարվա ընթացքում Լոնդոնում հիմնադրել է ֆրանսիական ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերություն։
1904 թվականին Ռոլսը հանդիպել է տեխնիկ Հենրի Ռոյսին, և 1906 թվականին կայացել է «Rolls-Royce» անունով արտադրությունը։ Ռոյսը ղեկավարում էր բիզնեսի ինժեներական բաժինը, Ռոլսը՝ ֆինանսները և վաճառքը։ 1907 թվականից սկսած՝ «Rolls-Royce» մեքենաները հաջողությամբ մասնակցել են մրցարշավների և ձեռք բերել մեծ համբավ։
1898 թվականին Ռոլսը սկսել է օդապարիկով թռչել՝ կատարելով 170 թռիչք։ 1903 թվականին նա համահիմնել է Թագավորական ավտոմոբիլային ակումբը։
Ռոլսը լրջորեն սկսել է զբաղվել ինքնաթիռներով միայն 1910 թվականի սկզբին, երբ ժամանակավորապես հեռացել է «Rolls-Royce»-ից։ 1910 թվականի գարնանը նա ստացել է երկրում ինքնաթիռ վարելու երկրորդ լիցենզիան (Ջոն Մուրից հետո)։ 1910 թվականի հունիսի 2-ին նա թռել է Լա Մանշի վրայով և ռեկորդային ժամանակում հետ վերադարձել՝ գերազանցելով Լուի Բլերիոյի արդյունքը (սա նեղուցով երրորդ թռիչքն էր Բլերիոյից և Ժակ Լեսեպսից հետո)։
1910 թվականի հուլիսի 10-ին Ռոլսը իր ֆրանսիական արտադրության ինքնաթիռի վրա տեղադրել է նոր հորիզոնական ղեկեր։ Հուլիսի 12-ին Բորնմութի մոտ ընդամենը 20 ֆուտ (6 մետր) բարձրության վրա ինքնաթիռը պայթել է օդում։ Ռոլսը մահացել է՝ դառնալով ավիավթարի առաջին բրիտանացի զոհը։
Համագործակցություն Ռոյսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոլսը Հենրի Ռոյսի հետ ծանոթացրել է Թագավորական ավտոմոբիլային ակումբի ընկեր, «Royce Ltd»-ի տնօրեն Հենրի Էդմունդսի միջոցով։ Էդմունդսը ցույց է տվել նրան Ռոյսի մեքենան և 1904 թվականի մայիսի 4-ին կազմակերպել Ռոլսի և Ռոյսի պատմական հանդիպումը Մանչեսթերի «Միդլենդ» հյուրանոցում։ Չնայած Ռոլսը նախապատվությունը տալիս էր երեք կամ չորս մխոցանի մեքենաներին, տպավորվել է երկմխոցանի «Royce 10»-ով և 1904 թվականի դեկտեմբերի 23-ի հետագա պայմանագրով համաձայնել վերցնել Ռոյսի արտադրած բոլոր մեքենաները։ Դրանք լինելու էին երկու, երեք, չորս և վեց մխոցանի՝ «Rolls Royce» ապրանքանիշի ներքո։
Առաջին «Rolls-Royce» ավտոմեքենան՝ «Rolls-Royce 10 hp»-ն, ներկայացվել է 1904 թվականի դեկտեմբերին Փարիզյան ավտոսրահում, թեև նախնական գովազդում ընդգծվում էր ոչ թե Ռոյս, այլ Ռոլս անվանումը։ 1906 թվականին Ռոլսը և Ռոյսը պաշտոնապես հաստատել են իրենց գործընկերությունը՝ ստեղծելով «Rolls-Royce Limited» ընկերությունը։ Տեխնիկական գործադիր տնօրեն է նշանակվել Ռոլսը՝ տարեկան 750 ֆունտ ստերլինգ աշխատավարձով՝ գումարած շահույթի 4%-ը, որը գերազանցում էր 10,000 ֆունտ ստերլինգը։ Ռոլսն ապահովում էր ֆինանսական աջակցությունը և գործարար ճկունությունը, որին լրացնում էր Ռոյսի տեխնիկական փորձը։ 1907 թվականին «Rolls-Royce Limited»-ը գնել է «C. S. Rolls & Co» ընկերությունը։
Ռոլսը մեծ ջանք էր գործադրում՝ հանրայնացնելու «Rolls-Royce»-ի անաղմուկ լինելն ու սահունությունը, այդ իսկ պատճառով 1906 թվականի վերջին մեկնել է ԱՄՆ՝ գովազդելու նոր մեքենաները։ 1907 թվականին ընկերությունն իր մեքենաների որակի և հուսալիության համար արժանացել է մրցանակների։ 1909 թվականին Ռոլսի հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ նվազել է, տարեվերջին նա հրաժարական է տվել տեխնիկական գործադիր տնօրենի պաշտոնից և դարձել ոչ գործադիր տնօրեն[6]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ռոլսը մահացել է 1910 թվականի հուլիսի 12-ին Բորնմութի Հենգիսթբուրի օդանավակայանում՝ ավիավթարի հետևանքով, երբ նրա «Wright Flyer» թռչող սարքի պոչը թռիչքի ժամանակ պոկվել է[7]։ Նա ավիավթարի արդյունքում զոհված առաջին բրիտանացին էր, իսկ աշխարհի մակարդակով՝ 11-րդ մարդը։
Նրա գերեզմանը գտնվում է Լլանգատոկ Լիբոն Ավելում՝ Սուրբ Կադոկա գերեզմանատանը, որտեղ Ռոլս ընտանիքի շատ անդամներ թաղված են տարբեր ընտանեկան դամբարաններում։ Նրա գերեզմանը գտնվում է Լլանգատոկի հարավում և ունի հետևյալ գրությունը․
![]() |
- Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն։
|
![]() |
Ռոլսի հիշատակին նվիրված արձանը, որտեղ նա պատկերված է բիպլանի մոդելի հետ, տեղադրվել է Մոնմութի Ազենկուր հրապարակում։ Նրա ևս մեկ հուշարձան բացվել է 1981 թվականին Բորնմութի Սուրբ Պետրոս կաթոլիկ դպրոցի ստորին խաղադաշտում, որը կառուցվել է Հենգիստբերի օդանավակայանի տեղում։ Շեպպեյ կղզու՝ Բոլոր Սրբերի եկեղեցում կա վիտրաժային պատուհան, որը նվիրված է Ռոլսին և ընկերակից օդաչու Սեսիլ Գրեյսին[8]։
Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ռոլս (1735-1801) | Սառա Կոյշ (c1742-1801) | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Ռոլս (Հենդրից) (1776-1837) | Մարթա | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Էթերինգթոն Ռոլս (1807-70) | Էլիզաբեթ Մարի Լոնգ | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Ռոլս, 1-ին բարոն (1837-1912) | Լեդի Լլանգտոկ (1837-1923) | ||||||||||||||||||||||||||||||||
Ջոն Ռոլս, 2-րդ Բարոն (1870-1916) | Հենրի Ալան Ռոլս (1871-1916) | էլիանոր Ջորջիանա Ռոլս (1872-1961) | Չարլզ Ստյուարտ Ռոլս (1877-1910) ( Rolls-Royce Limited-ի համահիմնադիր) | ||||||||||||||||||||||||||||||
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() | |
Բրոնզե կիսանդրին Դերբիի արդյունաբերական թանգարանում | Չարլզ Ռոլսը օդապարիկում | Ռոլսի վաստակած մեդալները, Մոնմուտի թանգարան | Չարլզ Ռոլսի արձանը, Մոնմոութ | Չարլզ Ռոլսի արձանը Դովերում | Ռոլսի ընտանիքի դամբարանը, Լլանգատոկ Վիբոն Ավել | վիտրաժային պատուհան Կառլ Փարսոնսի կողմից՝ Իսթչերչում, Քենթ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ «Rolls, Charles Stewart (1877-1910), motor car promoter and aviator»։ Oxford Dictionary of National Biography (անգլերեն)։ doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-35817;jsessionid=0864bb15fb69128890199412e37cd3a4։ Վերցված է 2022-06-16
- ↑ Pugh Peter (2001)։ The Magic of a Name - The Rolls-Royce Story: The First 40 Years։ Icon Books։ ISBN 1-84046-151-9
- ↑ «Hengistbury Head in the 20th Century»։ Hengistbury Head։ Արխիվացված է օրիգինալից 20 September 2011-ին։ Վերցված է 29 June 2011
- ↑ Eastchurch Parish Council Archived 22 May 2010 at the Wayback Machine.. Accessed 21 May 2010.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համառոտ կենսագրություն (անգլ.)
- «THE HONOURABLE CHARLES STEWART ROLLS» (անգլերեն)։ Rolls-Royce Motor Cars PressClub։ 2012-08-17։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին։ Վերցված է 2018-02-03
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չարլզ Ռոլս կատեգորիայում։ |
|