Չարլզ Ռոբերտս Սվարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Ռոբերտս Սվարթ
CR Swart.jpg
 
Կուսակցություն՝ Ազգային կուսակցություն
Կրթություն՝ Ֆրի սթեյթ համալսարան և Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1894(1894-12-05)[1][2]
Ծննդավայր Վինբուրգ, Masilonyana Local Municipality, Lejweleputswa District Municipality, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ
Վախճանի օր հուլիսի 16, 1982(1982-07-16)[1][2] (87 տարեկանում)
Վախճանի վայր Բլումֆոնթեյն, ՀԱՀ
Քաղաքացիություն Red Ensign of South Africa (1912–1951).svg ՀԱՀ

Չարլզ Ռոբերտս Սվարթ (անգլ.՝ Charles Robberts Swart, աֆրիկաանս՝ Charles Robberts Swart, մականունը` Բլեքի (Blackie[3]), դեկտեմբերի 5, 1894(1894-12-05)[1][2], Վինբուրգ, Masilonyana Local Municipality, Lejweleputswa District Municipality, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ - հուլիսի 16, 1982(1982-07-16)[1][2], Բլումֆոնթեյն, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Միության վերջին գեներալ-նահանգապետ և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվարթը ծնվել է 1894 թվականի դեկտեմբերի 5-ին, Վինբուրգի մոտակայքում գտնվող ֆերմայում, վեց երեխաներից երրորդն էր: Նրա ծնողներն էին Հերմանուս Բեռնարդուս Սվարթը (1866—1949) և Ալետտա Կատարինա Ռոբերտսը (1870-1929)[4]: Երբ նա հինգ տարեկան էր, սկսվեց Անգլո-բուրական պատերազմը, որի ընթացքում նրան մոր և եղբայրների հետ տեղափոխեցին Վինբուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ նրա եղբայրներից մեկը մահացավ: Հայրը, որ մարտնչում է բուրական բանակում, վիրավորվեց Պարդեբերգում և գերի ընկավ ու մնաց մինչև պատերազմի վերջը:

Յոթ տարեկան հասակում Չարլզ Ռոբերտս Սվարթը հաճախում է Վինբուրգի կառավարական դպրոց, 13 տարեկանում հանձնում է ավարտական քննությունները: 1910 թվականին ընդունվում է Բլումֆոնտեյնի Գրեյ համալսարանական քոլեջ, 1912 թվականին ստանում է բակալավրի դիպլոմ: 1914 և 1915 թվականներին աշխատում է Ռիկսբուրգում, որպես ուսուցիչ: 1914 թվականին նա գտնվում էր Մարիցի ապստամբությամբ բռնկված տարածքում, որտեղ երկու անգամ բանտարկվեց լրտեսության կասկածանքով և ապստամբների հետ համագործակցելու համար, բայց ազատ արձակվեց` սահմանելով տնային կալանք և դասավանդման թույլտվություն: 1915թվականից մինչև 1918 թվականը շարունակեց ուսումնառությունը իրավունքի բնագավառում, միաժամանակ սկսեց աշխատել Օրանժի գավառի քննական հանձնաժողովի քարտուղար, իսկ հետագայում Բլումֆոնտեյնի քաղաքապետարանի քարտուղար: 1919 թվականից մինչև 1948 թվականը նա եղել է փաստաբան Բլումֆոնտեյնում, միաժամանակ դասավանդել է իրավագիտություն Գրեյի համալսարանական քոլեջում և հողային իրավունք Գլենի Գյուղատնտեսական քոլեջում:

1921 և 1922 թվականներին նա սովորել է լրագրողական գործ ԱՄՆԿոլումբիայի համալսարանում[5]: ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Սվարթը մշտապես գումարի կարիք ուներ, որի պատճառով էլ ստիպված էր կատարել ամեն տեսակ աշխատանք և իթիվս այլ բաների նկարահանվել է համր ֆիլմում: 1921 թվականին Վաշինգտոնում կազմակերպված Զինաթափման համաշխարհային կոնգրեսում նա ներկայացնում էր Die Burger թերթը:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ռոբերտս Սվարթը համոզված հանրապետական էր, 1914 թվականից Ազգային կուսակցության անդամ: 1919 թվականին նա դարձավ Օրանժի գավառի կուսակվության գլխավոր քարտուղարը, 1920 թվականին կուսակցության կողմից նրա թեկնածությունը առաջադրվեց գավառական ընտրություններում: 1923 թվականին նա հաղթեց գավառական ընտրություններում և տեղ ստացավ Լեդիբրանդի օկրուգից, այդ տեղը պահպանելով 15 տարի և պարտվեց միայն 1938 թվականին: Քսղաքականության մեջ նա հավատարիմ մնաց պահպանողական տեսակետներին:

1934 թվականին տեղի ունեցավ Ազգային կուսակցության և Հարավաֆրիկյան կուսակցության միավորումը, որը ղեկավարում էր Յան Սմեթսը և 1935 թվականին Սվարթը ընտրվեց միավորված Ազգային կուսակցության Դաշնային խորհրդի կազմում: 1939 թվականին, միասնական կուսակցության պառակտումից հետո, Սվարթը մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմում Հարավ Աֆրիկյան միության չեզոքության վերաբերյալ բանակցություններին, ինչպես նաև Միասնական Ազգային կուսակցության ստեղծման գործընթացին: 1948 թվականին, երբ կուսակցությունը իշխանության եկավ, Սվարթը զբաղեցրեց արդարադատության նախարարի պաշտոնը: Այս կարգավիճակում նա էական պատասխանատվություն էր կրում ապարտհեյդի դեմ մղվող պայքարի ճնշման նպատակով ընդունվող օրենքների համար:

1959 թվականին Չարլզ Սվարթը նշանակվում է Հարավաֆրիկյան Միության գեներալ նահանգապետ: Նա հրաժարվեց պաշտոնը ստանձնելու հետ կապված Ելիզավետա թագուհուն երդվելու և համապատասխան համազգեստ հագնելու արարողակարգից: Նույն թվականին Հարավային Աֆրիկայի սպիտակ փոքրամասնության շրջանում հանրաքվե անցկացրեց, որի արդյունքներով որոշվեց դադարեցնել Հարավաֆրիկյան Միության բրիտանական դոմինիոնի գոյությունը և հաստատել հանրապետություն: 1961 թվականին ընդունվեց նոր Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրությունը և Սվարթը դիմեց թագուհուն գեներալ-նահանգապետի պաշտոնը վերացնելու խնդրանքով[6]: Դրա փոխարեն մտցվեց հանրապետության նախագահի պաշտոնը և խորհրդարանը Չարլզ Ռոբերտս Սվարթին ընտրեց առաջին նախագահ: Չնայած նախագահն ընտրվում էր յոթ տարի ժամկետով, Սվարթը այդ պաշտոնում մնաց վեց տարի և 1967 թվականին հրաժարական տվեց: Նա մահացավ 1982 թվականին: Սվարթը հայտնի էր որպես "Blackie" (Սվարթ աֆրիկաանսով նշանակում է «սև»)[3][7][8][9]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schirmer, Peter (1981), "Swart, Charles Robberts", Die Beknopte Geiilustreerde Ensiklopedie van Suid-Afrika, Johannesburg: Central News Agency, pp. 182.
  • Kruger, Jannie. President C.R. Swart. — Kaapstad Bloemfontein Johannesburg : Nasionale Boekhandel, 1961. — P. 1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 http://www.sahistory.org.za/dated-event/charles-robberts-blackie-swart-first-state-president-south-africa-born
  4. Kruger Jannie (1961)։ President C.R. Swart։ Kaapstad Bloemfontein Johannesburg: Nasionale Boekhandel։ էջ 1 
  5. Obituary: Charles Swart, ex-South African leader, Lakeland Ledger – 17 Jul 1982
  6. A War Won, TIME Magazine, 9 June 1961
  7. http://www.sahistory.org.za/pages/index/extra-dates/twih-extra-pop-13-07-19-07-2008.html(չաշխատող հղում)
  8. This article is predominantly based on the information derived from Schirmer Peter (1981)։ «Swart, Charles Robberts»։ Die Beknopte Geiilustreerde Ensiklopedie van Suid-Afrika։ Johannesburg: Central News Agency։ էջ 182 
  9. http://www.sahistory.org.za/people/charles-robberts-blackie-swart