Չարլզ Ռայթ (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ռայթ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1935(1935-08-25)[1][2] (88 տարեկան)
ԾննդավայրPickwick Dam, Հարդին շրջան, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3][4][5]
ԿրթությունChrist School?
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, քննադատ, համալսարանի դասախոս և դպրոցի ուսուցիչ
ԱշխատավայրՎիրջինիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Charles Wright Վիքիպահեստում

Չարլզ Ռայթ (անգլ.՝ Charles Wright, օգոստոսի 25, 1935(1935-08-25)[1][2], Pickwick Dam, Հարդին շրջան, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, թարգմանիչ, քննադատ, 24 բանաստեղծությունների գրքերի և քննադատական գրքերի 2 ժողովածուի հեղինակ։ Թարգմանել է Դինո Կամպանայի և Էուջենիո Մոնտալեի բանաստեղծությունները։ Նա գրականական բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ 2014 թվականի հունիսին նա դարձել է ԱՄՆ պոետ-դափնեկիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թենեսի նահանգում՝ Պիկվիկ-Դամում։ Դևիդսոն քոլեջում ստացել է պատմական կրթություն, չորս տարի ծառայել է ԱՄՆ-ի բանակում, Այովայի համալսարանում սովորել է գրելու արվեստ, որտեղ ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան։ 1966 թվականից մինչև 1983 թվականը դասավանդել է Իրվանում՝ Կալիֆոռնիական համալսարանում։ 1999 թվականից մինչև 2002 թվականը եղել է ամերիկացի պոետների ակադեմիայի ռեկտոր, գրեթե 30 տարի եղել է Վիրջինիայի, Շարլոտսվիլի համալսարանի պրոֆեսոր։ 2014 թվականի հունիսին ստացել է ԱՄՆ-ի պոետ-դափնեկրի կոչում և նույն թվականի սեպտեմբերի 25-ից անցել է իր պարտականությանը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1942 թվականը նրա հայրը վարչության հովտում աշխատել է ինժեներ։ Ընտանիքը հաճախ էր մի տարածքից տեղափոխվում մեկ այլ տարածք, բայց երեխաները մեծացել են Քինգսպորտ քաղաքում։ Բանակային ծառայության ժամանակ՝ գտնվելով Իտալիայում, Չարլզը սկսել է կարդալ և գրել բանաստեղծություններ։ Էզրա Փաունդի «Blandula, Tenulla, Vagula» ստեղծագործությունը շշմեցրել է նրան։ Նա այդ ժամանակ եղել է 23 տարեկան։ Նա այդ ժամանակ գտնվել է այն տարածքում, որի մասին խոսվում է բանաստեղծության մեջ։ Բացի Փաունդից՝ Ռայթի ոգեշնչման աղբյուրները եղել են Իտալիան, նրա բնապատկերն ու բանստեղծները, նաև կինոն։ Առաջին բանաստեղծական ժողովածուները արժանացել են քննադատության դրական գնահատականի, այնուհետև յուրաքանչյուր նոր ժողովածուի հետ բանաստեղծի հեղինակությունը նույնպես աճել է։ Ted Genoways նշում է, որ նրա ստեղծագործությունները ձգտում են իդեալականի, սակայն նրա բանաստեղծությունները ենթարկվում են այնպիսի բանաստեղծների ազդեցությանը, ինչպիսիք են՝ Դու Ֆուն, Վան Վեյը, Ջերարդ Մենլի Հոփքինսը և Էզրա Փաունդը։ Բանաստեղծի համար կարևոր բանաստեղծներ են եղել նաև Ուոլթ Ուիթմենը, Էմիլի Դիքինսոնը, Դանթեն։ Փաունդի ազդեցությունը նկատելի է նրա ստեղծագործության վաղ շրջանում։ Որպես իր ոճի սկիզբ՝ Ռայթը նշել է Dog Creek Mainline բանաստեղծությունը։ "Homage to Paul Cezanne" բանաստեղծությունում նշել է՝ ինչպես է ցանկանում գրել։ Ռայթի ոճը փոխվել է 80-ական թվականների վերջին և 90-ական թվականներին։

Ռայթը հայտնի է մետաֆիզիկական պոեզիայի իր հարուստ օրինակով։ Չնայած Ռայթը պատկանում է հարավային Ամերիկայի բանաստեղծների թվին՝ նրա բանաստեղծությունները տարբեր են հարավի գրելաոճից։ Մեկ այլ տեսանկյունից՝ քննադատները Ամերիկայի հարավի հետ գտնում են նման հատկանիշներ՝ ընտանիքի թեման, ապրողների թվում մահացածների ներկայությունը։ 2011 թվականին Ռեյթը ասել է՝ նրա բոլոր բանաստեղծությունների բովանդակությունը լեզուն, բնապատկերն ու Աստծո գաղափարն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից ամուսնացել է դերասանուհի և լուսանկարչուհի Հոլլի ՄակԻնտայերի հետ։ Ունի մեկ երեխա՝ Լյուկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Record #110426741 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. http://bollingen.yale.edu/poet/charles-wright
  7. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/224
  8. http://www.nytimes.com/2014/06/12/books/charles-wright-named-americas-poet-laureate.html
  9. Guggenheim Fellows-ի տվյալների բազա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ռայթ (բանաստեղծ)» հոդվածին։