Չարլզ Պոնզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Պոնզի
իտալ.՝ Carlo Ponzi
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1882(1882-03-03)[1]
ԾննդավայրԼուգո, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 18, 1949(1949-01-18)[2] (66 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԳերեզմանՌիո դե Ժանեյրո
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ, Flag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունհանցագործ, բանկիր և ինքնակենսագիր
Charles Ponzi Վիքիպահեստում

Չարլզ Պոնզի (մարտի 3, 1882(1882-03-03)[1], Լուգո, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 18, 1949(1949-01-18)[2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), իտալացի ֆինանսական բուրգ կառուցող, «Պոնզիի սխեմա»-ի հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիքում արտագաղթել է ԱՄՆ՝ ստեղծելով ամենասրամիտ և օրիգինալ ֆինանսական բուրգերից մեկը, որը հետագայում անվանվեց նրա պատվին: Մանկության և երիտասարդության մասին քիչ բան է հայտնի, իսկ տեղեկությունը հակասական է: 1903 թվականին Պոնզին մեկնել է արտերկիր՝ ճանապարհին կորցնելով ամբողջ գումարը: Ամերիկայի մուտքի մոտ ուներ ընդամենը երկուսուկես դոլար: Գումար վաստակելու փորձերը անհաջող էին մինչև 1919 թվականը, երբ Պոնզին կահույք վաճառող ընկերոջից 200 դոլար վարկ վերցնելով ստեղծեց ընկերություն:

Ընկերությունը գրանցվել է Բոստոնում և կոչվել Արժեթղթերի փոխանակման ընկերություն: Այն զբաղվում էր արբիտրաժային գործարքներով: Ընկերությունը թողարկել է պարտքերի անդորրագրեր, որոնցում պարտավորվել է 90 օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր 1000 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 1500 դոլար: 1920 թվականի գարնանը Պոնզին ընկերության վերահսկողությունը փոխանցեց 18-ամյա Լյուսի Մարտելիին: Մինչդեռ ինքը հեղինակավոր թաղամասում գնեց թանկարժեք առանձնատուն:

Բուրգը փլուզվեց 1920 թվականի ամռանը Դենիելս անունով ավանդատուներից մեկի կողմից դատական գործի արդյունքում, որը պահանջում էր «Պոնզի» ընկերության շահույթի 50%-ը: Ըստ այդ ժամանակվա օրենքների, նման դատավարությունը թույլ էր տալիս սառեցնել Պոնզիի այն միջոցները, որոնք գտնվում էին բանկային հաշիվներում: Հուլիսի 26-ին Պոնզին հայտարարեց ավանդների ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված հարկային մարմինների ստուգումների հետ: 1920 թվականի օգոստոսի 12-ին Պոնզին կալանավորվեց աուդիտի արդյունքների պատճառով, որը բացահայտեց 7 միլիոն պարտք, իսկ հաշիվներում ունեցած միջողները կազմեց 4 միլիոն: 1920 թվականի հոկտեմբերի 25-ին Պոնզին ճանաչվեց սնանկ, իսկ հոկտեմբերի 30-ին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

Նույնիսսկ բանտում Պոնզին շարունակում էր ֆինանսական կեղծիքներով զբաղվել, իսկ 1934 թվականին արտաքսվեց հայրենիք: Այնտեղ դարձավ անգլերենի թարգմանիչ: Ավելի ուշ, Մուսոլինիի հովանավորությամբ տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո`աշխատելու որպես իտալական ավիաուղիների ներկայացուցիչ:

Չարլզ Պոնզին մահացավ Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցի բարեգործական բաժանմունքում ուղեղի արյունազեղումից՝ թողնելով 75 դոլար:

Հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի խաբեբա Բեռնարդ Մադոֆը կազմակերպել է «Մադոֆի հիմնադրամ» («Madoff Securities») ֆինանսական բուրգը՝ ըստ «Պոնզիի սխեմա»-ի, այսինքն, երբ ներդրումների տոկոսադրույքը վճարվում է նոր հաճախորդների ներհոսքի հաշվին[3]:

2018 թվականի մարտին կրիպտոարժույթի հիման վրա գործարկվեց բուրգ՝ խելացի պայմանագրային կառավարչի հետ: Հայտնի կեղծարարի հետևորդները բացահայտ հայտարարելով իրենց բուրգի ազնվության մասին իրենց կոչեցին Ponzi Trust (Պոնզի տրաստ):

Խաղարկային ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվական՝ «Պոնզիի սխեմա» հեռուստաֆիլմ / Le système de Ponzi, ռեժ. Դանթե Դեզարտ (ֆր.՝ Dante Desarthe), գլխավոր դերում Սկալի Դելպեյրա (ֆր.՝ Scali Delpeyrat)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 American National Biography — 1999.
  2. 2,0 2,1 2,2 Find a Grave — 1995.
  3. «В США арестованы прикрывавшие пирамиду Мэйдоффа программисты» lenta.ru от 14.11.2009: «Фонд Мейдоффа действовал с 1960-х годов по так называемой схеме Понци, то есть когда проценты по инвестициям выплачивались за счет притока новых клиентов».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գոլուբիցկի Միխայլովիչ Սերգեյ։ Չարլզ Պոնզիի ողբերգությունը. Բուրգերի սխեմաների մեծ գաղտնիքներն ու ծագումը։ Բեսթսելլեր։ էջեր Ի՞նչ է քո աստծո անունը: 20–րդ դարի մեծ խաբեություններ:։ ISBN http://sgolub.ru/protograf/tragikomediya-charlza-pontsi-velikie-tainy-i-istoki-piramidalnykh-skhem