Չարլզ Ուիլսոն Փիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Ուիլսոն Փիլ
անգլ.՝ Charles Willson Peale
CharlesWillsonPeale.jpeg
Ծնվել էապրիլի 15, 1741(1741-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրChester, Քուին Էննս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4]
Վախճանվել էփետրվարի 22, 1827(1827-02-22)[1][3][5][…] (85 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6]
ՔաղաքացիությունFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ, բնագետ, փորագրիչ, ռազմական գործիչ, գիտնական և գյուտարար
Ոճնեոդասականություն[7]
Ժանրդիմապատկեր[8]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Artist in His Museum?
ԱշակերտներJeremiah Paul?
Պաշտոնmember of the Pennsylvania House of Representatives?
ԱմուսինElizabeth DePeyster Peale?
ԶավակներՌեմբրանդ Փիլ[9], Raphaelle Peale?[9], Rubens Peale?[9], Titian Peale?[9], Franklin Peale? և Sophonisba Angusciola Peale Sellers?
Charles Willson Peale Վիքիպահեստում

Չարլզ Ուիլսոն Փիլ (անգլ.՝ Charles Willson Peale, ապրիլի 15, 1741(1741-04-15)[1][2][3][…], Chester, Քուին Էննս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4] - փետրվարի 22, 1827(1827-02-22)[1][3][5][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6]), 18-19-րդ դարերի սահմանագծի ամերիկացի նկարիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչություն է սովորել է Բոստոնում, Ջոն Սինգլտոն Կոպլիի` իր ժամանակների ամերիկացի մեծագույն դիմանկարչի և բնանկարիչի արվեստանոցում։ Հետագայում Չ. Ու. Փիլը թողնում է Ամերիկան և իր կրթությունը շարունակում է Լոնդոնում` հաջորդ երեք տարիներին սովորելով Բենջամին Ուեսթի մոտ։ Փիլի ստեղծագործությունները կրկնում են նաև իր ուսուցիչների թեմաները. դրանք են հիմնականում բնանկարային և դիմանկարային գեղանկարչությունը։ Նրա կտավները հայտնի են մանրամասների մանրակրկիտ պատկերման, ինչպես նաև` կտավի վրա լույսի և ստվերի խաղի հմուտ փոխանցման համար։

Չ. Ու. Փիլի, ինչպես նաև ամերիկացի մեկ այլ վարպետի` Ֆրեդերիկ Ռեմինգտոնի ստեղծագործությունները, զգալիորեն վերամշակելով, որպես իր վաղ աշխատանքների հիմք է օգտագործել աբստրակտ գեղանկարչության ներկայացուցիչ Ռոյ Լիխտեյնշտեյնը։

Չ. Ու. Փիլը և իր որդին` Ռեմբրանդ Փիլը, Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի հիմնադիրներից են։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է երեք անգամ։

  • 1762-1790 թվականներին ամուսնացած է եղել Ռեյչել Բրյուերի հետ, ումից տասը երեխա է ունեցել, որոնց կեսը մահացել է մանկության տարիներին։ Ողջ մնացած երեխաներն են Ռաֆայելը, Ռեմբրանդը, Ռուբենսը, Անժելիկա Կուֆմանը և Սոֆոնիսբա Անգվիսոլան (բոլոր երեխաները կոչվել են իրենց հոր սիրելի նկարիչների անուններով)։
  • իր առաջին կնոջ մահվանից հետո, 1791-1804 թվականներին, ամուսնացած է եղել Ելիզավետ դե Պեյստերի հետ, ով նրան ևս վեց երեխա է պարգևել, այդ թվում` որդիներ Տիցիանին և Ֆրանկլինին և դուստր Էլիզավետին։
  • 1804 թվականին, երկրորդ կնոջ մահից հետո Փիլն ամուսնացել է Հաննա Մորի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]