Չարլզ Թեյլոր (պետական գործիչ)
| Չարլզ Թեյլոր անգլ.՝ Charles McArthur Ghankay Taylor | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 28, 1948[1][2] (78 տարեկան) |
| Ծննդավայր | Արթինգտոն, Greater Monrovia District, Մոնտսերադո երկրամաս, Լիբերիա |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | բողոքականություն |
| Կրթություն | Bentley University? և The Newman School? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և warlord |
| Ամուսին | Ջուել Թեյլոր |
| Զբաղեցրած պաշտոններ | President of Liberia? |
| Կուսակցություն | National Patriotic Party? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Charles McArther Emmanuel? |
Չարլզ ՄակԱրթուր Գանկայ Թեյլոր (անգլ.՝ Charles McArthur Ghankay Taylor,) լիբերիացի պետական և քաղաքական գործիչ է, Լիբերիայի նախագահը (1997–2003 թթ.)։ Թեյլորը համարվել է Արևմտյան Աֆրիկայի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը[3]։ Նա հիմնական դեր է խաղացել Լիբերիայի առաջին քաղաքացիական պատերազմի բռնկման մեջ և համարվում է 1987 թվականին Բուրկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջման պլանավորողը։ Իր իշխանության տարիներին Թեյլորին մեղադրել են նրանում, որ նա զինել և աջակցել է հարևան Սիեռա Լեոնեում գործող ապստամբներին, որտեղ նույնպես քաղաքացիական պատերազմ է ընթացել։ Երկրորդ քաղաքացիական պատերազմի ընթացքում Թեյլորը ստիպված հրաժարական է տվել և արտագաղթել, սակայն հետագայում նրան ձերբակալել են և դատել Սիեռա Լեոնեի հատուկ դատարանում՝ 50 տարվա ազատազրկման[4] և բանտարկել Մեծ Բրիտանիայում[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Թեյլորը ծնվել է 1948 թվականի հունվարի 28-ին, Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիային մոտ գտնվող Արթինգտոն փոքր քաղաքում՝ դատավորի ընտանիքում[6] և եղել է ընտանիքի 15 երեխաներից երրորդը[7]։ Նրա մայրը եղել է գոլա էթնիկ խմբից, իսկ հայրը՝ ամերիկա-լիբերիացի (աֆրոամերիկացի գաղթականների հետնորդ)[8]։
1972 թվականին Թեյլորը մեկնել է ԱՄՆ՝ ուսման։ Ուսանելու ընթացքում նա աշխատել է որպես պահակ, բեռնատարի վարորդ և մեխանիկ Չեմբերլեյնի քոլեջում (Նյուտոն, Մասաչուսեթս)[9], իսկ հետո ավարտել է Բենթլի քոլեջի տնտեսագիտական ֆակուլտետը[10]։ 1979 թվականին, երբ Լիբերիայի նախագահ Ուիլյամ Տոլբերտը այցելել է ԱՄՆ, Թեյլորը ղեկավարել է նրա դեմ կազմակերպված ցույցը Նյու Յորքում։ Նա սպառնացել է գրավել հյուպատոսարանը, ինչի համար կալանավորվել է[11][12]։ Շուտով նրան ազատ են արձակել։
1980 թվականի ապրիլի 12-ին Լիբերիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի արդյունքում նախագահ Տոլբերտը սպանվել է, և իշխանության է անցել սերժանտ Սամուել Դոուն։ Թեյլորը վերադարձել է Լիբերիա և Դոուի վարչակազմում զբաղեցրել պաշտոն։ 1983 թվականին նրան մեղադրել են 1 մլն դոլար յուրացնելու մեջ, ինչից հետո նա փախել է ԱՄՆ, սակայն Դոուն պահանջել է նրա արտահանձնումը։ 1984 թվականի մայիսին Թեյլորը ձերբակալվել է 922 հազար դոլար յուրացնելու համար և փակվել Փլիմութի բանտում (Մասաչուսեթս), սակայն 1985 թվականին սեպտեմբերին նա փախել է բանտից և ապաստան գտել Լիբիայում[13]։ 2008 թվականին լիբերիացի սենատոր և նախկին դաշտային հրամանատար Յեդու Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է թողել Թեյլորին՝ Դոուին տապալելու նպատակով[14], իսկ 2011 թվականին ԱՄՆ ՊՆ հետախուզությունը հաստատել է, որ Թեյլորի հետ համագործակցել են 1980-ականներից[15]։
Առաջին քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով Թեյլորը տեղափոխվել է Կոտ դ’Իվուար, որտեղ ստեղծել է «Լիբերիայի ազգային հայրենասիրական ճակատ» (NPFL) անունով խմբավորումը, որը հիմնականում բաղկացած է եղել դան ազգից և մանր ցեղերից[16]։
1989 թվականի դեկտեմբերի 24-ին նրա ջոկատը ներխուժել է Կոտ դ’Իվուարից Լիբերիայի տարածք, անցնել Սեսոս գետը և հարձակվել Բուտուո քաղաքի վրա Նիմբա շրջանի տարածքում[17][18]՝ սկսելով զինված պայքար Դոուի ռեժիմի դեմ։
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համագործակցության կազմակերպության երկրները որոշել են միջամտել Լիբերիայում սկսված քաղաքացիական պատերազմին։ 1990 թվականի օգոստոսի 7-ին Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջնորդական կոմիտեն որոշել է ընդունել ստեղծել ռազմական դիտորդների խումբ, որի նպատակը պետք է լիներ կարգավորել Արևմտյան Աֆրիկայի ներքին հակամարտությունները, հատկապես Լիբերիայում, և նույն թվականի օգոստոսին ԱԱՊՏՀԿ֊ի խաղաղապահ ուժերը մտել են Լիբերիա։ Այդ ընթացքում Թեյլորի ապստամբներից առանձնացած խումբը՝ Փրինս Ջոնսոնի գլխավորությամբ, կազմել է Անկախ ազգային հայրենասիրական ճակատ (INPFL)։ Սեպտեմբերին Ջոնսոնի ջոկատները մոտեցել են մայրաքաղաքին և բանակցությունների անվան տակ առաջարկել նախագահ Սամուել Դոուին հանդիպում ՄԱԿ-ի առաքելության կազմում, որտեղ Դոուն գերեվարվել է և ապա դաժանորեն սպանվել[19]։
ԱԱՊՏՀԿ֊ի հովանու ներքո ստեղծվել է Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն, որի ժամանակավոր նախագահ է դարձել Ամոս Սոյերը։ ԱԱՊՏՀԿ֊ը աջակցել է նրան, սակայն Թեյլորը հրաժարվել է համագործակցել այդ կառավարության հետ և շարունակել պատերազմը[16]։ Նոյեմբերի 28-ին Թեյլորի ապստամբներն ու Դոուի զինվորները Բամակոյում (Մալի) ստորագրել են հրադադարի համաձայնագիր, իսկ դեկտեմբերի 21-ին Բանջուլում ստորագրվել է խաղաղության պայմանագիր Ժամանակավոր կառավարության, Թեյլորի ապստամբների և Դոուի կողմնակիցների մնացորդների միջև[20]։ Սակայն որոշ ժամանակ անց բախումները վերսկսվել են։
1991 թվականի ապրիլին Դոուի սպանված կողմնակիցներից կազմված (հիմնականում մանդինկա և կրան ազգերից) և նախկին տեղեկատվության նախարար Ալհաջի Կրոմայի ղեկավարած «Լիբերիայի ժողովրդավարության համար Միացյալ ազատագրական շարժումը» (ULIMO) ներխուժել է Լիբերիա և հարձակվել Թեյլորի ապստամբների վրա։ Հունիսի 30-ին Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Յամուսուկրոում տեղի է ունեցել հանդիպում Չարլզ Թեյլորի և Ժամանակավոր կառավարության նախագահ Ամոս Սոյերի միջև[20]։ 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Թեյլորի ապստամբները հարձակվել են մայրաքաղաք Մոնրովիայի վրա[20]։ Սակայն նրանք պարտություն են կրել։
1993 թվականի հուլիսի 17-ին Ժնևում ULIMO-ն, Ժամանակավոր կառավարությունը և Թեյլորի ապստամբները ստորագրել են հրադադարի համաձայնագիր, իսկ հուլիսի 25-ին Կոտոնուում (Բենին) ստորագրվել է ևս մեկ խաղաղության պայմանագիր, որը նախատեսում էր զինաթափում, անցումային կառավարության ստեղծում և համընդհանուր ընտրություններ[20]։ Դրա արդյունքում սկսվել է Լիբերիայի պետական մարմինների ձևավորումը։ Օգոստոսի 7-ին ստեղծվել է Պետական խորհուրդը, իսկ նոյեմբերի 3–5-ին՝ անցումային կառավարությունը։ Սակայն իշխանության ձևավորումը ուղեկցվել է սուր քաղաքական պայքարով, որն արագ վերածվել է զինված բախումների։
1994 թվականի մայիսին ULIMO-ում քաղաքական պատճառներով տեղի է ունեցել պառակտում Ալհաջի Քրոմահի և գեներալ Ռուզվելտ Ջոնսոնի միջև։ Պատերազմը վերածվել է էթնիկ հակամարտության՝ յոթ զինված ապստամբական խմբավորումների մասնակցությամբ, որոնք պայքարել են երկրի և նրա ռեսուրսների (երկաթ, ադամանդներ, փայտ, կաուչուկ) վերահսկողության համար։
1995 թվականի սեպտեմբերին սկսել է գործել Լիբերիայի Պետական խորհուրդը, որի կազմում տեղ են գտել զինված խմբավորումների ղեկավարները, այդ թվում՝ Չարլզ Թեյլորը, որը դարձել է խորհրդի փոխնախագահ։
1996 թվականի ապրիլի 6-ին Թեյլորի և Կրոմայի զինյալները փորձել են ձերբակալել Ռուզվելթ Ջոնսոնին սպանության մեղադրանքով, ինչը հանգեցրել է զինված բախումների Մոնրովիայում[20][21]։ Օգոստոսի 17-ին բոլոր յոթ խմբավորումները ստորագրել են հրադադարի համաձայնագիր[20]։ Հոկտեմբերի 31-ին Թեյլորի դեմ կատարվել է մահափորձ, ինչը վախ է առաջացրել պատերազմի վերսկսման վերաբերյալ։ Սակայն նա ռադիոյով հայտարարել է իր ուժերին՝ «պահպանել հանգստություն»[22]։
Նոյեմբերի 22-ին Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը սկսել է բոլոր կողմերի զինաթափումը[20]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո երկիրը սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին։
Լիբերիայի նախագահ. Երկրորդ քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի հուլիսի 19-ին Լիբերիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ հաղթանակ է տարել Չարլզ Թեյլորը՝ հավաքելով 75,33 % ձայներ։ Նրա օգտին անցկացվող քարոզարշավի մի նշանաբանն էր. «Նա սպանեց մորս։ Նա սպանեց հորս։ Բայց ես քվեարկում եմ նրա օգտին» (անգլ.՝ He killed my Ma, he killed my Pa, but I will vote for him)[23]։
Չարլզ Թեյլորը ամրապնդել է իր իշխանությունը՝ հիմնականում անվտանգության ուժերը մաքրելով իր հակառակորդներից, սպանել ընդդիմադիր գործիչներին և ստեղծել նոր կիսառազմական ուժեր, որոնք հավատարիմ էին միայն իրեն կամ իր ամենահավատարիմ սպաներին։ Այնուամենայնիվ, նա դեռ ուներ մի քանի հակառակորդներ, հիմնականում Առաջին քաղաքացիական պատերազմի նախկին դաշտային հրամանատարներ, որոնք պահպանում էին իրենց ուժերի մի մասը՝ պաշտպանվելու Թեյլորից։ Նրա ամենակարևոր հակառակորդը եղել է Ռուզվելտ Ջոնսոնը։ Մի քանի զինված բախումներից հետո Ջոնսոնի գրեթե բոլոր կողմնակիցները սպանվել են Թեյլորի անվտանգության ուժերի կողմից 1998 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մեծ փոխհրաձգության արդյունքում, թեև ինքը՝ Ջոնսոնը, կարողացել է փախչել ԱՄՆ դեսպանատուն։ Երբ Թեյլորի զինված խմբավորումները փորձել են սպանել նրան այնտեղ՝ առաջացնելով խոշոր դիվանագիտական սկանդալ, Ջոնսոնին տարհանել են Գանա։
1999 թվականի սկզբին «Միավորված լիբերիացիները հանուն հաշտեցման և ժողովրդավարության» (ՄԼՀՀ) զինված խմբավորումը սկսել է ներխուժում Լիբերիա՝ Գվինեայի տարածքից՝ սկսելով հերթական քաղաքացիական պատերազմը[24]։ Բացի ներքին խնդիրներից, երկիրը բախվել է նաև միջազգային էմբարգոյի։ Աշխարհի տարբեր երկրներ Թեյլորին մեղադրել են Սիեռա Լեոնեի ապստամբներին աջակցելու մեջ[6]։ 2001 թվականի հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբերիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ ՄԱԿ-ի զեկույցում նշվել է, որ Թեյլորը «շարունակում է բորբոքել Սիեռա Լեոնեի հակամարտությունը»՝ ապստամբներին զենք մատակարարելով ադամանդների դիմաց[25]։ Միջազգային ճնշման ֆոնին լիբերիացի ապստամբները շարունակել են հետ մղել կառավարական զորքերին։ 2002 թվականի փետրվարի 8-ին Թեյլորը երկրում հայտարարվել է արտակարգ դրություն[26]։
Սիեռա Լեոնեում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո 2002 թվականին այդ երկրի կառավարությունն ու ՄԱԿ-ը ստեղծել են ՄԱԿ-ի միջազգային դատարան Սիեռա Լեոնեի ռազմական հանցագործությունների համար։ Թեյլորին մեղադրել են ապստամբներին աջակցելու մեջ, որոնք աչքի էին ընկել խաղաղ բնակչության հանդեպ ծայրահեղ դաժանությամբ։ 2003 թվականի մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգել և ընդլայնել է պատժամիջոցները, իսկ հունիսի 4-ին Սիեռա Լեոնեի ՄԱԿ-ի հատուկ դատարանը Թեյլորի դեմ միջազգային ձերբակալության հրամանագիր է տվել՝ նրան հայտարարելով ռազմական հանցագործ և մեղադրել զանգվածային սպանությունների ու խոշտանգումների, պատանդառության, բռնաբարությունների և սեռական ստրկության մեջ[27]։ 2003 թվականի հուլիսի 3-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել Թեյլորին հրաժարական տալ[28]։
Հուլիսի 19-ին ՄԼՀՀ ջոկատները հրետակոծել են մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան ծայրամասերը, գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Սենտ-Փոլ կամուրջը և ծանր մարտեր սկսել կառավարության զորքերի հետ ծովային նավահանգստի տարածքում[29]։ Հուլիսի 28-ի երեկոյան «Լիբերիայի ժողովրդավարության շարժումը» գրավել է երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Բյուկենեն[30]։ Օգոստոսի 10-ին Թեյլորը ռադիոյով դիմել է քաղաքացիներին՝ ավարտելով խոսքը հետևյալ բառերով. «Աստված կտա, ես դեռ կվերադառնամ»[31]։ Հաջորդ օրը նա հայտարարել է իր հրաժարականի մասին և մեկել Նիգերիա, որը նրան քաղաքական ապաստան է տրամադրել։
Ամերիկյան «Parade» ամսագրի տվյալներով՝ 2003 թվականին Չարլզ Թեյլորը ժամանակակից աշխարհի ամենավատ տասը դիկտատորների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը[32]։
Դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյերա Լեոնեի հատուկ դատարանը շարունակել է ձգտել Լիբերիայի նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել։ 2003 թվականի դեկտեմբերին Ինտերպոլը հրապարակել է այսպես կոչված «կարմիր ծանուցում»՝ կոչ անելով ձերբակալել Չարլզ Թեյլորին[33]։
Հաջորդ տարվա մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով բոլոր պետությունները պարտավորեցվում էին բռնագրավել Թեյլորի և նրա կողմնակիցների հայտնաբերված ֆինանսական ակտիվներն ու ունեցվածքը[34]։
2005 թվականի նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանձնարարել է Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելությանը ձերբակալել և կալանավորել նախկին նախագահին ու հանձնել Սյերա Լեոնեի հատուկ դատարանին[35]։
2006 թվականի մարտի վերջին Նիգերիայի կառավարությունը որոշում է ընդունել նրան հանձնել ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին։ Դրանից հետո նախկին նախագահը անհետացել է Կալաբար քաղաքի իր վիլլայից[36]։
Մարտի 28-ին Թեյլորը ձերբակալվել է Նիգերիայի և Կամերունի սահմանին[37]։ Ականատեսների վկայությամբ՝ նա Գամբորու-Նգալա քաղաք է ժամանել դիվանագիտական համարներով «Ռեյնջ Ռովերով» և սահմանային կետում անցել միգրացիոն հսկողություն, սակայն մաքսավորները նրա մեքենայում հայտնաբերել են մեծ գումար, ինչի հետևանքով ձերբակալել են նրան[38][39]։
Հաջորդ օրը նրան ինքնաթիռով տեղափոխել են Մոնրովիայի օդանավակայան, որտեղ ժամանելուն պես ՄԱԿ-ի խաղաղապահները նրան կալանավորել են և ուղղաթիռով տեղափոխել Ֆրիտաուն՝ այնտեղ Սյերա Լեոնեի հատուկ դատարանին հանձնելու համար[38]։ Քանի որ Թեյլորի նկատմամբ դատավարությունը Սյերա Լեոնեում կարող էր լարել իրավիճակը ամբողջ Արևմտյան Աֆրիկայում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տվել նրան դատել Եվրոպայում։ Հունիսի 20-ին Թեյլորը տեղափոխվել է Նիդերլանդներ և պահվել Հաագայի ՄԱԿ-ի բանտում[40]։
Նրան ներկայացվել է 11 մեղադրանք՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար Սյերա Լեոնեի քաղաքացիական պատերազմի տարիներին, այդ թվում՝ խաղաղ բնակչության ահաբեկում, սպանություններ, բռնաբարություններ, սեռական ստրկություն, երեխաների օգտագործում որպես զինվոր, թալան, մարդկային արժանապատվության նվաստացում, առևանգումներ և հարկադիր աշխատանք[41]։
Դատախազությունը նաև հայտարարել է, որ Թեյլորը ապաստան է տվել Ալ-Քաիդայի անդամներին[42]։
Դատարանում նախկին նախագահը մերժել է իր հասցեի բոլոր մեղադրանքները։ Նրա փաստաբանները պնդել են, որ նա չէր կարող միաժամանակ ղեկավարել Սյերա Լեոնեի ապստամբների ամենօրյա գործողությունները և զբաղվել Լիբերիայի պետական գործերով[43]։
2008 թվականին Լիբերիայում և Սյերա Լեոնեում «մահվան էսկադրոնի» հրամանատար Ջոզեֆ «Զիգզագ» Մարզահը Հաագայի դատավարության ժամանակ վկայել է, որ Թեյլորը հրամայել է իր հավատարիմ զինյալներին զբաղվել մարդակերությամբ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով։ Մարզահի վկայությամբ՝ մարդակերության զոհեր հիմնականում դառնում էին կրան ազգության ներկայացուցիչները, որին պատկանել է Լիբերիայի նախկին նախագահ Սամուել Դոուն, ինչպես նաև Արևմտա-Աֆրիկյան խաղաղապահ ուժերի և ՄԱԿ-ի խաղաղապահ զորախմբերի զինծառայողները[44]։
Մեղադրող կողմը նպատակ է դրել ապացուցել, որ Լիբերիայի նախկին նախագահը հարևան Սյերա Լեոնեում արդյունահանված ադամանդների առևտուր է արել և ստացված գումարներով զինել այդ երկրի ապստամբ խմբավորմանը։
Թեյլորի դատավարությունը լայն ուշադրություն է գրավել, երբ 2010 թվականի օգոստոսի 5-ին դատարանում որպես վկա հանդես է եկել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։ Նա պատմել է, որ 1997 թվականին, երբ հյուրընկալվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային, իր համարում երկու մարդ թակել է դուռը և փոխանցել մի փոքրիկ պարկ՝ ասելով. «Սա նվեր է ձեզ համար»։ Քեմփբելը շարունակել է. «Առավոտյան, երբ արթնացա, բացեցի պարկը։ Մեջը մի քանի քար կար։ Դրանք փոքր էին և աննկատ»[45]։
Քեմփբելը նաև ասել է դատարանին, որ նախաճաշի ժամանակ այդ մասին պատմել է Միա Ֆերրոուին և Քերոլ Ուայթին, որոնցից մեկը պատասխանել է. «Ակնհայտ է, որ դա Չարլզ Թեյլորն է»[46]։
Չորս օր անց դատարանում վկայություն է տվել ամերիկացի դերասանուհի Միա Ֆերոուն, որն ասել է, որ Քեմփբելը գիտեր, թե ով է իրեն ադամանդներ նվիրել[47]։ Բրիտանացի սուպերմոդելի գործակալ Քերոլ Ուայթը նշել էր. «Երբ ընթրում էինք, Նաոմին հետ ընկավ, իսկ Չարլզ Թեյլորը դեպի նրան թեքվեց։ Նաոմին ոգևորված էր և ասաց ինձ, որ նա իրեն ադամանդներ է խոստացել… Նրանք ծիծաղում էին, գլխով էին անում և կարծես ինչ-որ բանի շուրջ համաձայնության էին գալիս՝ երևի նվերի՝ ադամանդի մասին։ Նա ժպտում էր և գլխով անում ի նշան համաձայնության։ Նրանք բարեկամական էին իրար հետ, մի քիչ ֆլիրտ էին անում»[48]։
2012 թվականի ապրիլի 26-ին Սյերա Լեոնեի հատուկ դատարանը ճանաչել է Չարլզ Թեյլորին մեղավոր՝ ռազմական հանցագործություններին աջակցելու և մարդկության դեմ հանցագործություններին դրդելու և դրանց մասնակցելու մեջ։ Դատարանը նշել է, որ Թեյլորը տեղյակ է եղել ՌՕՖ-ի կողմից խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունների մասին, որոնց վրա նա «անմիջական ազդեցություն» է ունեցել, սակայն մերժել է մեղադրանքը[49]։
Մայիսի 30-ին Սյերա Լեոնեի հատուկ դատարանը Թեյլորին դատապարտել է 50 տարվա ազատազրկման՝ բոլոր 11 մեղադրանքներով մեղավոր ճանաչելով նրան[50]։
Այսպիսով, Չարլզ Թեյլորը դարձել է Աֆրիկայի առաջին պետության ղեկավարը, որը կանգնել է միջազգային արդարադատության առջև[51], և առաջին առաջնորդը, որը ճանաչվել է մեղավոր միջազգային դատարանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարված հանցագործությունների համար[49]։
2013 թվականի սեպտեմբերի 26-ին Սյերա Լեոնեի հատուկ դատարանը մերժել է Չարլզ Թեյլորի բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով 2012 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը[52]։ 2013 թվականի հոկտեմբերին Թեյլորը տեղափոխվել է Բրիտանիայի բանտ՝ պատիժը կրելու[53]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Չարլզ Թեյլորի և նրա համալսարանական ընկերուհի Բերենիս Էմանուելիից ծնվել է որդի՝ Չարլզ ՄաքԱրթուր Էմանուելը[54]։ Նրա հոր իշխանության տարիներին Չարլզը ղեկավարել է «Սատանայի ուժեր» հակաահաբեկչական ստորաբաժանումը[55]։ 2006 թվականին նա ձերբակալվել է ԱՄՆ մուտք գործելիս՝ անձնագիր կեղծելու մեղադրանքով, իսկ 2009 թվականին Մայամիի դաշնային դատարանը նրան դատապարտել է 97 տարվա ազատազրկման՝ Լիբերիայում իրականացրած խոշտանգումների և այլ հանցագործությունների համար[55]։
1997 թվականի հունվարին Թեյլորն ամուսնացել է Ջուել Հովարդի հետ, որից նա ունի որդի։ 2005 թվականի հուլիսին նա ամուսնալուծության դիմում է ներկայացրել նշելով, որ իր ամուսինը աքսորված է Նիգերիայում, և իր համար դժվար է տեսնել նրան ՄԱԿ-ի արգելքների պատճառով։ 2006 թվականին նրանց ամուսնալուծությունը հաստատվել է[56]։ 2017 թվականի ընտրություններում Ջուել Թեյլորը ընտրվել է Լիբերիայի փոխնախագահ։
2001 թվականի նոյեմբերին Թեյլորը հրապարակավ պատժել է իր տասներեքամյա դստերը, որը ժամանակավորապես հեռացվել է դպրոցից վատ պահվածքի համար, տասը անգամ հարվածելով նրան փայտով իր դասընկերների ներկայությամբ։ Նախագահական աշխատակազմը հաղորդել էր նրա խոսքերը, որ որպես պետության ղեկավար՝ նա պատասխանատվություն է կրում ոչ միայն իր երեխաների, այլ ամբողջ երկրի երեխաների դաստիարակության համար[57]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Александр Габуев Гаагский трибунал открыл Африку // Коммерсантъ : газета. — 2007. — № 96. — С. 11.
- ↑ «Charles Taylor war crimes convictions upheld» (անգլերեն). BBC. 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Liberia's Charles Taylor transferred to UK». BBC News. BBC. 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- 1 2 «Charles Ghankay Taylor» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Charles Taylor: A wanted man» (անգլերեն). CNN. 2006 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Ալեքսանդր Գաբուև Գաագայի դատարանը բացեց Աֆրիկան // Коммерсантъ : թերթ. — 2007. — № 96. — С. 11. Архивировано из первоисточника 9 հունիսի 2020.
- ↑ Георгий Степанов (2003 թ․ օգոստոսի 10). «Упрямый Папочка» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Георгий Степанов (2003 թ․ օգոստոսի 10). «Упрямый Папочка» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Александр Габуев Гаагский трибунал открыл Африку // Коммерсантъ : газета. — 2007. — № 96. — С. 11.
- ↑ «A Profile of Charles Taylor» (ռուսերեն). The PBS NewsHour. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Александр Габуев Гаагский трибунал открыл Африку // Коммерсантъ : газета. — 2007. — № 96. — С. 11.
- ↑ «US freed Taylor to overthrow Doe, Liberia's TRC hears» (անգլերեն). Mail & Guardian Online. 2008 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Former Liberian dictator Charles Taylor had US spy agency ties» (անգլերեն). The Boston Globe. 2012 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
- 1 2 «Liberia - First Civil War - 1989-1996». GlobalSecurity.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Jonathan Paye-Layleh (2009 թ․ դեկտեմբերի 24). «Grim legacy of Liberia's most isolated town» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Lydia Polgreen (2006 թ․ ապրիլի 2). «A Master Plan Drawn in Blood» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Дмитрий Полонский (2006 թ․ մայիսի 8). «Убийства мировых лидеров» (ռուսերեն). Журнал «Власть».
- 1 2 3 4 5 6 7 «LIBERIA: A chronology of 25 years of conflict and turmoil». GlobalSecurity.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Liberian Civilian Hostages Are Trapped in Mortar Attack» (անգլերեն). The New York Times. 1996 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Liberian Militia Leader Dodges Gunmen's Attack» (անգլերեն). The New York Times. 1996 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Sarah Left (2003 թ․ օգոստոսի 4). «War in Liberia» (անգլերեն). Guardian. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Владимир Кара-мурза Мировая общественность обвиняется в изнасиловании // Коммерсантъ : газета. — 2003. — № 141. — С. 10.
- ↑ Георгий Степанов (2003 թ․ օգոստոսի 10). «Упрямый Папочка» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «В Либерии введено чрезвычайное положение». newsru.ru (ռուսերեն). 2002 թ․ փետրվարի 9.
- ↑ Георгий Степанов (2003 թ․ օգոստոսի 10). «Упрямый Папочка» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Антон Черных США открывают третий фронт // Коммерсантъ : газета. — 2003. — № 115. — С. 10.
- ↑ «Либерийские повстанцы захватили ключевой мост на подступах к Монровии». newsru.ru (ռուսերեն). 2003 թ․ հուլիսի 20.
- ↑ {{{заглавие}}} // Коммерсантъ. — 2003. — № 132. — С. 9.
- ↑ «Президент Либерии: "Я еще вернусь"» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2003 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Горячая десятка современных диктаторов: Ким Чен Ир, король и принц Саудовской Аравии, Садам Хусейн и другие». «Вокруг новостей». 2003 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Интерпол хочет арестовать Тейлора» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2003 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Обвиняемый в преступлениях против человечества Чарльз Тейлор исчез» (ռուսերեն). РИА НОВОСТИ. 2006 թ․ մարտի 28.
- ↑ «Бывший президент Либерии Чарльз Тейлор отказался явиться на собственный процесс» (ռուսերեն). Центр новостей ООН. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Гаагский трибунал упустил экс-президента Либерии» (ռուսերեն). «ВЗГЛЯД.РУ». 2006 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Надежда Воронина (2007 թ․ հունիսի 5). «Гаагский трибунал начал судебный процесс над Чарльзом Тейлором» (ռուսերեն). Российская газета. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- 1 2 «Миротворцы ООН арестовали экс-президента Либерии» (ռուսերեն). «ВЗГЛЯД.РУ». 2006 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Charles Taylor caught in Nigeria» (անգլերեն). BBC. 2006 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Андрей Поскакухин (2006 թ․ հունիսի 20). «Бывший президент Либерии Чарльз Тейлор доставлен в тюрьму в Гааге» (ռուսերեն). РИА Новости.
- ↑ «The charges against Charles Taylor» (անգլերեն). BBC. 2006 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Susannah Price (2005 թ․ մայիսի 24). «UN pressed over Liberia's Taylor» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Taylor labels Hague case 'lies'» (անգլերեն). BBC. 2009 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Экс-президент Либерии "приказывал есть врагов"» (ռուսերեն). BBC. 2008 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Наоми Кэмпбелл дала показания о "кровавых алмазах"» (ռուսերեն). Բի-բի-սի. 2010 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Наоми Кэмпбелл призналась, что получила в подарок "кровавые алмазы"». euronews (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Миа Фэрроу: Наоми Кэмпбелл знала, кто подарил ей "кровавый алмаз"» (ռուսերեն). РИА Новости. 2010 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Гаагский суд распутывает паутину лжи Наоми Кэмпбелл». kleo.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- 1 2 «Гаага: Тейлор виновен в содействии военным преступлениям» (ռուսերեն). BBC. 2012 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Экс-президент Либерии получил 50 лет тюрьмы» (ռուսերեն). BBC. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «По делу Чарльза Тейлора завершен процесс допроса свидетелей обвинения» (ռուսերեն). Центр новостей ООН. 2009 թ․ փետրվարի 2.
- ↑ «Appeals Chamber Upholds Taylor's Jail Sentence». charlestaylortrial.org (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Liberia's Charles Taylor transferred to UK». BBC News (անգլերեն). BBC. 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Carrie Weimar (2007 թ․ փետրվարի 6). «Liberian torture case traces back to Orlando» (անգլերեն). Tampa Bay Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}: Unknown parameter|deadlink=ignored (|url-status=suggested) (օգնություն) - 1 2 «Сын бывшего президента Либерии приговорен в США к 97 годам тюрьмы». Вести.Ru (ռուսերեն). 2009 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «LIBERIA: Charles Taylor's wife has divorce petition granted» (անգլերեն). IRIN Africa. 2006 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Президент Либерии публично наказал дочь» (ռուսերեն). Բի-բի-սի. 2001 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Trial proceedings are available directly from: the UN Special Court for Sierra Leone
- BBC profile of Charles Taylor
- Charles Taylor legal news and resources, JURIST
- Handing Over Charles Taylor: It's Time, JURIST (op-ed by David Crane, former Chief Prosecutor for the Special Court for Sierra Leone who signed the indictment for Charles Taylor)
- Nigeria agrees to hand Taylor over to Liberia
- "Charles Taylor: A wanted man", CNN, 29 March 2006.
- Special Court for Sierra Leone
- The trial of Charles Taylor – TRIAL WATCH
- Charles Taylor on Trial U.S. Institute of Peace, 7 April 2006 (Audio)
- 10 Fascinating Things About Charles Taylor by The Young Turks
- Firestone and the Warlord – Frontline, PBS
- Charles Taylor collected news and commentary at The New York Times
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Թեյլոր (պետական գործիչ)» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հունվարի 28 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հանցագործներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Աֆրիկայի երկրների քաղաքական գործիչներ
- Լիբերիայի նախագահներ
- Լիբերիայի քաղաքական գործիչներ
- Կալանավորներ և ձերբակալվածներ
- Հանցագործներ
- Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ
- Նախագահներ
- Նախագահներ ըստ երկրի
- Ցեղասպանության կազմակերպիչներ
- Քաղաքական գործիչներ