Չարլզ Էդվարդ Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Չարլզ Էդվարդ Ռոջերս
Charles Buddy Rogers by Richee.jpg
Ծնվել էօգոստոսի 13, 1904(1904-08-13)[1][1][2]
ԾննդավայրՕլեյթ, Կանզաս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 21, 1999(1999-04-21)[1][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿանզասի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սպա, ջազ երաժիշտ, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Մերի Փիքֆորդ և Մերի Փիքֆորդ
Պարգևներ և մրցանակներ

Չարլզ Էդվարդ Ռոջերս (անգլ.՝ Charles Edward Rogers, օգոստոսի 13, 1904(1904-08-13)[1][1][2], Օլեյթ, Կանզաս, ԱՄՆ - ապրիլի 21, 1999(1999-04-21)[1][1][2][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ջազ երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը ծնվել է Մոդ և Բերտ Հենրի Ռոջերսների ընտանիքում՝ Կանզաս նահանգի Օլաթե քաղաքում։ Սովորել է Կանզասի համալսարանում։ 1920-ական թվականներին սկսել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում։ Նա տաղանդավոր տրոմբոնահար էր և նվագել է այլ երաժշտական գործիքներ։ Ռոջերսը իր ջազ խմբով ելույթ է ունեցել ռադիոյով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի նավատորմի տարածքում ծառայել է որպես թռիչքի հրահանգիչ։

1927 թվականին նրան փառք է բերել «Թևեր» ֆիլմը, որտեղ նա խաղում էր Կլարա Բոուի հետ։ Ֆիլմն արժանացել է տարվա լավագույն նկար մրցանակին,որն այդ տարի շնորհվել է առաջին անգամ։

Ունի աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղիում ( Հոլիվուդի բուրվառի № 6135 ): 1986 թվականին արժանացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Ռոջերսը դարձել է համր կինոյի լեգենդ Մերի Փիքֆորդի երրորդ ամուսինը, ով իրենից մեծ էր տասներկու տարով։ Միասին ապրել են 42 տարի մինչև Փիքֆորդի մահր՝ 1979 թվականը։ Ամուսինները չեն ունեցել սեփական երեխաներ,բայց որդեգրել են երկու երեխա։ 1944 թվականին ծնված Ռոքսաննային որդեգրել են նույն՝ 1944 թվականին, իսկ 1937 թվականին ծնված Ռոնալդ Չառլզին՝ 1943 թվականին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը մահացել է 1999 թվականին Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրաժ քաղաքում։ Նա 94 տարեկան էր։ Թաղվել է Փալմ Սփրինգսի մոտակայքում գտնվող Forest Lawn, Cathedral City գերեզմանատանը։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1926 թվական, «Գերող երիտասարդություն», Թեդի Ուորդի դերում
  • 1927 թվական, «Թևեր», Ջեք Փաուելի դերում
  • 1927 թվական, «Իմ սիրած աղջիկը», Ջո Մերիլի դերում
  • 1931 թվական, «Գողացված զարդեր», կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]