Չարլզ Դիքենս թանգարան
Չարլզ Դիքենս թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատմական շենք-թանգարան, հուշային թանգարան և writer's home? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քամդեն |
Վայր | Doughty Street? |
Հասցե | 48 Doughty Street, London WC1N 2LX, EnglandWC1N 2LF |
Հիմնադրվել է | 1837 |
Կայք | dickensmuseum.com(անգլ.) |
![]() | |
![]() |
Չարլզ Դիքենս թանգարան (անգլ.՝ Charles Dickens Museum) հեղինակի տուն թանգարան Լոնդոնի Քեմդեն շրջանի Հոլբորն թաղամասի Դոութի փողոց, 48 հասցեում։ Այն տեղակայված է տիպիկ Գեորգիական սադղավանդ ունեցող մի տան մեջ, որտեղ Չարլզ Դիքենսն ապրել է 1837 թվականի մարտի 25-ից (իր ամուսնությունից մեկ տարի անց) մինչև 1839 թվականի դեկտեմբեր։
Դիքենս և Դոութի փողոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Դիքենսը և նրա կինը` Քեթրին Դիքենսը, այստեղ ապրել են իրենց տասը երեխաներից երեք ավագների հետ, իսկ Դիքենսի դուստրերից երկուսը՝ Մերի Դիքենսը և Քեյթ Մաքրեդի Դիքենսը, ծնվել են այս տանը[1]։
Հետագայում ընտանիքին է միացել նաև Դիքենսի կրտսեր եղբայր Ֆրեդերիկը։ Նրանց հետ է ապրել նաև Քեթրինի 17-ամյա քույրը՝ Մարին` օգնելու իր ամուսնացած քրոջն ու եղբորը։ Նորապսակ զույգի հետ ապրելը և նրանց օգնելն անսովոր չէր կնոջ քրոջ համար։ Դիքենսը շատ կապված էր Մարիին. վերջինս մահացել է նրա ձեռքերում՝ 1837 թվականին, կարճատև հիվանդությունից հետո։ Աղջիկը ոգեշնչում է եղել նրա շատ գրական կերպարների համար, և նրա մահը ներկայացվել է որպես Դիքենսի գրական կերպարներից Փոքր Նելլի մահ։ Ընտանիքն այս տանն ապրել է մինչև 1839 թվականը, որից հետո տեղափոխվել է ավելի մեծ տուն, քանի որ ունեցվածքն ավելանում, իսկ ընտանիքն աճում էր։ Այնուամենայնիվ, սա հեղինակ միակ պահպանված տունն է Լոնդոնում։
Այն երկու տարիները, երբ Դիքենսը ապրում էր տանը, չափազանց արդյունավետ էին, քանի որ այստեղ նա ավարտել է Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը (1836), գրել է Օլիվեր Թվիստի արկածները ամբողջական գիրքը (1838), Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկածները (1838–39) և աշխատել է Բարնաբի Ռաջ գրքի վրա (1840–41)[2]:
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոութի փողոցի 48 հասցեում գտնվող շենքը ոչնչացման եզրին է եղել 1923 թվականին, բայց փրկվել է 1902 թվականին հիմնադրված Dickens Fellowship-ի կողմից, որը գնել է շենքը։ Տունը վերանորոգվել է, և Դիքենսի տուն-թանգարանը բացվել է 1925 թվականին։ Ամենահայտնի ցուցանմուշն այստեղ թերևս Դիքենսի դիմանկարն է, որը հայտնի է Դիքենսնի երազանք անվանումով և որի հեղինակը «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» գրքի պատկերազարդող Ռ. Բասն է։ Այս անավարտ դիմանկարը ցույց է տալիս Դիքենսին Գադ Հիլ Փլեյսի իր աշխատասենյակում` շրջապատված իր ստեղծած բազմաթիվ գրական կերպարներով[3]։ Նկարը ցուցադրվել է 1870 թվականին, Դիքենսի մահից հետո։ Թանգարանի այլ ուշագրավ ցուցանմուշներից են բազմաթիվ առաջին հրատարակություններ և օրիգինալ ձեռագրեր, ինչպես նաև` Դիքենսի բնօրինակ նամակներ, Դիքենսին և նրա ընտանիքին պատկանող մի շարք անձնական իրեր։ Թանգարանում ցուցադրված է նաև Դիքենսի կրած միակ հայտնի հագուստը։ Դա նրա կոստյումն ու սուրն է, որը Դիքենսը կրել է, երբ 1870 թվականին ներկայացել է Ուելսի արքայազնին[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դիքենսի երազանքը, Ռ. Բաս
-
Աշխատասենյակ
-
Խոհանոց
-
Մարի Հոգարթի սենյակը
-
Ճաշասենյակ
-
Դիքենսի աշխատասենյակը
-
Դիքենսի աթոռը
-
"Փոքրիկ ծովայինը", referred to in Դոմբի և որդի ստեղծագործությունից
-
պատկերազարդող Ռոբերտ Սեյմոուրի հուշաքարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lucinda Hawksley website Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- ↑ Dickens Fellowship website Արխիվացված 13 Մայիս 2008 Wayback Machine
- ↑ «Charles Dickens Museum - Culture24». www.culture24.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Dickens's only known surviving clothing is now on display!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Charles Dickens Museum on The National Virtual Museum Արխիվացված 2020-10-27 Wayback Machine
- List of art works at the museum Արխիվացված 2019-11-08 Wayback Machine
- The Museum on the Dickens Fellowship website
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դիքենս թանգարան» հոդվածին։ |
|