Չարիքար
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Չարիքար | ||
| Երկիր | ||
| Համայնք | Parwan Province? | |
| ԲԾՄ | 1600 մետր | |
| Բնակչություն | ▼69 110 մարդ (2022)[1] | |
| Country | Կաղապար:Country data Afghanistan | |
| Province | Parwan Province | |
| District | Charikar District | |
|
| ||
Չարիքար ( փուշթու ps, դարի prs : چاریکار )[2] հայտնի է նաև Իմամ Աբու Հանիֆա [Ն 1][3] ( փուշթու ps, դարի prs : امام ابو حنیفه ) կամ Իմամ Ազամ ( Փուշթու ps, Dari prs ظ,[4] անվանումներով), քաղաք հյուսիսային Աֆղանստանում։ Նույնանուն շրջանի և Փարվան նահանգի վարչական կենտրոնն է, նահանգ, որն ունի շուրջ 171.200 բնակիչ[5]: Այստեղ ապրում են Աֆղանստանի գրեթե բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ[6][7]: Քաղաքը պաշտոնապես վերանվանվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ ի պատիվ 8-րդ դարի սուննի մուսուլման աստվածաբան և իրավաբան Աբու Հանիֆայի[8], ով երբեմն անվանվում է նաև Իմամ Ազամ («Մեծ Իմամ»)[9] և իսլամական իրավունքի հանաֆիական դպրոցի հիմնադիրն էր։
Չարիքարը գտնվում է Աֆղանստանի օղակաձև ավտոմայրուղու 69-րդ կիլոմետրի հատվածում՝ Քաբուլից դեպի հյուսիսային նահանգներ ուղղությամբ։ Մազարի Շարիֆ, Կունդուզ կամ Փուլի Խումրի ուղևորվողներն անցնում են այս քաղաքով։ Չնայած Քաբուլին մոտ լինելուն՝ այս բնակավայրի տարածքի կեսից էլ պակաս մասն է կառուցապատված։ Ընդ որում՝ 2015 թվականի տվյալներով կառուցապատված տարածքի 19%-ը զբաղեցնում էր ճանապարհային ցանցը[10]: Քաղաքը գտնվում է Փանջշիր հովտի դարպասների մոտ, որտեղ Շամալիի հարթավայրը հատվում է Հինդուկուշի նախալեռների հետ: Համբավվել է իր կավագործությամբ և բարձրորակ խաղողով[11]:
2015 թվականի տվյալներով քաղաքի մշտական բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 96.039, ժամանակավոր բնակիչներինը՝ 10,671: Զբաղեցնում է 3.025 հեկտար տարածք: Բաժանված է ոստիկանական չորս շրջանի[12]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1221 թվականին Չարիքարի մոտ տեղի է ունեցել Փարվանի ճակատամարտը, որի ժամանակ Ջալալ ադ-Դին Մանգբուրնին ջախջախել է մոնղոլների 30.000-անոց զորքը։ Ավելի ուշ նա փախել է հյուսիսային Փանջաբ և խուսափել է Խորեզմյան կայսրության անկման անմիջական հետևանքներից[13][14]:
19-րդ դարի սկզբին Չարիքարը դարձավ ծաղկուն առևտրային քաղաք՝ մի քանի հազար բնակչությամբ[15]: Առաջին անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ Չարիքարը խոշոր ճակատամարտի վայր էր։ Այստեղ 1841 թվականին բրիտանական կայազորը կոտորվեց Միր Մասջիդի խանի գլխավորած աֆղանների կողմից, իսկ անգլո-հնդկական բանակի մայոր Էլդրեդ Փոթինգերը ծանր վիրավորվեց[16]:
Խորհրդա-աֆղանական պատերազմի (1979–1989) ժամանակ Չարիքարի տարածաշրջանը ամենաթեժ մարտերի վայրն էր[17]: Քաղաքում էր տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի 40-րդ համազորային բանակի 45-րդ առանձին ինժեներա-սակրավորական գունդը[18][19].Քաղաքին մերձակա որոշ տարածքներ ծառայել են որպես Աֆղանստանի ժողովրդի ազատագրման կազմակերպության (SAMA) միջնաբերդ։ Չարիքարն ընկած էր Ահմադ Շահ Մասուդի գլխավորած Հյուսիսային դաշինքի և 1996 թվականին Քաբուլը գրաված թալիբների միջև՝ առաջնագծում։ 1997 թվականի հունվարին թալիբները վերահսկողություն սահմանեցին Չարիքարի նկատմամբ, սակայն Մասուդը հուլիսին վերագրավեց այն։ 1999 թվականի օգոստոսին թալիբները հարձակում սկսեցին և կարճ ժամանակով գրավեցին Չարիքարը, բայց Մասուդը հակագրոհի անցավ և կրկին վռնդեց նրանց։
2011 թվականի օգոստոսի 14-ին վեց մահապարտ ահաբեկիչներից բաղկացած խումբը հարձակվեց Չարիքարում գտնվող նահանգապետի պալատի վրա։ Նահանգապետ Աբդուլ Բասիր Սալանգին ողջ մնաց, սակայն 19 մարդ զոհվեց: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնեց «Թալիբանը»[20]:
2020 թվականի մայիսի 19- ին զինված անձինք կրակ բացեցին Չարիքարի մզկիթում՝ սպանելով 11 հավատացյալի և վիրավորելով 16-ին, երբ նրանք երեկոյան աղոթք էին անում Ռամադանի պահքը դադարեցնելուց հետո: Թալիբանը հերքեց իր մասնակցությունն այդ ահաբեկչությանը[21][22][23]:
2020 թվականի օգոստոսի վերջին քաղաքում ջրհեղեղի զոհ դարձավ 92 մարդ[24]:
2021 թվականին Թալիբանի կողմից Աֆղանստանում իշխանության գրավումից հետո, Փարվան նահանգի թալիբ նահանգապետը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ քաղաքի անունը կփոխվի: Մի լրատվական աղբյուր հայտնեց, որ քաղաքի նոր անունը կլինի «Իմամ Աբու Հանիֆա»[8], մեկ այլ աղբյուր հայտնեց նոր անունը՝ «Իմամ Ազամ»[9]: Աֆղանստանի նախկին ռեժիմի կառավարության մի պաշտոնյա հայտարարեց, որ անվանափոխությունը պարսկերենի դեմ ռեժիմի ձեռնարկած արշավի սկիզբն է[8]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարիքարն ունի խոնավ մայրցամաքային կլիմա ( Կյոպեն ՝ Dsa )՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Ձմռան ամիսները շատ ավելի անձրևոտ են, քան ամռան ամիսները։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է՝ 25.0|C միջին ջերմաստիճանով: Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -2.9|C միջին ջերմաստիճանով:
| Չարիքարի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Միջին բարձր °C (°F) | 3.6 (38.5) |
4.2 (39.6) |
11.0 (51.8) |
18.4 (65.1) |
25.0 (77) |
30.0 (86) |
33.0 (91.4) |
32.2 (90) |
28.0 (82.4) |
21.4 (70.5) |
13.1 (55.6) |
7.2 (45) |
18.93 (66.08) |
| Միջին օրական °C (°F) | −2.9 (26.8) |
−1.8 (28.8) |
4.4 (39.9) |
10.9 (51.6) |
17.0 (62.6) |
21.9 (71.4) |
25.0 (77) |
24.3 (75.7) |
20.0 (68) |
13.7 (56.7) |
6.2 (43.2) |
0.7 (33.3) |
11.62 (52.92) |
| Միջին ցածր °C (°F) | −9.3 (15.3) |
−7.8 (18) |
−2.3 (27.9) |
3.4 (38.1) |
8.9 (48) |
13.7 (56.7) |
17.0 (62.6) |
16.3 (61.3) |
12.0 (53.6) |
5.9 (42.6) |
−0.7 (30.7) |
−5.8 (21.6) |
4.27 (39.7) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 50 (1.97) |
72 (2.83) |
73 (2.87) |
51 (2.01) |
23 (0.91) |
6 (0.24) |
2 (0.08) |
1 (0.04) |
3 (0.12) |
9 (0.35) |
20 (0.79) |
29 (1.14) |
339 (13.35) |
| % խոնավություն | 51 | 58 | 57 | 51 | 40 | 29 | 25 | 25 | 26 | 33 | 43 | 45 | 40.3 |
| աղբյուր: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nsia.gov.af:8080/wp-content/uploads/2022/05/%D8%A8%D8%B1%D8%A2%D9%88%D8%B1%D8%AF-%D9%86%D9%81%D9%88%D8%B3-%D8%B3%D8%A7%D9%84-1401_compressed.pdf
- ↑ «900 security cameras deployed across Charikar City». Pajhwok Afghan News. 2024 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2025 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Rezahi, Nizamuddin (2022 թ․ դեկտեմբերի 17). «Massive Reactions to Changing the Name of 'Charikar' into 'Imam Abu Hanifa'». Khaama Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Parwan capital's name changed from Charikar to Imam Azam». Ariana News. 2022 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Settled Population of Parwan province by Civil Division, Urban, Rural and Sex-2012-13» (PDF). Islamic Republic of Afghanistan, Central Statistics Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Parwan Province». Program for Culture & Conflict Studies. Naval Postgraduate School. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին. «The population of approximately 560,000 is composed of Pashtun, Tajik, Uzbek, Qizilbash, Kuchi, Hazara, and other minority groups.»
- ↑ «Regional Command East: Parwan Province». Institute for the Study of War. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին. «The main ethnic groups are Pashtuns and Tajiks, but there are small numbers of Uzbeks, Qizilbash and Hazaras as well.»
- ↑ 8,0 8,1 8,2 Rezahi, Nizamuddin (2022 թ․ դեկտեմբերի 17). «Massive Reactions to Changing the Name of 'Charikar' into 'Imam Abu Hanifa'». Khaama Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.Rezahi, Nizamuddin (17 December 2022).
- ↑ 9,0 9,1 «Parwan capital's name changed from Charikar to Imam Azam». Ariana News. 2022 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին."Parwan capital's name changed from Charikar to Imam Azam".
- ↑ «The State of Afghan Cities Report 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Charikar». The Columbia Encyclopedia (Sixth ed.). Columbia University Press. 2007. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The State of Afghan Cities Report 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին."The State of Afghan Cities Report 2015".
- ↑ Man, John (2005) Genghis Khan: Life, Death, and Resurrection St.Martin's Press, New York, pages 181–182, 978-0-312-31444-6
- ↑ Tucker, Spencer C. (2009). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East, Volume I ca. 3000 BCE–1499 CE. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 273. ISBN 978-1-85109-667-1.
- ↑ Balland, Daniel. «ČĀRĪKĀR». Encyclopædia Iranica (Online ed.). United States: Columbia University.
- ↑ Weber, George (2001 թ․ հունվարի 14). «Pioneer Biographies of the British Period to 1947». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Charikar». The Columbia Encyclopedia (Sixth ed.). Columbia University Press. 2007. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 19-ին."Charikar".
- ↑ «1». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «3». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Afghanistan: Many die in assault on governor's compound». BBC News. 2011 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Khalilzad In Kabul For Peace Talks Amid New Deadly Attacks». Rfe/Rl. 2020 թ․ մայիսի 20 – via www.gandhara.rferl.org/.
- ↑ «Afghanistan: 9 killed after gunmen storm at Parwan mosque». 2020 թ․ մայիսի 19 – via www.indiatvnews.com/.
- ↑ «Gunmen attack Afghanistan mosque killing many worshippers». 2020 թ․ մայիսի 19 – via www.aljazeera.com/.
- ↑ Gibbons-Neff, Thomas; Abed, Fahim (2020 թ․ օգոստոսի 27). «'I Lost Everyone': Floods Bruise a War-Weary Afghanistan». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beautiful views of Charikar, center of Parwan ՅուԹյուբում
- Supervised by the police chief of Parwan, Charikar city ՅուԹյուբում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարիքար» հոդվածին։ |
| ||||||
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found
