Չարենցավանի գործիքաշինական գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարենցավանի գործիքաշինական գործարան, արդյունաբերական ձեռնարկություն Հայաստանի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Հիմնադրվել է 1964 թվականին։ Արագահատ պողպատից և մետաղակերամիկական կարծր համաձուլվածքներից արտադրում է տարբեր տեսակի ճշգրիտ մետաղահատ գործիքներ (խառատային հատիչներ, թործաններ, գլխանիստային և սկավառակային եռակողմ ագուցով ֆրեզներ ևն)։

Խորհրդային տարիներին մասնաճյուղեր է ունեցել Մարտունու շրջանի Երանոս, Ստեփանավանի շրջանի Կուրթան, Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղերում։ Արտադրանքն առաքվում է նաև արտասահմանյան երկրներ։

1999 թվականին ստացել է Բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ[1]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր Մասին». chariz.net. Չարենցավանի Գործիքաշինական Գործարան.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 175