Չարգոգգագոգգմանչաուգգագոգգչաուբունագունգամաուգգ
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Երկարություն | 5,23 կմ կմ | |
Լայնություն | 1,8 կմ կմ | |
Ավազանի մակերեսը | 5,83 կմ² կմ² | |
Ամենամեծ խորությունը | 15 մետր մ | |
Միջին խորությունը | 4,3 մետր մ | |
Չարգոգգագոգգմանչաուգգագոգգչաուբունագունգամաուգգ (անգլ.՝ Chargoggagoggmanchauggagoggchaubunagungamaugg), Չաուբնագունգամաուգ անգլ.՝ Chaubunagungamaug), առավել հայտնի է Վեբստերի լիճ — լիճ Հյուսիսային Ամերիկայում, գտնվում է Վեբստեր քաղաք մոտ։ Լիճը զբաղեցնում է 5,83 կմ² տարածք։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի ամբողջական անվանումը — Չարգոգգագոգգմանչաուգգագոգգչաուբունագունգամաուգգ (Chargoggagoggmanchauggagoggchaubunagungamaugg) — համարվում է ամենաերկար տեղանունը ԱՄՆ-ում․ այն կազմված է 45 տառից, որոնցից 15-ը «գ» է, 9-ը՝ «ա»։ Այս անվան հետ կապված կան տարբեր լեգենդներ, որը եկել է հնդկացիներից: Ամենատարածված լեգենդներից մեկն այն, որ այդ երկար անունը նշանակում է. «Դու ձուկ ես որսում քո ափին, ես ձուկ եմ որսում հակառակ ափին և ոչ մեկ ձուկ չի որսում լճի կենտրոնում»:
Այսօր «Վեբստերի լիճ» անվանումը ավելի հաճախ է օգտագործվում, սակայն ոմանք հպարտորեն արտաբերում են ավելի երկար տարբերակը։ 2009 թվականի ապրիլին լճի ամբողջական անվանման մեջ հայտնաբերվել են վրիպակներր, որը ներկայացված է տեղեկատվության մեջ և երթևեկության նշանների վրա։
Լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի միջին խորությունը 4,3 մետր է, առավելագույնը` 15[1]։
Լիճը ձևավորվել է սառցե դարաշրջանի նահանջի ժամանակ և համալրվել է ստորգետնյա աղբյուրից: Այն կազմված է երեք մասից, որոնք իրար հետ կապված են նեղ ալիքներով ՝ Հյուսիսային լճակ, Միջին լճակ և Հարավային լճակ: Ֆրենչ գետի և լճի միացման վայրում կառուցված է հիդրոէլեկտրակայան։
Լիճը հանդիսանում է զբոսաշրջության հայտնի վայր է, որտեղ տուրիստները լողում են, զբաղվում են նավարկությամբ և ձկնորսությամբ։
Կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճում կան մի քանի բնակեցված և անմարդաբնակ կղզի:
- Լոնգ Այլենդ (Վեբստերի լիճ) (չշփոթել Լոնգ Այլենդ կղզու հետ) —լճի ամենամեծ կղզին է, այնտեղ կան շատ տներ, էլեկտրագծեր, ջրամատակարարման համակարգ, հակահրդեհային ջրածորաններ
- Գոուտ Այլենդ (Goat Island) — լճի երկրորդ մեծ կղզին, այնտեղ կա մի քանի տուն
- Ուելլ-Այլենդ (Well Island) — ոչ մեծ կղզի, այնտեղ կա մեկ տուն
- Ստրիպ-Այլենդ (Strip Island) — լճի ամենահյուսիսում գտնվող կղզին, այնտեղ կա մեկ տուն
- Լիթլ-Այլենդ (Little Island) — կղզում կա մեկ տուն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Webster Lake Association»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-01-ին։ Վերցված է 2010-02-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- История озера Чаубунагунгамауг(անգլ.)
- NY Times — What’s the Name of That Lake? It’s Hard to Say
- Песня об озере Чаубунагунгамауг(անգլ.)
- Карта озера Чаубунагунгамауг
|