Չարգաֆի կանոն
Չարգաֆի կանոնը, հայտնաբերված կանոնների համակարգ, որը նակարգրում է քանակական հարաբերությունը ազոտական հիմքերի միջև ԴՆԹ-ում։ Ձևավորվել են կենսաքիմիկոս Էրվին Չարգաֆի աշխատանքների արդյունքում 1949-1951 թվականներին։
Մինչ աշխատանքները Չարգաֆի խմբերը գերակշռում էր այսպես կոչված «տետրանուկլեոտիդա»-ի թեորեմ, որի համաձայն ԴՆԹ-ն կազմված է կրկնվող բլոկերից, որոնք կազմված են 4 տարբեր ազոտական հիմքերից (ադենին, գուանին, թիմին և ցիտոզին)։ Չարգաֆին և իր գործընկերներին հաջողվեց բաժանել ԴՆԹ-ն թղթե քրոմատագրաֆիայի միջոցով և որոշել կոնկրետ քանակական հարաբերությունները նուլեոտիդների տարբեր տիպերով։ Նրանք էապես տարբերվում են էկվամոլյարներով։ Հարաբերությունները՝ որոնք հայտնաբերվել են Չարգաֆի կողմից՝ ադենին (Ա), թիմին (Թ), գուանին (Գ) և ցիտոզին (Ց), հետևյալն են՝
- Ադենինի քանակը հավասար է թիմինի քանակին, իսկ գուանինինը՝ ցիտոզինինին՝ Ա=Թ, Գ=Ց։
- Պուրինների քանակը հավասար է պիրիմիդինդիների քանակին՝ Ա+Գ=Թ+Ց։
- Ամինախմբերի քանակը 6 դիրքում հավասար է կետոխմբերի 6 դիրքին՝ Ա+Ց=Գ+Թ։
Սակայն հարաբերությունը (Ա+Թ)։(Գ+Ց) տարբեր ԴՆԹ-ների մոտ կարող է տարբեր լինել։ Մեկի մոտ ԱԹ զույգն է, մյուսը՝ ԳՑ։
1968 թվականին Չարգաֆը հայտնաբերել է, որ ԴՆԹ-ի ամեն շղթայում ադենինի քանակաը մոտավոր հավասար է թիմինի քանակին, իսկ գուանինը՝ ցիտոզինինին՝ Ա~Թ, Գ~Ց։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վանյուշին Վ. Ֆ.- Գլուխ 23. Մոլեկուլային կենսաբանություն // Կենսաբանության պատմությունը սկսած 20-րդ դարից մինչ մեր օրերը։ Գիտություն։ 1975: էջ 454
- Chargaff, E., R. Lipshitz, C. Green and M. E. Hodes - The composition of the deoxyribonucleic acid of salmon sperm Archived 2009-03-26 at the Wayback Machine. Journal of Biological Chemistry - (1951) Vol. 192. p. 223-230.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Эрвин Чаргафф Archived 2014-03-15 at the Wayback Machine. (Украинский биологический портал)
- http://www.epigenetics.com.ua/?p=165
|