Էրվին Չարգաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չարգաֆից)
Էրվին Չարգաֆ
Erwin Chargaff
Ծնվել էօգոստոսի 11, 1905(1905-08-11)[1][2][3][…]
Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 20, 2002(2002-06-20)[2][3][4] (96 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Մասնագիտությունկենսաքիմիկոս, քիմիկոս, գրող և կենսագիր
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան, HU Berlin և Պաստերի ինստիտուտ
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան և Եյլի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարFritz Feigl?
Եղել է գիտական ղեկավարBoris Magasanik?
Պարգևներ

Չարգաֆ Էրվին (անգլ.՝ Erwin Chargaff, 11 օգոստոս, 1905, Չեռնովցի, Ավստրո-Հունգարիա-20 հունիս, 2002, Նյու-Յորք, ԱՄՆ), ամերիկյան (ազգությամբ՝ ավստրիացի) կենսաքիմիկոս։

Եղել է ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1965) և Գիտությունների ու արվեստների ամերիկյան ակադեմիայի (1961) անդամ։ 1928 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը։ Աշխատել է Եյլի (1928—1930), Բեռլինի (1930—1933) համալսարաններում, Փարիզի Պաստյորի ինստիտուտում (1933—1934), Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ, 1952-ից 1974 թվականներին՝ կենսաքիմիայի պրոֆեսոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են նուկլեինաթթուների կենսաքիմիային։ Հայտնաբերել է ԴՆԹ-ի տեսակային առանձնահատկությունը, պարզել, որ ԴՆԹ-ն պարունակում է պուրինային և պիրիմիդինային հիմքերի հավասար քանակություններ, իսկ ՌՆԹ-ում պուրինային հիմքերը սովորաբար գերակշռում են («Չարգաֆի կանոններ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. Deutsche Nationalbibliothek Record #11852013X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Notable Names Database — 2002.
  7. https://www.leopoldina.org/en/about-us/distinctions-of-the-academy/medals/mendel-medal/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 670