Չապաևի հուշարձան (Սամարա)
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Մատվեյ Մանիզեր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Սամարա |
Ներկա վիճակ | Մշակութային նշանակության հուշարձան (№ 6310052000) |
![]() |
Չապաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Чапаеву), Վասիլի Իվանովիչ Չապաևին նվիրված հուշարձան Սամարայում։ Գտնվում է Չապաևի հրապարակում՝ դրամատիկական թատրոնի դիմաց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրվել է 1932 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տասնհինգերորդ ամյակի կապակցությամբ։ Նախագծի վրա աշխատել են ճարտարապետ Իոսիֆ Լանգբարդը և քանդակագործ Մատվեյ Մանիզերը (Մանիզերը Սամարայում ստեղծել է նաև Կույբիշևի և Լենինի հուշարձանը)։
Չապաևի դեմքը ստեղծելու համար Մանիզերին օգնել է Չապաևի որդին՝ Ալեքսանդրը, որը նման էր իր հորը։ Կարմիր գվարդիական-բաշկիրի կերպարի համար քանդակագործի համար կեցվածք է ընդունել Լենինգրադի զինվորական բժշկական ակադեմիայի ունկընդիր և բաշկիր բանաստեղծ Գայսա Յուսուպովը[1]։
Ստեղծման ժամանակ հուշարձանը եղել է երկրում ամենամեծը (բարձրությունը՝ 10 մետր, հենքի չափը՝ 17 x22 մ)։ Փայլաթիթեղներով ծածկված պատվանդանի վրա տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրված է Վլադիմիր Լենինի կողմից արված մեջբերում.
![]() |
Ընկերներ, պայքարեք մինչև արյան վերջին կաթիլը։ Տեր կանգնեք երկրի յուրաքանչյուր թիզին։ Ամուր եղեք մինչև վերջ։ Հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մերը կլինի։ - Լենին, 1919 թ.
|
![]() |
Կրկնօրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը պատրաստվել է Լենինգրադում, նախքան Սամարա ուղարկվելը այն տեսել է Սերգեյ Կիրովը և հեղինակին խնդրել է Լենինգրադի համար ստեղծել հուշարձանի կրկնօրինակը։ Հեղինակն այն քանդակել է 1933 թվականին։ Տեղադրված է Սանկտ-Պետերբուրգում՝ Սեմյոն Բուդյոննիի անվան կապի ռազմական ակադեմիայի դիմացի հրապարակում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексушин Г. В. Самарские памятники: Научно-справочное пособие. - Самара, 2008. - 500 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятник Василию Чапаеву Archived 2018-04-24 at the Wayback Machine.
- Памятник Василию Ивановичу Чапаеву и его армии(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չապաևի հուշարձան (Սամարա) կատեգորիայում։ |