Չանկուչոկ (պագոդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանկուչոկ
Հիմնական տվյալներ
Տեսակբուդդայական տաճար
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
ՏեղագրությունՀանոյ
Դավանանքբուդդայականություն
Քարտեզ
Քարտեզ
 Trấn Quốc Pagoda Վիքիպահեստում

Չանկուչոկ, (վիետ․՝ Chùa Trấn Quốc, chữ nôm` 鎭國寺, տուա չան կուոկ), Հանոյի ամենահին պագոդան։ Կառուցվել է 6-րդ դարում` Լի Նամ Դեի թագավորության ժամանակ։ Այն վերակառուցվել է 17-րդ դարում, անցել կապիտալ վերանորոգում 1815 թվականին։ Տեղակայված է Արևելյան լճի` Հանոյի ամենամեծ քաղցրահամ լճի կղզում։

Համարվում էր Թհենլոնգում բուդդայականության կենտրոնը`Լեի արքայատոհմի և Չանի արքայատոհմի ժամանակ։ Այժմ սուրբ վայր է համարվում բուդիստների համար, ինչպես նաև պագոդա են այցելում վիետնամցի և օտարազգի հյուրերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Նամ Դեի (544—548) կայսրի կառավարության ժամանակ պագոդան սկզբնականորեն կառուցվել է Կարմիր գետի ափին` Խոա գյուղի շրջանում (ներկայումս Ֆու Յեն թաղամասի և Չան Վու Տայ Հո շրջանի միջև)։ Տաճարն անվանվել է Կխայ Կուոկ (Khai Quoc)։ 15-րդ դարում այն անվանվել է Տխայ Տոնգ (Thai Tong), իսկ Չանկուոկում անվանափոխվել է 17-րդ դարում Լե Հի Տոնգ կայսեր կողմից։ 1615 թվականին Կարմիր գետի` իր հունից դուրս գալու վախի պատճառով կառավարությունը որոշեց տեղափոխել ամբողջ տաճարը Ոսկե ձկան կղզի (Kim Ngu), որը գտնվում էր Արևելյան լճում։ Պագոդա լճի միջով կարելի է հասնել փայտե ճանապարհով, որը կառուցվել է 1620 թվականին։

Պագոդան վերականգնվել և մեծացվել է Լե Հի Տոնգի կառավարման ժամանակ` 1639 թվականին։

1813 թվականին սկսվեց քանդված տաճարի վերականգնումը, իսկ ավարտվեց՝ 1815 թվականին։

Պագոդան իրենից ներկայացնում է 15-մետրանոց 11 հարկերից կազմված ստուպա։ Յուրաքանչյուր հարկի ներսում դրված է Բուդդայի արձանը։ Աղոթասրահի հետևում գտնվում են 10 դամբարաններ և զանգակատուն։ Պագոդայում պահվում են մի քանի արժեքավոր արձաններ, որոնց մեջ է Բուդդայի ոսկե արձանը և հնագույն բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Պագոդայի շրջակայքում կա մեծ այգի։

1989 թվականին պագոդան դարձել է վիետնամական ազգային մշակույթի պատմական հուշարձան։

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Նյան Տոնգ թագավորի կառավարման ժամանակաշրջանում թագուհի Ի Լանը մի քանի անգամ այցելել է պագոդա` կուսակրոնների ուղեկցությամբ։
  • 1639 թվականին Չին Չանգը` Չին իշխանը, վերանորոգեց տաճարը և դարձրեց այն երկրպագոության վայր։
  • 1821 թվականին թագավոր Մին Մանգը այցելեց տաճար և գումար տրամադրեց վերանորոգման համար
  • 1842 թվականին Թխյեու Չի կայսրը այցելեց տաճար և որպես նվեր բերեց ոսկի և արծաթ[1]
  • 1959 թվականի մարտի 24. Հնդկաստանի առաջին նախագահ Ռաջենդրա Պրասադը այցելեց տաճար և տնկեց բոդհի ծառը։ Տնկին վերցվել էր Բոդհիի սուրբ ծառից, որի մոտ 25 հարյուրամյակ առաջ մեդիտացիա էր անում Բուդդան"[2]
  • 2008 թվականի նոյեմբերի 28, Հնդկաստանի նախագահ Պրատիբհա Փաթիլ։
  • 2010 թվականի հոկտեմբերի 31, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդև[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chùa Trấn Quốc - danh thắng bậc nhất kinh kỳ - 1000 Years Thang Long (VietNamPlus)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Пагода Тран Куок (Tran Quoc Pagoda) / Ханой, Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Chùm ảnh: Tổng thống Ấn Độ thăm chùa Trấn Quốc». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.