Jump to content

Չանդրա Քրոուֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանդրա Քրոուֆորդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Chandra Crawford
Բնօրինակ անունանգլ.՝ Chandra Crawford
Մասնագիտացումդահուկորդ
Երկիր Կանադա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 19, 1983(1983-11-19) (41 տարեկան)
ԾննդավայրՔանմոր, Ալբերտա, Կանադա
Հասակ՝170 սանտիմետր
Քաշ68 կիլոգրամ

Չանդրա Քրոուֆորդ (անգլերեն՝ Chandra Crawford. նոյեմբերի 19, 1983(1983-11-19), Քանմոր, Ալբերտա, Կանադա), կանադացի դահուկորդուհի, օլիմպիական չեմպիոնուհի: Դահուկավազքի մրցումների մասնակցել է 2001 թվականից, երբ 16 տարեկան էր։ Մինչ այդ հինգ տարի հանդես է եկել որպես բիաթլոնիստուհի։ Ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգի Քենմոր քաղաքում:

2006 թվականին Իտալիայի Թուրին քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում՝ փետրվարի 22-ին անակնկալ կերպով ոսկե մեդալ է նվաճել կանանց 1.1 կիլոմետր կրոսավազքում։

Աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում առաջին հաղթանակը տարել է իր հայրենի Քենմոր քաղաքում 2008 թվականի հունվարին, սպրինտ մրցաձևում: Դրան հաջորդել է երկրորդ ոսկե մեդալը, որին արժանացել է 2008 թվականի մարտին Ֆինլանդիայի Լահթի քաղաքում կայացած մրցափուլում հաղթելու համար: Աշխարհի գավաթի խաղարկության 2008 թվականի մրցաշրջանն ավարտել է՝ զբաղեցնելով յոթերորդ տեղը սպրինտում և 23-րդ տեղը՝ ընդհանուր հաշվարկով[1]։

2014 թվականին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում Քրոուֆորդը զբաղեցրել է 44-րդ տեղը ազատ ոճի սպրինտ մրցաձևում և այդ նույն տարվա մարտի 27-ին հրաժեշտ է տվել մրցումային դահուկավազքին։

Դահուկավազքի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արդյունքները ստացվել են դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից (FIS)[2]:

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1 մեդալ – (1 ոսկե)
 Տարի   Տարիքը   10 կմ 



 անհատական 
 15 կմ 



 սկիաթլոն 
 30 կմ 



 զանգվածային մեկնարկ 
 Սպրինտ   4 × 5 կմ 



 փոխանցումավազք 
 Թիմ 



 սպրինտ 
2006 թ. 22 60 Ոսկի
2010 թ 26 26 15
2014 թ. 30 43

Աշխարհի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Տարի   Տարիքը   10 կմ 



 անհատական 
 15 կմ 



 սկիաթլոն 
 30 կմ 



 զանգվածային մեկնարկ 
 Սպրինտ   4 × 5 կմ 



 փոխանցումավազք 
 Թիմ 



 սպրինտ 
2005 թ. 21 DNF 45
2007 թ. 23 59 32 16 15
2011 թ. 27 52 42 28 14

Աշխարհի գավաթի խաղարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարային դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Մրցաշրջանը   Տարիքը  Մրցաշար. դիրքը Դիրքը դահուկ. մրցաշարերում
Ընդհ. հաշվ. Distance Սպրինտ Nordic

Opening
Tour de

Ski
Աշխ. գավաթի

եզրափակիչ
2005 21 NC NC Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
2006 22 30 NC 14 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
2007 23 87 NC 52 Չկա տվյալ 43 Չկա տվյալ
2008 24 23 NC 7 Չկա տվյալ
2010 25 81 NC 56 Չկա տվյալ
2011 26 58 NC 36 DNF
2012 27 29 NC 7 54 31
2013 28 72 NC 42 DNF
2014 29 NC NC

Անհատական պոդիումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2 հաղթանակ – (2 WC )
  • 5 պոդիում / պատվո հարթակ – (4 WC, 1 SWC )
Հ/հ Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Մակարդակ Զբաղեցր. տեղը
1  2005–06 թթ  4 փետրվարի 2006 թ Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 1,0 կմ Sprint F Աշխարհի առաջնություն 3-րդ
2  2006–07 թթ  31 դեկտեմբերի 2006թ Գերմանիա Մյունխեն, Գերմանիա 1,1 կմ Sprint F Աշխարհի գավաթի մրցափուլ 3-րդ
3 2007–08 թթ. 26 հունվարի 2008 թ. {{{2}}} Canmore, Կանադա 1.2 կմ Sprint F Աշխարհի առաջնություն 1-ին
4 1 մարտի 2008 թ. Ֆինլանդիա Լահտի, Ֆինլանդիա 1.2 կմ Sprint F Աշխարհի առաջնություն 1-ին
5  2011–12 թթ  18 դեկտեմբերի 2011 թ. Սլովենիա Ռոգլա, Սլովենիա 1.0 կմ Sprint F Աշխարհի առաջնություն 2-րդ

Թիմային պոդիումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2 պոդիում – (2 TS )
Հ/հ Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Մակարդակը Գրաված տեղը Թիմակիցը
1  2010–11 թթ  5 դեկտեմբերի 2010 թ Գերմանիա Դյուսելդորֆ, Գերմանիա 6 × 0,9 կմ թիմային Sprint F աշխարհի առաջնություն 3-րդ Գայազովա
2  2011–12 թթ  15 հունվարի 2012 թ Իտալիա Միլան, Իտալիա 6 × 1.4 կմ թիմային Sprint F աշխարհի առաջնություն 3-րդ Ջոնս

Կարիերայի կարևորագույն նվաճումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց 1,1 կիլոմետր արագավազք
Կանանց թիմային փոխանցումավազք
  • Բրոնզ – 2004 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն, Soldier Hollow, Յուտա,

2018 թվականին Քրոուֆորդը պարգևատրվել է Սպորտի շքանշանով, որով նշանավորվել է նրա մուտքը Կանադայի մարզական փառքի սրահ[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2008 World Cup Standings
  2. «CRAWFORD Chandra». FIS-Ski. International Ski Federation. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «2018 Induction Celebrations». Canada's Sports Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2018-04-29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրա Քրոուֆորդ» հոդվածին։