Չանդրա Ռաջեշվար Ռաո
| Չանդրա Ռաջեշվար Ռաո
տելուգու՝ చండ్ర రాజేశ్వరరావు | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 6, 1914[1] |
| Ծննդավայր | Mangalapuram, Challapalle mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] |
| Մահացել է | ապրիլի 9, 1994[2] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Հայդարաբադ, Հնդկաստան[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Banaras Hindu University? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Կուսակցություն | Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Չանդրա Ռաջեշվար Ռաո (հունիսի 6, 1914[1], Mangalapuram, Challapalle mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - ապրիլի 9, 1994[2], Հայդարաբադ, Հնդկաստան[3]), Հնդկաստանի և միջազգային բանվորական շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական կրթություն է ստացել Բենարեսի հինդուիստական համալսարանում և Վիշակհապատնամի բժշկական քոլեջում։ 1931 թվականից Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ է։ 1943-1952 թվականներին ՀԿԿ Անդհրայի պրովինցիայի կոմիտեի քարտուղար։ 1950 թվականից՝ ՀԿԿ Քաղբյուրոյի (1958 թվականից Կենտրոնական գործադիր կոմիտե) անդամ։ 1950-1951 թվականներին Ռաոն ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1954-1955 թվականներին՝ Համահնդկական գյուղացիական միության փոխնախագահը։ 1964 թվականի հունիս-դեկտեմբերին եղել է ՀԿԿ Ազգային խորհրդի քարտուղար։ 1964 թվականի դեկտեմբերից ընտրվել է ՀԿԿ Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար։ Հեղինակ է Հնդկաստանի արդի քաղաքական և տնտեսական, ինչպես նաև միջազգային կոմունիստական շարժման խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի շքանշանով (1974)։
Նրա տղան՝ Չանդրա Չանդրասեկարը և թոռը՝ Ջայդիպը նույնպես քաղաքական գործիչներ են[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Party Life — CPI, 1984. — Vol. 20. — P. 31.
- ↑ 2,0 2,1 2,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Trade Union Record — All India Trade Union Congress, 1994. — Vol. 52. — P. 4.
- ↑ https://web.archive.org/web/20180108062517/http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
- ↑ The Daily Review — 1974. — Vol. 20.
- ↑ «Chandra Rajeswara Rao's kin to join Congress». The Hindu. 2008 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «CPI in search of a new leader in city». The Hindu. 2007 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրա Ռաջեշվար Ռաո» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 601)։ |