Jump to content

Չանդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չանդլեր
անգլ.՝ Chandler
Դրոշ

33°18′12″N 111°50′29″W / 33.30333°N 111.84139°W / 33.30333; -111.84139
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՄարիկոպա շրջան
Հիմնադրված է1912 թ.
Մակերես168,413686 կմ², 167,117935 կմ²
ԲԾՄ370±1 մետր
Բնակչություն275 987 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ480
Փոստային դասիչ85224, 85225, 85226, 85244, 85246, 85248, 85249 և 85286
Պաշտոնական կայքchandleraz.gov(անգլ.)
Չանդլեր (ԱՄՆ)##
Չանդլեր (ԱՄՆ)

Չանդլեր (անգլ.՝ Chandler), քաղաք ԱՄՆԱրիզոնա նահանգի Մարիկոպա շրջանում: Ֆինիքս-Մեսա-Չանդլեր մետրոպոլային վիճակագրական տարածքի բաղկացուցիչ մասն է: Զբաղեցնում է 169,77 քառակուսի կիլոմետր տարածք[2]: Բնակչության թվաքանակով նահանգում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով միայն Մեսային, Թուսոնին և Ֆինիքսին: 2020 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով այնտեղ ապրում էր 275.987 մարդ[2][2][2] (2010 թվականի ցուցանիշը եղել է 236.123)[3]:

Բնակավայրը կոչվել է կանադացի անասնաբույժ Ալեքսանդր Ջոն Չանդլերի պատվին, ով եղել է կենդանիների առաջին վիրաբույժը Արիզոնայում, ընդարձակ ագարակներ է ունեցել այս տարածքում: Քաղաքային գրասենյակը պաշտոնապես բացվել է 1912 թվականի մայիսի 16-ին:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Բնակչ.[4]
1980 29.673
1990 89.862
2000 176.581
2010 236.123
2020 275.987

Չանդլերում է արձանագրվել ասիացիների ամենամեծ տոկոսը Արիզոնայում. ընդ որում՝ հիմնականում հնդիկներ են (4.1%), չինացիներ (2.6%) և վիետնամցիներ (1.2%)[5][6]:

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանդլերը ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է: Տեխնիկական և առևտրային հաբ (commercial and tech hub) է հանդիսանում մի շարք հանրահայտ ընկերությունների համար, որոնց թվում են Intel-ը, Northrop Grumman-ը, Wells Fargo-ն, PayPal-ը, Boeing-ը:

Քաղաքն առաջին հերթին ճանաչված է Intel-ով , որն այստեղ իր գործունեությունն սկսել է 1980 թվականին՝ բացելով իր առաջին արտադրական ձեռնարկությունը։ Այսօր այն, անկասկած, քաղաքի ամենախոշոր գործատուն է։ 2020 թվականին 7 միլիարդ դոլարի ներդրումը հանգեցրեց աշխարհի ամենաժամանակակից արտադրական օբյեկտի ստեղծմանը[7]: Խոշոր գործատուներից մեկն էլ ուղղաթիռներ արտադրող RotorWay International ընկերության Stellar Airpark մասնաճյուղն է:

Չանդլեր (Արիզոնա)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 89
(32)
95
(35)
99
(37)
106
(41)
118
(48)
116
(47)
119
(48)
115
(46)
113
(45)
107
(42)
97
(36)
86
(30)
119
(48)
Միջին բարձր °F (°C) 67
(19)
71
(22)
77
(25)
85
(29)
94
(34)
104
(40)
106
(41)
104
(40)
99
(37)
89
(32)
75
(24)
67
(19)
86.5
(30.2)
Միջին օրական °F (°C) 54
(12)
58
(14)
63
(17)
70
(21)
78
(26)
87
(31)
92
(33)
90
(32)
85
(29)
74
(23)
61
(16)
54
(12)
72.2
(22.2)
Միջին ցածր °F (°C) 41
(5)
45
(7)
49
(9)
54
(12)
61
(16)
70
(21)
77
(25)
76
(24)
70
(21)
59
(15)
47
(8)
40
(4)
57.4
(13.9)
Ռեկորդային ցածր °F (°C) 15
(−9)
19
(−7)
24
(−4)
30
(−1)
37
(3)
43
(6)
54
(12)
51
(11)
40
(4)
30
(−1)
22
(−6)
17
(−8)
15
(−9)
Տեղումներ դյույմ (մմ) 1.01
(25.7)
1.03
(26.2)
1.19
(30.2)
0.33
(8.4)
0.17
(4.3)
0.06
(1.5)
0.89
(22.6)
1.14
(29)
0.89
(22.6)
0.81
(20.6)
0.77
(19.6)
0.98
(24.9)
9.20
(233.7)
աղբյուր: The Weather Channel[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
  2. 1 2 3 4 «U.S. Census Bureau QuickFacts: Chandler city, Arizona». www.census.gov (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  3. Data Access and Dissemination Systems (DADS). «American FactFinder – Results». census.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին.
  4. 1980–2010: Volkszählungsergebnisse
  5. Cytuj |tytuł = Arizona’s Asian Communities Are Coming Together in ‘Unprecedented’ Rallies to Protest Recent Hate Crimes - The Copper Courier |data = 2021-03-27 |data dostępu = 2023-11-29 |opublikowany = coppercourier.com |url = https://coppercourier.com/story/arizonas-asian-communities-are-coming-together-in-unprecedented-rallies-to-protest-recent-hate-crimes/ |język = en
  6. Cytuj |tytuł = Explore Census Data |data dostępu = 2023-11-29 |opublikowany = data.census.gov |url = https://data.census.gov/table/ACSDP5Y2021.DP05?q=DP05&g=160XX00US0412000
  7. Cytuj |tytuł = Intel announces historic expansion of semiconductor manufacturing operations in Chandler |data = 2021-03-23 |data dostępu = 2023-11-29 |opublikowany = City of Chandler |url = https://www.chandleraz.gov/news-center/intel-announces-historic-expansion-semiconductor-manufacturing-operations-chandler |język = en
  8. «Average Weather for Chandler, AZ – Temperature and Precipitation». Weather.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդլեր» հոդվածին։