Չանգ (խմիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չանգ
Chhyang or Chhaang - Fermented rice drink! (8902831091).jpg
ՏեսակԳարեջուր
Ենթատեսակալկոհոլային խմիչք
Ծագման երկիրFlag of Nepal.svg Նեպալ և Flag of Tibet.svg Տիբեթ

Չանգ (տիբ. ཆང་, նեպալ.՝ छ्याङ), նեպալյան և տիբեթյան ավանդական ալկոհոլային խմիչք, հայտնի է նաև հարավային Հիմալայներում և նեվարներ ժողովրդի շրջանում։ Չանգն ավանդաբար օգտագործվում է նեպալցիների, տիբեթցիների կողմից, քիչ քանակությամբ՝ նաև հարևան ժաղովուրդների կողմից, որոնք բնակվում են Հնդկաստանում, հատկապես՝ Սիկկիմ նահանգում[1], և Բութանում։ Ամառային եղանակին խմիչքը մատուցվում է սենյակային ջերմաստիճանում, իսկ տարվա ցուրտ եղանակին՝ տաքացրած վիճակում։ Չանգի պատրաստումը և օգտագործումը բնորոշ է Տիբեթի շատ ծեսերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգի արտադրման համար օգտագործում են գարի, կորեկաձավար կամ բրինձ: Եփված և հովացրած ցորենին կամ ալյուրին ավելացնում են մանրէներից, խմորիչից և բորբոսասնկից պատրաստված խառնուրդ: Այնուհետև այդ զանգվածը դնում են բամբուկից պատրաստված զամբյուղում և փաթաթում տերևներով՝ այս ամենը մեկ կամ երկու օր թողնելով տաք վայրում: Ապա խառնուրդը տեղափոխվում է կերամիկական խեցամանի մեջ, որը փակվում է՝ խցանելով թթվածնի ներթափանցման ճանապարհը: Մեկ կամ երկու շաբաթ խմորումից հետո մթերքը թողնում են ևս կես տարի հասունանալու[2]։ Բալիստանում խառնուրդին ավելացնում են նաև կոճապղպեղ և ընձախոտ[3]:

Խմորված հատիկները դնում են բամբուկի տարայում, իսկ հետո եռման ջուր ավելացնում: Խմիչքը խմում են բամբուկի հատուկ ձողիկով, որի մի կողմը հորատած է: Հատիկային խառնուրդը սովորաբար եռացնում են երկու անգամ, չնայած կարելի է ավելացնել նաև ավելի հաճախ[2]:

Լիմբու ժողովուրդն այս խմիչքն անվանում է «տոնգբա» կամ «ջանդ», ընդ որում, վերջինս մատուցվում է մեծ բաժակներով: Նրանց դեպքում խմորման համար օգտագործվում են խմորիչի և բորբոսասնկի վայրի խոտերը:

Չանգն իր համով Էլ է հիշեցնում: Թեև նրանում ալկոհոլի պարունակությունը բավականին ցածր է, բայց տաքացնող հատկություն ունի, որը հատկապես արժեքավոր է ցուրտ եղանակին:

Հիմալայների որոշ շրջաններում, օրինակ` Բալտիստատում կամ Լադակխում, խառնուրդին ավելացնում են ընձախոտ: Դա թունավոր բույս է, որն այդ շրջաններում լայնորեն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ: Ընձախոտը պարունակում է տարատեսակ ալկալոիդներ, ներառյալ՝ ակոնիտին և կեղծ ակոնիտին: Ընձախոտի սխալ օգտագործումը մահացու թունավորման վտանգ է ներկայացնում[4]: Նույնիսկ ընձախոտի փոքր չափաբաժինը կարող է հանգեցնել սուր տոքսիկ ազդեցության[5]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ կարելի է հանդիպել մի համոզմունքի, ըստ որի՝ տիբեթյան հավատալիքների համաձայն՝ եթիներն այնքան են սիրում չանգ, որ դրա համար հարձակվում են լեռնային գյուղերի վրա[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopaedia of Brewing. — John Wiley & Sons, 2013-05-20. — 948 с. — ISBN 111859813X
  2. 2,0 2,1 Ray Hartung Nepal : mit Kathmandu, Annapurna, Mount Everest und den schönsten Trekkingrouten. — Trescher Verlag, 2013-01-01. — 458 с. — ISBN 9783897941984
  3. Heinrich August Jäschke A Tibetan-English Dictionary: With Special Reference to the Prevailing Dialects, to which is Added an English-Tibetan Vocabulary. — Motilal Banarsidass Publ., 1975-01-01. — С. 341. — 704 с. — ISBN 9788120803213
  4. Большая семейная энциклопедия народной медицины от доктора Ужегова. — ОЛМА Медиа Групп. — С. 1181. — 1200 с. — ISBN 9785948497808
  5. Thomas Y. K. Chan Aconitum Alkaloid Poisoning Related to the Culinary Uses of Aconite Roots // Toxins. — 2014-09-02. — В. 9. — Т. 6. — С. 2605–2611. — ISSN 2072-6651. — doi:10.3390/toxins6092605
  6. Im Schatten des Mount Everest. — Mein Buch oHG, 2004-01-01. — С. 90. — 186 с. — ISBN 9783865160416