Չայկովսկի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չայկովսկի
ռուս.՝ Чайковский
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և կինոպատում
ԹեմաՊյոտր Չայկովսկի
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Տալանկին[1]
Սցենարի հեղինակԲուդիմիր Մետալնիկով, Յուրի Նագիբին և Իգոր Տալանկին
ԴերակատարներԻնոկենտի Սմոկտունովսկի, Կիրիլ Լավրով, Մայա Պլիսեցկայա, Բրունո Ֆրեյնդլիխ, Եվգենի Լեոնով, Եվգենի Եվստիգնեև, Ալլա Դեմիդովա, Laurence Harvey?, Antonina Shuranova? և Վլադիսլավ Շտրժելչիկ
ՕպերատորՄարգարիտա Պիլիխինա
ԵրաժշտությունԴմիտրի Տյոմկին
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն157 րոպե

«Չայկովսկի» (ռուս.՝ «Чайковский»), խորհրդային երկսերիանոց լայնաֆորմատ գեղարվեստական ֆիլմ ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու մասին, որը բեմադրել է ռեժիսոր Իգոր Տալանկին Լենինի Մոսկովյան շքանշանակիր «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1969 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1970 թվականի օգոստոսի 31-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական ֆիլմ է, որը պատմում է կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու կյանքի մասին՝ սկսած վաղ մանկությունից։ Սյուժեի հիմքում Չայկովսկու նամակագրությունն է Նադեժդա ֆոն Մեքքի հետ։ Ֆիլմում արտացոլված է Չայկովսկու գլուխգործոցների՝ Առաջին համերգի, «Մարդուկ-Ջարդուկը» բալետի, «Եվգենի Օնեգին» և «Պիկովայա դամա» օպերաների պատմությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ինոկենտի Սմոկտունովսկի Պյոտր Իլյիչ Չայկովսկի Պյոտր Իլյիչ Չայկովսկի
Անտոնինա Շուրանովա Նադեժդա ֆոն Մեքք Նադեժդա ֆոն Մեքք
Եվգենի Լեոնով Ալյոշա Ալյոշա
Մայա Պլիսեցկայա Դեզիրե Արտո (ռոմանսը կատարել է Գալինա Օլեյնիչենկոն) Դեզիրե Արտո (ռոմանսը կատարել է Գալինա Օլեյնիչենկոն)
Վլադիսլավ Ստրժելչիկ Նիկոլայ Ռուբինշտեյն Նիկոլայ Ռուբինշտեյն
Ալլա Դեմիդովա Յուլյա ֆոն Մեքք Յուլյա ֆոն Մեքք
Կիրիլ Լավրով Վլադիսլավ Պախուլսկի Վլադիսլավ Պախուլսկի
Եվգենի Եվստիգնեև Գերման Լարոշ Գերման Լարոշ
Լիլիա Յուդինա Անտոնինա Միլյուկովա Չայկովսկու կինը Անտոնինա Միլյուկովա
Բրունո Ֆրեյնդլիխ Իվան Տուրգենև Իվան Տուրգենև
Գերա Վորոնկով Պետյա Չայկովսկի Պետյա Չայկովսկի
Լուիզա Կոշուկովա Չայկովսկու մայրը Չայկովսկու մայրը
Արկադի Տրուսով Ագաֆոն Ագաֆոն
Էրվին Կնաուսմյուլլեր պալատական պալատական
Լոուրենս Խարվի պատմող պատմող

Մենակատարներ և կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Իգոր Տալանկին
  • Սցենարիստ՝ Բուդիմիր Մետալնիկով, Յուրի Նագիբին, Իգոր Տալանկին
  • Երաժշտական ձևավորումը՝ կոմպոզիտոր և դիրիժոր Դմիտրի Տյոմկին
  • Գլխավոր օպերատոր՝ Մարգարիտա Պիլիխինա
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Բորիսով, Յուրի Կլադիենկո

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չնայած աչքի ընկնող կատարողական կազմին՝ ֆիլմը հանդիսատեսի կողմից միաձայն հավանության չի արժանացել։ Առավել էական թերություններ նկատվել են սցենարում, քննադատության է ենթարկվել նաև Դմիտրի Տյոմկինի երաժշտությունը. ինչպես կարծում է Լեոնիդ Դեսյատնիկովը, կոմպոզիտորն իր աշխատանքը կատարել է «երեքի՝ մինուսով»[2]։ Սակայն բրիտանացի կոմպոզիտոր և կինոերաժշտության պատմաբան Քրիստոֆեր Պալմերը Տյոմկինի «Dimitri Tiomkin: a Portrait» կենսագրության մեջ շատ բարձր է գնահատել կոմպոզիտորի աշխատանքը։
  • Այս ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 1969 թվականին Philips ֆիրմայի կողմից՝ կրկնակի վինիլային ալբոմի տեսքով, սահմանափակ տպաքանակով և այլևս երբեք չի վերահրատարակվել CD-ով։
  • Ֆիլմում մասնակցելու պատճառով կոմպոզիտոր Դմիտրի Տյոմկինը արտագաղթից (1921) հետո միակ անգամ այցելել է Մոսկվա։
  • «Չայկովսկի» վեպի նախաբան վերջում (առաջին հրատարակությունը՝ Բեռլին, 1936) Նինա Բերբերովան գրում է, որ ֆիլմը նկարահանվել է հենց իր այս գրքի հիման վրա։
  • Ֆիլմի նկարահանումները (բացի ԽՍՀՄ-ից) տեղի են ունեցել Անգլիայում և Ֆրանսիայում[3]։

Մրցանակներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0065127/
  2. «Моя любовь». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  3. Звёздные дети: свой путь к славе Рейтинг новостей TOP News.RU (2014-18-12)
  4. «The 44th Academy Awards (1972) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]