Չայլդիզմ
Չայլդիզմ, թե′ երեխաներին, որպես ենթակա խումբ լիազորելու քարոզչություն, թե′ նախապաշարմունքներ և/կամ խտրականություն երեխաների կամ մանկական առանձնահատկությունների նկատմամբ[1]։ Այսպիսով, այն կարող է գործածվել և՛ որպես շարժման դրական տերմին, ինչպես «ֆեմինիզմ» տերմինը, և՛ որպես քննադատական տերմին՝ երեխաների նկատմամբ տարիքային նախապաշարմունքներն ու խտրականությունը նույնականացնելու համար, ինչպես «ռասիզմ» տերմինը։ Առաջինը կարող է կապված լինել քննադատական տեսությունների հետ, ինչպիսիք են ֆեմինիզմը,[2] ապագաղութայնացումը,[3] և շրջակա միջավայրի պահպանության շարժումը[4]։ Երկրորդ հասկացությունն իր կարևոր համարժեքությունն է գտնում այնպիսի հասկացություններում[5], ինչպիսիք են՝ տարիքային խտրականությունը տարեց մարդկանց նկատմամբ[6], չափահասների կողմից կիրառվող խտրականությունը պատանիների և երեխաների նկատմամբ, մեծահասակների իշխանությունը և նորմերը[7] կամ հայրիշխանությունը։
Հայեցակարգն առաջին անգամ նկարագրվել և ուսումնասիրվել է Չեստեր Մ. Փիրսի և Գեյլ Բ. Ալենի կողմից 1975 թվականին գրված հոդվածում[8]։ Այն ժամանակին օգտագործվել է 1990-ականներին գրականության տեսության մեջ Փիթեր Հանթի կողմից՝ անդրադառնալով «կարդալ ինչպես երեխաները» արտահայտությանը[9]։ 2000-ականների սկզբին այն Ջոն Ուոլի կողմից մշակվեց որպես ֆեմինիզմին համարժեք դրական տերմին, այնպիսին, ինչպիսին կիրառվում է օրինակ՝ «Մանկության ուսումնասիրություններ, հերմենևտիկա և աստվածաբանական էթիկա» աշխատությունում և լայնորեն «Էթիկան երեխաների լույսի ներքո» աշխատությունում[10]։ Չայլդիզմի ՝ որպես բացասական երևույթի այլընտրանքային մեկնաբանություն կարելի է գտնել Էլիզաբեթ Յանգ-Բրյուլի վերջին աշխատությունում, որը հրատարակվել է հետմահու՝ «Չայլդիզմ. Երեխաների նկատմամբ նախապաշարմունքների դեմ պայքար» վերնագրով[11]։
Չայլդիզմը դարձել է օրենքների, իրավունքների, պատմության, գրականության, հասարակությունների և շատ ավելին հասկանալու հիմնական տեսական ոսպնյակներից։ Իր դրական իմաստով այն Չայլդիզմի ինստիտուտի և Ռատգերսի համալսարանում, Ստավենգարի համալսարանում և Ռոսկիլդեի համալսարանում հիմնված միջազգային հետազոտական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Childism». Wiktionary. 2022 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Rosen, Rachel, and Katherine Twamley (2018). Feminism and the Politics of Childhood. London, UK: UCL Press. ISBN 1787350649.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Biswas, Tanu (2023). «Becoming good ancestors: A decolonial, childist approach to global intergenerational sustainability». Children & Society. 37 (4).
- ↑ Stirling, Bridge (2020). «Childhood, Ecological Feminism, and the Environmental Justice Frame». Canadian Studies: Revue interdisciplinaire des études canadiennes en France. 88: 221–238. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4. Վերցված է 2025 թ․ հուլիսի 31-ին.
{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Wall, John (2006). «Childhood Studies, Hermeneutics, and Theological Ethics». The Journal of Religion. 86 (4): 523–548.
- ↑ Weir, Kirsten (2023 թ․ մարտի 1). «Ageism is one of the last socially acceptable prejudices. Psychologists are working to change that». American Psychological Association.
- ↑ Oto, Ryan (2023 թ․ հոկտեմբերի 2). «"This is for us, not them": Troubling adultism through a pedagogy of solidarity in youth organizing and activism». Theory & Research in Social Education (անգլերեն). 51 (4): 530–558. doi:10.1080/00933104.2023.2208538. ISSN 0093-3104.
- ↑ Pierce, Chester M.; Allen, Gail B. (1975). «Childism». Psychiatric Annals. 5 (7): 15–24. doi:10.3928/0048-5713-19750701-04.
- ↑ Hunt, Peter (1991). Criticism, Theory, and Children's Literature. Basil Blackwell. ISBN 0-631-16231-3.
- ↑ Wall, John (2010). Ethics in Light of Childhood. Washington, DC: Georgetown University Press. ISBN 9781589016927.
- ↑ Young-Bruehl, Elisabeth (2012). Childism: Confronting Prejudice Against Children. Yale University Press. ISBN 978-0-300-17311-6.