Չամլըջա (մզկիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չամլըջա
թուրք.՝ Çamlıca Camii
Camlica-2018-06-14.jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքՍկյուտար
Հիմնվել է2019
Կառուցման ավարտ2019
Բացվեցմարտի 7, 2019
Ճյուղ/ավանդույթՍուննի իսլամ
Կարգավիճակգործող
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Բարձրություն107,1 մ
Գմբեթ63 հատ
Մինարեթներ6
Կառուցման արժեք70 000 000 Եվրո
Կոորդինատներ: 41°2′4.9999920999965″ հս․ լ. 29°4′14.999988099997″ ավ. ե. / 41.034722220027774142° հս․. լ. 29.07083333002777792° ավ. ե. / 41.034722220027774142; 29.07083333002777792
Պաշտոնական կայքէջ

Չամլըջա մզկիթ, մզկիթ, որը գտնվում է Ստամբուլ քաղաքում և հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ մզկիթը: Մզկիթը կարող է տեղավորել 63,000 մարդ և ներառում է թանգարան, պատկերասրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար[1]։

Չամլըջա մզկիթը ձևավորվել է երկու կին ճարտարապետների՝ Բահար Միզրակի և Հայրիե Գյուլ Տոտուի կողմից՝ մոտավորապես արժենալով 150 մլն լիրա ($66.5 միլիոն)[2]։

Մզկիթը Թուրքիայի կառավարության այն մեգանախագծերի մեկն է, որով կառավարությունը ցանկանում է ցուցադրել իր տնտեսական ուժը և Արդարություն և զարգացում կուսակցության ժառանգությունը[3]։

Չամլըջա մզկիթը բացվել է 2019 թվականի մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[4]: Աշխարհի մի քան երկների ղեկավարներ ներկա են գտնվել բացման արարողությանը, այդ թվում Սենեգալի նախագահ Մակի Սալլը, Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդը, Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան, Պաղեստինի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը ունի 6 մինարեթ, որոնցից չորսը ունեն 107,1 մետր բարձրություն, իսկ մնացած երկուսը 90 մետր բարձրություն: Գմբեթների քանակը 63 է: Այն ունի 57,500 կիլոնետր քառակուսի տարածք: Մզկիթ-համալիրը ներառում է նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, 1000 հոգու համար նախատեսված կոնֆերանսների սրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turkey’s largest mosque opens its doors in Istanbul»։ Gulf Times (Istanbul)։ DPA։ մարտի 8, 2019 
  2. «Çamlıca Mosque, largest in Turkey, opens in honor of Ramadan»։ DailySabah։ Վերցված է 2017-09-03 
  3. Christie-Miller Alexander (2016-09-09)։ «Bridge, mosque, airport – can Turkey afford Erdoğan's mega-monuments?»։ Christian Science Monitor։ ISSN 0882-7729։ Վերցված է 2017-09-03 
  4. 4,0 4,1 «Erdogan opens Turkey's largest mosque in Istanbul»։ Al Jazeera English։ մայիսի 4, 2019։ Վերցված է մայիսի 4, 2019 
  5. Büyük Çamlıca Camisi