Չակրավարտի Ռաջագոպալաչարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չակրավարտի Ռաջագոպալաչարիա
C Rajagopalachari 1944.jpg
 
Կուսակցություն՝ Swatantra Party?, Հնդկական ազգային կոնգրես և Indian National Democratic Congress?
Կրթություն՝ Bangalore University?, Նախագայական քոլեջ և Մադրասի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, լեզվաբան, թարգմանիչ, կոմպոզիտոր, գրող, հակապատերազմային ակտիվիստ և քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1878(1878-12-10)[1][2]
Ծննդավայր Thorapalli, Salem district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1972(1972-12-25)[1][2][3][4] (94 տարեկանում)
Վախճանի վայր Չեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
 
Պարգևներ

Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգև և Բհարատ Ռատնա

Չակրավարտի Ռաջագոպալաչարիա (անգլ.՝ Chakravarti Rajagopalachari, թամ.՝ இராசகோபாலாச்சாரி, հինդի՝ चक्रवर्ती राजगोपालाचारी, դեկտեմբերի 10, 1878(1878-12-10)[1][2], Thorapalli, Salem district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան - դեկտեմբերի 25, 1972(1972-12-25)[1][2][3][4], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ[5]։ 1948 թվականի հունիսի 21-ից մինչև 1950 թվականի հունվարի 26-ը զբաղեցրել է գեներալ-նահանգապետի պաշտոնը։ Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդներից մեկը, Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Սվատանտրա կուսակցության հիմնդիր[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակրավարտի Ռաջագոպալաչարիան ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 10-ին Տհորապալիում, այժմ՝ Թամիլ Նադու նահանգ։ Կրթությունը ստացել է Չենայի կենտրոնական քոլեջում, իսկ հետո կրությունը շարունակել է Բանգալորի համալսարանում[7][8]։ 1900 թվականին սկսել է զբաղվել իրաբանական գործունեությամբ, իսկ հետո զբաղեցրել է Սալեմ շրջանի համայնքի առաջնորդի պաշտոնը[9]։ 1930 թվականին այլ քաղաքական գործիչների նման չի ձերբակալվել։ 1937 թվականին Չակրավարտին ընտրվել է Մադրասի նախագահության վարչապետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1940 թվականը, որից հետո թոշակի է անցել։ Հետագայում աջակցել է Մեծ Բրիտանիայի արշավին և Օգոստոսյան շարժման դեմ է հանդես եկել։

Չակրավարտին մասնակցել է Մուհամադ Ալի Ջինայի և Մուսուլմանական լիգայի հետ բանակցություններին, սակայն միասնական երկրի պահպանման ծրագիրը չի ընդունվել մուսուլմանների կողմից։ 1946 թվականին նշանակվել է Հնդկաստանի ժամանակավոր արդյունաբերության, սննդի, կրթության և ֆինանսների նախարար, իսկ 1947 թվականից մինչև 1948 թվականը՝ Արևմտյան Բենգալիայի նահանգապետ։ 1948 թվականից մինչև 1950 թվականը երկրի դոմինիոնի կարգավիճակի ժամանակաշրջանում եղել է Հնդկաստանի գեներալ-նահանգապետ, 1951 թվականից մինչև 1952 թվականը՝ արտաքին գործերի նապարար և 1952 թվականից մինչև 1954 թվականը՝ Մադրաս նահանգի գլխավոր նախարար։

1959 թվականին հեռացել է Հնդկական ազգային կոնգրեսից և հիմնադրել ընդդիմադիր պահպանող-լիբերալական Սվատանտրա կուսակցությունը, որը մասնակցել է 1962, 1967 և 1972 թվականների խորհրդարանական ընտրություններին։

Չակրավարտի Ռաջագոպալաչարիան մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 25-ին Չենայում՝ 94 տարեկան հասակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Munzinger-Archiv — 1913.
  5. «C. Rajagopalachari: The icon India needs today»։ 8 December 2016։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2016-ին 
  6. «How Rajendra Prasad (and not Rajaji) became India's first president»։ Արխիվացված է օրիգինալից 30 November 2016-ին 
  7. Bakshi Shri Ram (1990)։ C. Rajagopalachari։ Anmol Publications։ էջ 399։ ISBN 978-81-7041-313-4 
  8. Hopley Antony R. H.։ «Chakravarti Rajagopalachari»։ Oxford Dictionary of National Biography։ Արխիվացված է օրիգինալից 11 February 2015-ին 
  9. Famous Indians of the 21st Century։ Pustak Mahal։ 2007։ էջ 42։ ISBN 978-81-223-0829-7 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]